Monthly Archives: Մայիս 2021

Ադրբեջանի ՌՕՈւ հրամանատարն այցելել է Թուրքիա

Ադրբեջանի ՌՕՈւ հրամանատար Ռամիզ Թահիրովը «Անատոլիական փյունիկ-2021» զորավարժությանը Մայիս 31, 2021 18:15 | RAZM.INFO -

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովն «Անատոլիական փյունիկ-2021» (Anadolu Ankası 2021) զորավարժության ցուցադրական մասին մասնակցելու նպատակով ժամանել է Թուրքիայի Քոնյա քաղաք։

Continue reading

Ռուսաստանը ՆԱՏՕ–ին պատասխան նոր զորամիավորումներ է ձևավորում

ՌԴ ԶՈւ հատուկջոկատայինները վարժանքներ են անում Ռոստովում Մայիս 31, 2021 18:15 | RAZM.INFO -

Մինչև 2021–ի վերջ Ռուսաստանի ԶՈւ Արևմտյան ռազմական շրջանում կկազմավորվեն 20 զորամիավորում և զորամաս։ Ռուսական կողմը իր արևմտյան սահմանների ամրացումը հիմնավորում է ՆԱՏՕ–ի ակտիվության բարձրացմամբ։

Continue reading

ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում վերադառնալ մայիսի 11-ի դիրքեր, վերադարձնել ռազմագերիներին

Մայիս 29, 2021 21:17 | RAZM.INFO -

Մայիսի 28-ին ԱՄՆ պետքարտուղարությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ Միացյալ Նահանգներն անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանի երկայնքով տեղի ունեցող վերջին զարգացումներից, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից մի քանի հայ զինծառայողի ձերբակալումից: ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին իր զորքերը վերադարձնել այն դիրքեր, որոնք նրանք զբաղեցնում էին մայիսի 11-ի դրությամբ: Նույն օրվա իր դիրքերին վերադառնալու կոչ է արվում նաև Հայաստանին:

Continue reading

Ուկրաինայում նորոգել և բանակին են հանձնել Սու-24 ռմբակոծիչներ

Սու-24Մ, Ուկրաինայի ՌՕՈւ Մայիս 27, 2021 19:42 | RAZM.INFO -

Ուկրաինական Նիկոլաևսկի «ՆԱՊՌ» ավիանորոգման գործարանը նորոգել է Ուկրաինայի բանակի հաշվեկշռում առկա Սու-24 ռմբակոծիչներ և հանձնել բանակին։

Continue reading

Ռուսաստանը Տաջիկստանի ռազմաբազան կզինի «Վերբա» ԶՀՀ–ներով

«Վերբա» դյուրակիր ԶՀՀ Մայիս 27, 2021 19:23 | RAZM.INFO -

Տաջիկստանում տեղակայած ռուսական 201-րդ ռազմաբազայի հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով Ռուսաստանը կմատակարարի նորագույն «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համակարգեր:

Continue reading

Գեղարքունիքի մարզից 6 հայ զինծառայող է գերեվարվել. ՊՆ

ՀՀ ՊՆ վարչական համալիր Մայիս 27, 2021 9:35 | RAZM.INFO -

Մայիսի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈւ 6 զինծառայող։

Continue reading

Ս-500 ԶՀՀ–ների փորձարկումներն ավարտվել են. Պուտին

Ռուսական Ս–500 «Պրոմեթեյ» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգը Մայիս 26, 2021 19:16 | RAZM.INFO -

Ս-500 զենիթահրթիռային համալիրների փորձարկումները հաջողությամբ ավարտվել են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում մեկնարկած ՊՆ ղեկավար կազմի և ռազմարդյունաբերողների եռօրյա քննարկումների ընթացքում։

Continue reading

Ռուսաստանի հարավում ավիացիոն վարժանքներ են

ՌԴ ռազմաօդային ուժերի ՍՈւ-30 կործանիչների վեցյակ Մայիս 26, 2021 15:55 | RAZM.INFO -

Մայիսի 26–ին Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության 4–րդ առանձին բանակի ավիացիոն ստորաբաժանումները վարժանքներ են արել։

Continue reading

Թուրքիան ու Լեհաստանը ստորագրել են Bayraktar TB2 ԱԹՍ-ների վաճառքի համաձայնագիրը

Թուրքիայի և Լեհաստանի միջև ստորագրվել է Բայրաքթարների վաճառքի պայմանագիր Մայիս 26, 2021 12:40 | RAZM.INFO -

Մայիսի 24-ին Անկարայում Լեհաստանի և Թուրքիայի նախագահների ներկայությամբ թուրքական ռազմարդյունաբերական «Բայքար» (Baykar) ընկերության տնօրեն Հալուք Բայրաքթարն ու Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը ստորագրել են Լեհաստանին Bayraktar TB2 տեսակի անօդաչու թռչող սարքերի վաճառքի վերաբերյալ համաձայնագիրը։

Continue reading

Մայիսի 25-ին հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ մահացած զինծառայող

Մայիս 25, 2021 17:57 | RAZM.INFO -

Մայիսի 25-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, զորամասերից մեկում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Մհեր Կարենի Հովհաննիսյանը՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորումով:

Continue reading