Daily Archives: Մայիս 26, 2020

Սիրիայի Մ4 մայրուղին բացվել է քաղաքացիական երթևեկության համար

Սիրիական Մ4 մայրուղին։ Լուսանկարը՝ Google Maps֊ի Մայիս 26, 2020 20:13 | RAZM.INFO -

Սիրիա֊Իրաք սահմանից մինչև սիրիական Հալեպ քաղաք ձգվող Մ4 մայրուղին, որն անցնում է նաև Մանբիջ, Ալ֊Բաբ, Թալ Թամր բնակավայրերով, այսօր վերաբացվել է քաղաքացիականների երթևեկության համար։

Continue reading

Ռուսաստանը կործանիչներ է ուղարկել Լիբիա. ԱՄՆ

19 մայիսի, 2020թ. | ՄիԳ-29 կործանիչը Ջուֆրա ավիաբազայում Մայիս 26, 2020 19:19 | RAZM.INFO -

Ըստ ԱՄՆ զինված ուժերի Աֆրիկայի հրամանատարության՝ Ռուսաստանի ավիաբազայից Լիբիա են մեկնել ռուսական 4-րդ սերնդի կործանիչներ, որոնք, սակայն, մինչ Լիբիա հասնելը, հատուկ քողարկվել են Սիրիայում, որպեսզի չերևա դրանց ռուսական պատկանելիությունը։

Continue reading

Ռուսաստանում Մի-8 ուղղաթիռ է վթարվել

Մի-8 Մայիս 26, 2020 18:39 | RAZM.INFO -

Այսօր՝ մայիսի 26-ին, Ռուսաստանում վթարվել է ՌԴ ՌՕՈւ Մի-8 ուղղաթիռը։ Վթարի հետևանքով ուղղաթիռի 3 հոգանոց անձնակազմն ու տեխնիկական աշխատակիցը մահացել են։

Continue reading

Ռուսաստանում Հաղթանակի զորահանդեսը կանցկացվի հունիսի 24-ին

Տ-14 «Արմատա» տանկը 2015-ի մայիսի 9-ի ՌԴ ԶՈւ զորահանդեսի ժամանակ Մայիս 26, 2020 17:37 | RAZM.INFO -

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով՝ Ռուսաստանում հունիսի վերջին կանցկացվի Հաղթանակի 75-ամյակին նվիրված ամենամյա զորահանդեսը, իսկ մեկ ամիս անց՝ հուլիսի վերջին, «Անմահ գնդի» երթը։

Continue reading

Ադրբեջան պետությունը խախտել է Գուրգեն Մարգարյանի կյանքի իրավունքը․ ՄԻԵԴ

Մայիս 26, 2020 17:22 | RAZM.INFO -

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պատմության մեջ առաջին անգամ արձանագրել է Ադրբեջանում հայաֆոբիա երևույթի առկայությունը՝ Գուրգեն Մարգարյանի և Հայկ Մանուչարյանի իրավահաջորդների ներկայացրած գործի շրջանակներում։ Այս մասին այսօր՝ ասուլիսի ընթացքում, հայտնել է ՄԻԵԴ-ում նրանց ներկայացուցիչներից Լևոն Գևորգյանը։

Continue reading

ՌԴ ԱԻՆ-ը լրացուցիչ ուժեր է ուղարկում Դաղստան

Լուսանկարը՝ «ՌԻԱ Նովոստիի» Մայիս 26, 2020 12:42 | RAZM.INFO -

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը Դաղստան է ուղարկել ևս մեկ ստորաբաժանում` բաղկացած 60 հոգուց և 14 միավոր տեխնիկայից։ Ստորաբաժանումները միանալու են Դաղստանի տարածքի ախտահանման աշխատանքներին։

Continue reading

Ավտովթարից 4 ադրբեջանցի զինծառայող է մահացել

Ավտովթարից 4 ադրբեջանցի զինծառայող է մահացել։ Լուսանկարը՝ APA գործակալության Մայիս 26, 2020 11:28 | RAZM.INFO -

Մայիսի 26-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում երկու մեքենաների բախումով ավտովթար է տեղի ունեցել, ինչի պատճառով մահացել է Ադրբեջանի ԶՈւ չորս զինծառայող և 1 քաղաքացիական անձ։

Continue reading