Monthly Archives: Հուլիս 2020

Ռուսաստանում ավարտվել է խոշոր զորավարժությունը

Հարավային ռազմական շրջանի հատուկջոկատայինները վարժանքներ են անցկացնում Կրասնոդարում Հուլիս 22, 2020 14:07 | RAZM.INFO -

Երեկ՝ հուլիսի 21-ին ավարտվեց Ռուսաստանում հուլիսի 17-ից մեկնարկած խոշոր զորավարժությունը։ Զորավարժության հայտարարվող նպատակը ՌԴ հարավից և արևմուտքից հավանական ահաբեկչական ակտիվության դեմ պատրաստվածության և Հարավային ռազմական շրջանին «Կովկաս-2020» զորավարժությանը պատրաստելն էր։

Continue reading

Տավուշի մարտերում Ադրբեջանը կիրառել է նաև Spike NLOS

Հուլիս 21, 2020 22:17 | RAZM.INFO -

Հուլիսի 21-ին ՀՀ ՊՆ-ն կազմակերպել էր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի ցուցադրություն: Ներկայացված էին վերջին օրերին խոցված ԱԹՍ-ների մնացորդեն, ինչպես նաև նախկինում խոցված ադրբեջանական ԱԹՍ-ներից մի քանի նմուշ:

Continue reading

ԱՄՆ-ն գնել է Թուրքիայի համար նախատեսված F-35 կործանիչները

F-35 կործանիչը հրթիռի արձակման պահին Հուլիս 21, 2020 18:56 | RAZM.INFO -

ԱՄՆ ռազմաօդային ուժերը ձեռք կբերի Lockheed Martin ընկերության կողմից Թուրքիայի համար արտադրված 8 միավոր F-35A կործանիչները, քանի որ Թուրքիան 2019թ. պաշտոնապես հեռացվել է ամերիկյան այս կործանիչների արտադրության ծրագրից։

Continue reading

Եգիպտոսում ընդունել են Լիբիա զորք ուղարկելու թույլտվության նախագիծը

Եգիպտոսի ԶՈւ շարասյուն Հուլիս 21, 2020 18:55 | RAZM.INFO -

Եգիպտոսի խորհրդարանն ընդունել է այդ երկրի տարածքից դուրս «ահաբեկիչների և զինյալների դեմ պայքարի նպատակով» զորք տեղակայելու մասին նախագիծը։ Նախագծով Եգիպտոսը կարող է զորք ուղարկել նաև հարևան Լիբիա։

Continue reading

Ադրբեջանում իրարամերժ կարծիքներ են հայտնում Մեծամորի ԱԷԿ-ին հարվածելու մասին

Մեծամորի ատոմակայան Հուլիս 21, 2020 16:06 | RAZM.INFO -

Հուլիսի 21-ին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ «Ռազմավարական ենթակառուցվածքներին հարվածելը երբեք չի եղել Ադրբեջանի քաղաքականության մեջ և չի լինի։ Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ կարծիքը չի արտահայտում պաշտոնական դիրքորոշումը»։

Continue reading

Թուրքիայի ԶՈւ-ն հայտնել է երկու կորստի մասին

Հուլիս 20, 2020 22:39 | RAZM.INFO -

Հուլիսի 20-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Հաքքարիի շրջանում գտնվող ռազմաօդային բազայի հրթիռակոծության հետևանքով 2 զինծառայողի կորստի մասին։

Continue reading

Ադրբեջանի ԶՈւ պատվիրակությունը կրկին հանդիպել է Թուրքիայի ՊՆ-ին

Ադրբեջանի ԶՈւ պատվիրակությունը կրկին հանդիպել է Թուրքիայի ՊՆ-ին Հուլիս 20, 2020 19:27 | RAZM.INFO -

Հուլիսի 20-ին Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թահիրովը և Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատար Քերեմ Մուստաֆաևը կրկին հանդիպել են Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարին։ Հանդիպումը կրկին եղել է Թուրքիայում։

Continue reading

Վրաստանի ԱԳՆ-ն հերքել է իր տարածքով Հայաստան ականանետեր փոխադրելու մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը

Վրաստանի ԱԳՆ Հուլիս 20, 2020 19:20 | RAZM.INFO -

Հուլիսի 20-ին Վրաստանի արտգործնախարարությունը ապատեղեկատվություն և հանրությանը մոլորեցնելու փորձ է որակել ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող լուրն այն մասին, թե Սերբիայից Վրաստանի տարածքով Հայաստանին ականանետեր են մատակարարվել։ Ապատեղեկատվությունը տարածել էր ադրբեջանական «Հագգին» լրատվակայքը։

Continue reading

Եգիպտոսի խորհրդարանը քննարկում է Լիբիա զորք ուղարկելու հարցը

Հուլիս 20, 2020 16:52 | RAZM.INFO -

Հուլիսի 20-ին Եգիպտոսի խորհրդարանում քննարկվում է Լիբիա զորք ուղարկելու հարցը։ Եգիպտոսը նախատեսում է զորք ուղարկել հարևան երկիր այն դեպքում, եթե «Լիբիայի ժամանակավոր «Ազգային համաձայնության կառավարությանն» աջակցող թուրքամետ ուժերը շարժվեն դեպի լիբիական Սիրթ քաղաք»։

Continue reading

Իրանում մահապատժի են ենթարկել գեներալ Սոլեյմանիի մասին տեղեկություններ տված լրտեսին

ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին Հուլիս 20, 2020 16:37 | RAZM.INFO -

Իրանում մահապատժի են ենթարկել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության և իսրայելական հետախուզության համար Իրանի զինված ուժերի մասին տեղեկություններ տալու համար մեղադրվող Մահմուդ Մուսավի Մաժդին։

Continue reading