Ադրբեջանի ԶՈւ կորուստները 2020թ. օգոստոսին. Razm.info

հերթական կորուստը ադրբեջանական բանակում Սեպտեմբեր 14, 2020 19:03 | RAZM.INFO -

2020թ. օգոստոսի 1-31-ն ընկած ժամանակահատվածում բաց աղբյուրների ուսումնասիրումից Razm.info-ին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 3 կորուստ, 3-ն էլ ոչ մարտական։

Continue reading

Հայկական զինուժի կորուստները 2020-ի օգոստոսին․ Razm.info

Սեպտեմբեր 14, 2020 19:02 | RAZM.INFO -

2020 թվականի օգոստոսի 1-31-ը Razm.info-ն արձանագրել է հայկական զինված ուժերի (ներառյալ Արցախի Պաշտպանության բանակի) 11 զինծառայողի մահվան դեպք՝ օգտվելով բաց աղբյուրներից և ՀՀ գլխավոր դատախազության տրամադրած տվյալներից։

Continue reading

Լիբիայի արևելյան կառավարությունը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ցույցեր Լիբիայում Սեպտեմբեր 14, 2020 14:37 | RAZM.INFO -

Սեպտեմբերի 13-ին Լիբիայի արևելյան կառավարությունը, որը հենվում է գեներալ Խալիֆա Հաֆթարի բանակի վրա, հրաժարականի դիմում է ներկայացրել Ներկայացուցիչների պալատին, որն առայժմ չի հաստատվել։ Հրաժարականի պատճառը երկրի հյուսիսային Բենգազի քաղաքում շարունակվող բողոքի ցույցերն են։ Ցուցարարները նախորդ օրն այրել էին կառավարության շենքը։

Continue reading

Հունաստանը Ֆրանսիայից 18 Rafale կործանիչ ձեռք կբերի. Հունաստանի վարչապետ

Ֆրանսիական Dassault Rafale կործանիչը Սեպտեմբեր 14, 2020 14:01 | RAZM.INFO -

Սեպտեմբերի 13-ին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ Հունաստանը Ֆրանսիայից գնելու է 18 միավոր Rafale («Ռաֆալ») կործանիչ՝ փոխարինելու Mirage 2000 կործանիչներին։

Continue reading

Իսրայելական ընկերությունները կարդիականացնեն Վրաստանի ԶՈւ սպառազինությունը

Վրաստանի ԶՈւ ՍՈւ-25 գրոհիչներ Սեպտեմբեր 12, 2020 16:05 | RAZM.INFO -

Վրաստանի պաշտպանության նախարարությունը իսրայելական «Ռաֆաել» ընկերության հետ ստորագրել է իր սպառազինությունում եղած ՀՕՊ միջոցների արդիականացման և վերականգման պայմանագիր:

Continue reading

Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայությունն Ուկրաինայում PKK անդամի է ձերբակալել

Ուկրաինայում ձերբակալված Իսա Օզերը Սեպտեմբեր 11, 2020 20:12 | RAZM.INFO -

Սեպտեմբերի 10-ին Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայությունը Ուկրաինայի տարածքում հատուկ գործողություն է իրականացրել և ձերբակալել Թուրքիայում ահաբեկչական կառույց համարվող «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամ Իսա Օզերին, ում այսօր տեղափոխել են Ստամբուլ:

Continue reading

Քրդերի դեմ ռազմագործողության արդյունքում Թուրքիայի Ժանդարմերիան կորուստներ ունի

Սեպտեմբեր 11, 2020 19:09 | RAZM.INFO -

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Թուրքիայի Վան նահանգում քուրդ զինյալների դեմ իրականացվող «Կայծակ-10 Նորդուզ» ("Yıldırım -10 Norduz") ռազմական գործողության ընթացքում սպանվել է ՆԳՆ Ժանդարմերիայի երեք զինծառայող։

Continue reading

Խոշոր զորավարժություն Իրանի օդուժի և նավատորմի ներգրավմամբ

Իրանի նավատորմի ռազմանավերը զորավարժության ժամանակ Սեպտեմբեր 11, 2020 17:47 | RAZM.INFO -

Սեպտեմբերի 10-ից Իրանի ԶՈւ օդուժը և նավատորմը երկրի հարավային մասում անցկացնում են եռօրյա խոշոր «Զոլֆոգար-99» անունը կրող զորավարժություն: Վարժանքների հայտարարվող նպատակը՝ փորձարկումներն ու դրանց անցկացման վայրերում դիտարկման անցկացումն է:

Continue reading

Հորդանանում պարտադիր զինծառայության են ուղարկելու գործազուրկ տղամարդկանց

Հորդանանի զինված ուժերը ներգրավված են կորոնավիրուսի դեմ պայքարին Սեպտեմբեր 11, 2020 14:29 | RAZM.INFO -

Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման պատճառով Հորդանանում աճել է գործազրկության մակարդակն, ինչի համար կառավարությունը որոշել է պարտադիր զինծառայության ուղարկել 25-29 տարեկան այն տղամարդկանց, ովքեր աշխատանք չունեն։

Continue reading

Վրաստան. կարանտին լեռնային պատրաստության դպրոցում, նոր սահմանափակումներ ՊՆ-ում

Սեպտեմբեր 11, 2020 13:43 | RAZM.INFO -

Վրաստանի Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցում մարզիչներից մեկի՝ կորոնավիրուսով վարակվելուց հետո կարանտինային ռեժիմ է հայտարարվել։ Վարակակիր մարզիչը բուժում է ստանում Գորիի զինվորական հոսպիտալում։

Continue reading