Daily Archives: Մարտ 17, 2021

ԱՄՆ–ի նոր պատժամիջոցով արգելվում է զենքի առևտուրը Ռուսաստանի հետ

Մարտ 17, 2021 19:20 | RAZM.INFO -

ԱՄՆ–ն Ռուսաստանին ավելացնում է այն երկրների ցանկում, որոնց հետ արգելված է կատարել զենքի արտահանում և ներկրում։ Բացառություն է Ռուսաստանի հետ տիեզերքի ոլորտում համագործակցությունը։ Որոշումը ուժի մեջ է մտնում մարտի 18–ից։

Continue reading

Սաուդյան Արաբիան Թուրքիայից ԱԹՍ-ներ է ուզում գնել. Էրդողան

Իդլիբում խոցված թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ի մնացորդներ Մարտ 17, 2021 18:51 | RAZM.INFO -

Մարտի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով Միջերկրական ծովում Հունաստան-Սաուդյան Արաբիա համատեղ զորավարժությունից, հայտարարել է, որ. «Սաուդյան Արաբիան Թուրքիայից ուզում է հարվածային անօդաչու թռող սարքեր գնել, սակայն մյուս կողմից էլ զորավարժություն է անում Հունաստանի հետ»։

Continue reading

COVID-19-ի աճի պատճառով ՀՀ ԶՈւ-ում սահմանափակվում են արձակուրդները․ ՊՆ

Մարտ 17, 2021 18:39 | RAZM.INFO -

Մարտի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրում վերջին շրջանում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) հիվանդացության աճով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերում արգելվել են ժամկետային պարտադիր զինծառայողների տեսակցությունները, արձակումները և արձակուրդները՝ բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ ենթակետի հիմքով նախատեսված դեպքերում (ընտանիքի անդամի մահվան դեպքեր)։

Continue reading

Ղրիմում տեղակայված ՌՕՈւ և ՀՕՊ ստորաբաժանումները հագեցած են բացառապես նոր տեխնիկայով․ Դվորնիկով

Սիրիայում ՌԴ զորախմբի նախկին հրամանատար, ՀՌՇ հրամանատարի ԺՊ գեներալ-գնդապետ Ա. Դվորնիկովը՝ Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայում Մարտ 17, 2021 17:51 | RAZM.INFO -

Հաշվի առնելով Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի տեղակայման վայրերի կարևորությունն ու բարդությունը՝ ռազմական ղեկավարությունը մեծ նշանակություն է տալիս ռազմական շրջանի ստորաբաժանումների տեխնիկական համալրմանը։ 2020 թվականին ռազմական շրջանը ստացել է 2500 միավոր նոր կամ արդիականացված ռազմական տեխնիկա։

Continue reading