Daily Archives: Սեպտեմբեր 20, 2019

Վերլուծելով Ադրբեջանի 2019թ. սեպտեմբերյան զորավարժությունը

Skystriker մահապարտ ԱԹՍ-ի արձակումը Ադրբեջանի բանակի զորավարժության ժամանակ Սեպտեմբեր 20, 2019 19:25 | RAZM.INFO -

Սեպտեմբերի 16-20-ը Ադրբեջանում անցկացվեցին հերթական խոշոր զորավարժությունները։ Այս տարի սա թվով երրորդ նմանատիպ զորավարժությունն էր։ «Ռազմինֆոն» հետևել է դրանց ընթացքին և ստորև ներկայացնում ենք մեր ամփոփումն ու դիտարկումները։

Continue reading

Վայոց ձորում ծեծված փոխգնդապետի վիճակը ծանր է․ ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտները Սեպտեմբեր 20, 2019 15:20 | RAZM.INFO -

Սեպտեմբերի 18-ին, Եղեգնաձորում Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցները խմբակային ծեծել են ՀՀ զինված ուժերի փոխգնդապետի։ Հարուցվել է քրգործ ՔՕ 112–րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Դատախազությունը հայտնել է, որ ձերբակալվել է մարզպետի օգնականը։

Continue reading

Գրիգորի Խաչատուրովը ստացել է գեներալ–մայորի կոչում

գեներալ–մայոր Գրիգոր Խաչատուրովը․ նկարը՝ «Հայ զինվորի» Սեպտեմբեր 20, 2019 12:53 | RAZM.INFO -

ՀՀ ՊՆ Երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գրիգորի Յուրիի Խաչատուրովին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում։

Continue reading

«Դիտակետ» ծրագրով լավ աշխատանք է արվել, ժամանակն է այն ձևափոխելու․ Տոնոյան

Սեպտեմբեր 20, 2019 12:42 | RAZM.INFO -

Զորացրված զինծառայողների հետ անցկացվող «Դիտակետ» սոցհարցումների ծրագիրը ծառայել է իր նպատակին և պաշտպանության նախարարությունը արդեն տեղեկացված է զորքերում խնդիրների մասին։ Հարցումները կանգնեցված են, վերջին անգամ դրանք անցկացվել են 2018 թվականի ձմռանը զորակոչվածների հետ։ Այս մասին այսօր ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով Ռազմինֆոյի հարցին։

Continue reading