Daily Archives: Փետրվար 27, 2019

Վիետնամի զինված ուժերը համալրվում են Տ-90 տանկերի նոր խմբաքանակով

Վիետնամին մատակարարված Տ-90 տանկերը․․ Լուսանկարը՝ Defence-blog կայքի Փետրվար 27, 2019 21:08 | RAZM.INFO -

2019-ի փետրվարի 21-ին Վիետնամը ստացել է Ռուսաստանից պատվիրած Տ-90Ս և Տ-90ՍԿ տանկերի երկրորդ խմբաքանակը։ Տանկերը մատակարարվել են ծովով։ Հայտնի չէ, թե քանի միավոր է մատակարարվել այս խմբաքանակով։ 

Continue reading

Զինծառայող. բանակում գիշերամիզությամբ զորակոչվածների առողջական և հոգեբանական խնդիրները ավելացել են

ԱԿՄ ավտոմատներ, հրազեն Փետրվար 27, 2019 20:04 | RAZM.INFO -

Կառավարության՝ 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 404 որոշմամբ սահմանվեց, որ զորակոչվելու են նաև գիշերամիզություն ունեցող երիտասարդները։ 2018-ի ամռանը գիշերամիզությամբ զորակոչվել է ավելի քան 100 զինծառայող։ Այս զինծառայողները ասում են, որ իրենք զորամասում առողջական և հոգեբանական խնդիրների են բախվում։

Continue reading

Թուրքական «Աքընջը» հարվածային նոր ԱԹՍ–ն

Թուրքական «Աքընջը» հարվածային ԱԹՍ–ն Փետրվար 27, 2019 18:44 | RAZM.INFO -

Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պետ Իսմայիլ Դեմիրը թվիթերյան իր էջում հրապարակել է թուրքական արտադրության «Աքընջը» ("Akıncı") անօդաչու թռչող սարքի մարտավարատեխնիկական բնութագիրը։ 

Continue reading

Թուրքիայի ՌԾՈւ–ն զորավարժություն է անում միաժամանակ երեք ծովում

Թուրքիայի ՌԾՈւ–ն երեք ծովերում միաժամանակ զորավարժություն է անում Փետրվար 27, 2019 16:30 | RAZM.INFO -

Փետրվարի 27–ից մարտի 8–ը Թուրքիայի ռազմածովային ուժերը միանգամից երեք՝ Էգեյան, Միջերակրական և Սև ծովերում անցկացնելու են «Մավի Վաթան – 2019» ("Mavi vatan-2019") զորավարժությունը, որը, ըստ թուրքական աղբյուրների՝ հանրապետության պատմության մեջ  խոշորագույն ռազմածովային զորավարժությունն է։

Continue reading

Գերեվարված Կարեն Ղազարյանը Ադրբեջանում 20 տարի ազատազրկման դատապարտվեց

Ադրբեջանում ամռանը գերեվարված Կարեն Ղազարյանը։ Ադրբեջանական կողմը Կարեն Ղազարյանին կերկայացնում է իբրև «դիվերսանտ» Փետրվար 27, 2019 14:25 | RAZM.INFO -

Փետրվարի 27–ին Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը ամռանը գերեվարված ՀՀ քաղաքացի, Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Արմենի Ղազարյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ «Ադրբեջանում ահաբեկչական գործողության փորձի համար»։ 

Continue reading

ԵԱՀԿ դիտարկում Ակնա–Բարդա ճանապարհահատվածում

ԵԱՀԿ մշտադիտարկում. Աղբյուրը՝ @tbalayan Փետրվար 27, 2019 12:48 | RAZM.INFO -

Փետրվարի 27-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա-Բարդա ճանապարհահատվածում։ 

Continue reading

Ռոհանին չի ընդունել Իրանի ԱԳՆ հրաժարականը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին և արտգործնախարար Մոհամմադ Զարիֆը Փետրվար 27, 2019 12:19 | RAZM.INFO -

Փետրվարի 27–ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին մերժել է երկրի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի նախօրեին ներկայացրած հրաժարականի դիմումը։

Continue reading

Պակիստանը խոցել է Հնդկաստանի ՌՕՈւ 2 ինքնաթիռ

Հնդկաստանի ՌՕՈւ «Միրաժ-2000» կործանիչներ Փետրվար 27, 2019 12:11 | RAZM.INFO -

Փետրվարի 27-ին Պակիստանի զինված ուժերը խոցել են իրենց օդային տարածք մտած Հնդկաստանի ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռ: Այս մասին հայտնել է Պակիստանի ԶՈւ խոսնակը:

Continue reading