Monthly Archives: Հոկտեմբեր 2020

Տեղեկատվական կենտրոնի ասուլիսն՝ ամփոփ․ 19.10.2020թ․

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյան։ Լուսանկարը՝ Armenpress֊ի։ Հոկտեմբեր 19, 2020 22:39 | RAZM.INFO -

Վաղ առավոտյան նորից մարտերը շարունակվել են, հյուսիսային և հարավային ուղղություններով հակառակորդը փորձել է հարձակողական գործողություններ ծավալել։

Continue reading

Տեղեկատվական կենտրոնի ասուլիսն՝ ամփոփ․ 18.10.2020թ․

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյան։ Լուսանկարը՝ Armenpress֊ի։ Հոկտեմբեր 18, 2020 22:24 | RAZM.INFO -

Ադրբեջանը հերթական անգամ չպահպանեց հրադադարի պայմանը, որն այս անգամ առաջարկել էր ֆրանսիական կողմը։ Դեռ վաղ առավոտից նորից մարտական գործողությունները շարունակվեցին՝ նույն ուղղություններով։

Continue reading

Տեղեկատվական կենտրոնի ասուլիսն՝ ամփոփ. 17.10.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյան։ Լուսանկարը՝ Armenpress֊ի։ Հոկտեմբեր 17, 2020 22:29 | RAZM.INFO -

Այսօր՝ վաղ առավոտյան, հակառակորդը շարունակել է հարձակողական գործողությունները նույն ուղղություններով․ առավել թեժ մարտեր եղել են հարավային ուղղությամբ։ Ձեռնարկվել է լայնամասշտաբ գրոհ, ուղղություններից մեկում կոնկրետ մոտ 2-3 տասնյակ ավտոմեքենաներով շարասյունը փորձել է մոտենալ և հարձակում զարգացնել, սակայն մեր հրետանավորների դիպուկ կրակի արդյունքում շարասյունը խոցվել է, և հակառակորդը ստիպված է եղել նահանջել։

Continue reading

Կասպից ծովում մեկնարկել են ՌԴ զորավարժություններ

Հոկտեմբեր 16, 2020 14:33 | RAZM.INFO -

Հոկտեմբերի 16-ին Կասպից ծովի կենտրոնական հատվածում՝ Ապշերոնյան թերակղզուց հյուսիս ընկած տարածքում Ռուսաստանի Դաշնությանը սկսել է զորավարժություններ։

Continue reading

Տեղեկատվական կենտրոնի ասուլիսն՝ ամփոփ․ 15.10.2020թ.

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյան։ Լուսանկարը՝ Armenpress֊ի։ Հոկտեմբեր 15, 2020 22:16 | RAZM.INFO -

Այսօր վաղ առավոտյան հակառակորդը նախաձեռնել է հարձակվողական գործուղություններ 2-3 ուղղությամբ։ Ողջ օրվա ընթացքում համառ մարտեր են ընթացել, հատկապես հարավային ուղղությամբ՝ Արաքսի հովտի հատվածում։ Երկուստեք կան կորուստներ, որոշ բնագծերում հաջողվել է հետ շպրտել հակառակորդին։

Continue reading

«Հուսով ենք՝ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների արածներից». Մայք Պոմպեո

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հոկտեմբեր 15, 2020 21:57 | RAZM.INFO -

«Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, ոչ զինված և ոչ էլ երրորդ երկրների միջնորդությամբ։ Մենք հույս ունենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել այն ամենի դեմ, ինչ անում են ադրբեջանցիները, և որ նրանք բոլորը հրադադարի իրական ռեժիմ կհաստատեն ու կնստեն բանակցությունների սեղանին։

Continue reading

Տեղեկատվական կենտրոնի ասուլիսն՝ ամփոփ․ 14.10.2020թ.

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյան։ Լուսանկարը՝ Armenpress֊ի։ Հոկտեմբեր 14, 2020 22:35 | RAZM.INFO -

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը նորից վերսկսել են լայնածավալ հարձակվողական գործողությունները՝ հատկապես հյուսիսային ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ հարձակումները եղել են հարավային ուղղությամբ բայց մի փոքր ավելի ոչ Արաքսի հովտին մոտ։ Այս պահին մարտերը շարունակվում են, ինտենսիվությունը մի փոքր նվազում է երեկոյան ժամերին

Continue reading

Իրանի սահմանային բնակավայրում խոցվել է ադրբեջանական ԱԹՍ

Հոկտեմբեր 13, 2020 12:47 | RAZM.INFO -

Այսօր՝ հոկտեմբերի 13-ի առավոտյան ժամը 7:30-ին Իրանի սահմանային Արդաբիլ նահանգի Փարսաբադ քաղաքի մոտակայքում գտնվող Ուզունթեփե գյուղում խոցվել է Ադրբեջանին պատկանող Harop («Հարոպ») տեսակի մահապարտ անօդաչու թռչող սարք:

Continue reading

Տեղեկատվական կենտրոնի ասուլիսն՝ ամփոփ․ 12.10.2020թ.

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյան։ Լուսանկարը՝ Armenpress֊ի։ Հոկտեմբեր 12, 2020 22:48 | RAZM.INFO -

Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը նորից սկսել են մարտական գործողությունները։ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածություններն Ադրբեջանը բացարձակ չի կատարել և չի էլ կատարելու։

Continue reading

Սեպտեմբերին Թուրքիան Ադրբեջանին 77 մլն դոլարի ռազմարդյունաբերական արտադրանք է վաճառել. զեկույց

Bayraktar B2 անօդաչու սարք Հոկտեմբեր 12, 2020 12:19 | RAZM.INFO -

Ըստ Թուրքիայի արտահանողների խորհրդի զեկույցի՝ 2020թ. սեպտեմբերին Թուրքիայի պաշտպանական և ավիացիոն արդյունաբերության ոլորտի արտահանման վիճակագրությունում Ադրբեջանն առաջին տեղում է․ սեպտեմբերին Թուրքիան Ադրբեջանին 77 մլն 167 հզ դոլարի արտադրանք է վաճառել։

Read more