Daily Archives: Հունիս 28, 2019

Հայաստանի Սու-30ՍՄ–ները Շիրակում կտեղակայվեն․ ՌԴ ԶՈւ գնդապետ

Ղազախստանին մատակարարված Սու-30ՍՄ կործանիչներից մեկը 08 կողահամարով Հունիս 28, 2019 19:04 | RAZM.INFO -

Հաշվի առնելով, որ Հայաստանը ձեռք է բերում Սու–30ՍՄ կործանիչներ, տրամաբանական կլինի նաև Հայաստանում ռուսական բազայի ավիապարկի ՄիԳ–29-երի փոխարինումը Սու-30ՍՄ–ներով։ Այդպիսով՝ համագործակցությունն ավելի հեշտ ու արդյունավետ կլինի։

Continue reading

Ռուսաստանը գնել է ավիացիոն տեխնիկայի նոր խմբաքանակ. Պաշտոնական

Ռուս-հնդկական Սու-57 կործանիչի նախատիպ Հունիս 28, 2019 16:11 | RAZM.INFO -

Ռուսաստանում ընթացող «Բանակ–2019» միջազգային 5–րդ ռազմատեխնիկական ֆորումի ընթացքում Ռուսաստանի ՊՆ–ն մի շարք պայմանագրեր է կնքել ավիացիոն միջոցներ արտադրող ընկերությունների հետ, որոնցով ձեռք է բերելու Սու–57 կործանիչներ, Մի–28ՆՄ և Մի–8ԱՄՏՇ–ՎՆ ուղղաթիռներ։

Continue reading

2017-ին Ադրբեջանի սահմանը հատած ՀՀ քաղաքացին հետ է վերադարձվել

Կարմիր խաչի երևանյան գրասենյակ Հունիս 28, 2019 15:29 | RAZM.INFO -

Հունիսի 28-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ Հայաստան է վերադարձել 2017թ. հունիսի 20-ին Ղազախի ուղղությամբ սահմանը հատած ՀՀ քաղաքացի Զավեն Հովհաննեսի Կարապետյանը։ Ադրբեջան է վերադարձել նաև 2019թ. մարտի 16-ի գիշերը սահմանին վնասազերծված ադրբեջանցի Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովը։

Continue reading

Ադրբեջանցի զինծառայողները Բելառուսում կմասնակցեն զորահանդեսի

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը Պակիստանի զորահանդեսին Հունիս 28, 2019 15:21 | RAZM.INFO -

Հուլիսի 3-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելիք զորահանդեսին կմասնակցեն նաև Ադրբեջանի, Ռուսաստանի, Չինաստանի ԶՈւ զորախմբերը։ Զորահանդեսին պատրաստություններն արդեն սկսել են։

Continue reading

ԱՄՆ Սենատը ընդունել է Թուրքիային F–35-երի մատակարարումն արգելող 2020թ. բյուջեն

ԱՄՆ-ն կարող է դադարեցնել թուրք օդաչուների վարժանքներն F–35-երի համար. Reuters Հունիս 28, 2019 11:04 | RAZM.INFO -

Հունիսի 27-ին ԱՄՆ Սենատը 86 կողմ և 8 դեմ ձայնով ընդունել է 2020թ. բյուջեի նախագիծը, որով արգելվում է ամերիկյան F-35 կործանիչների կամ դրանց արտադրման համար նախատեսված սարքավորումների մատակարարումը Թուրքիա։

Continue reading