Daily Archives: Մարտ 15, 2021

Թուրքիան ՌԴ-ի հետ բանակցում է Ս-400-ների համատեղ արտադրության շուրջ․ ՊԱԳՎ

Ս-400 Մարտ 15, 2021 19:54 | RAZM.INFO -

Թուրքիան կարևորում է ռուսական Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակի ձեռքբերման շուրջ Ռուսաստանի հետ քննարկվող պայմանագիրը, քանի որ ակնկալում է դրա միջոցով մասնակիորեն ստանալ այդ համակարգերի տեխնոլոգիան, ինչպես նաև սկսել համատեղ արտադրություն։

Continue reading

Թուրքիան դժգոհ է Միջերկրականում Սաուդյան Արաբիա-Հունաստան զորավարժությունից

Մարտ 15, 2021 14:27 | RAZM.INFO -

Մարտի 13-ին Սաուդյան Արաբիայի զինված ուժերի F-15 կործանիչները ժամանել են Հունաստանի Կրետե կղզի՝ մասնակցելու Սուդա ռազմածովային բազայում երկու երկրների ռազմաօդային ուժերի համատեղ «Բազեի աչք 1» ("Eye of the Falcon 1") զորավարժությանը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ իրենք ցավում են Սաուդյան Արաբիայի այս որոշման համար և թերևս քննարկեն այս հարցը։

Continue reading

Թուրքիան Կանադային վստահեցրել է՝ կանադական համակարգով ԱԹՍ-ն Սիրիայում կօգտագործվի, բայց ուղարկել է Արցախ

Մարտ 15, 2021 14:10 | RAZM.INFO -

Արցախյան պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 6-ին, Կանադան դադարեցրեց Թուրքիային անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների մատակարարումը, քանի դեռ ուսումնասիրելու էր դրանց`Արցախյան հակամարտության ընթացքում Ադրբեջանի կողմից օգտագործվելու փաստը: Այժմ ասում են՝ Թուրքիան Կանադային վստահեցրել էր, որ ԱԹՍ-ներն օգտագործվելու են Սիրիայի հյուսիսում քաղաքացիականների պաշտպանության համար։

Continue reading

Սիրիայի՝ թուրքական վերահսկողության տակ գտնվող տարածքների վրա բալիստիկ հարվածներ են եղել

Սիրիայի՝ թուրքական վերահսկողության տակ գտնվող տարածքների վրա բալիստիկ հարվածներ են եղել Մարտ 15, 2021 13:13 | RAZM.INFO -

Մարտի 14-ին Սիրիայի հյուսիսային Ալ Բաբ և Ջարաբլուս բնակավայրերի ուղղությամբ, որոնք 2016թ-ից Թուրքիայի ԶՈւ վերահսկողության տակ են, բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցվել քաղաքացիական օբյեկտների և վառելիքային տանկերների վրա, որոնց պայթյունների հետևանքով քաղաքացիական զոհեր են եղել։

Continue reading