Daily Archives: Փետրվար 25, 2019

Ռուսաստանը այս անգամ ՀՕՊ միջոցներ է նվիրել Տաջիկստանին

Փետրվար 25, 2019 17:46 | RAZM.INFO -

Ռուսաստանը Տաջիկստանին անվճար փոխանցել է ընհանուր 9 միլիոն դոլարի հակաօդային պաշտպանության միջոցներ, այդ թվում՝ ռադիոլոկացիոն կայաններ։

Continue reading

16 տարում ծառայությունից խուսափել և դրա դիմաց փող է վճարել 10 հազար քաղաքացի

Ձմեռային նոր գլխարկը Փետրվար 25, 2019 17:34 | RAZM.INFO -

2003 թվականից* Հայաստանում տույժի դիմաց քրեական հետապնդումից ազատվել է 27 տարին լրացած պարտադիր զինծառայությունից խուսափած 9985 քաղաքացի: Դրա դիմաց նրանք վճարել են 
 11 մլրդ 81 մլն 46 հազար 100 ՀՀ դրամ:

Continue reading

Ռուսաստանից Չինաստան Ս–400-ի հրթիռներ տեղափոխող նավը փոթորկի մեջ է ընկել

Ս–400–ի հրթիռները տեղափոխող նավը, նկարը՝ fleetphoto.ru Փետրվար 25, 2019 15:31 | RAZM.INFO -

Ռուսաստանյան «Ռոսօբորոնէքսպորտը» դատի է տվել դեպի Չինաստան նավով հրթիռներ փոխադրած ընկերությանը՝ պահանջելով փոթորիկի ժամանակ վնասված հրթիռների փոխհատուցումը, ինչը ընդհանուր գնահատվում է մոտ 164,6 միլիոն դոլար:

Continue reading

Փետրվարի 24-ին ավտովթարից մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող

Փետրվար 25, 2019 14:10 | RAZM.INFO -

Փետրվարի 24-ին Տավուշի մարզում մահացել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող։ Նա մեքենայով ընկել է Բերդ-Այգեպար ավտոճանապարհին գտնվող Տավուշի ջրամբար: Այս մասին տեղեկությունը Ռազմինֆոյի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Continue reading

Թուրքական TAI ընկերությունը նոր ուղղաթիռ կարտադրի

Թուրքական ավիաշինական ընկերության նախագծած նոր բազմանպատակային ծանր ուղղաթռի թվային տարբերակը Փետրվար 25, 2019 14:07 | RAZM.INFO -

Փետրվարի 22–ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության և «Թուրքիական ավիաշինական արդյունաբերություն» ընկերության (TAI) միջև կնքվել է բազմանպատակային նոր ուղղաթռի արտադրման պայմանագիր, որը նախատեսում է ունենալ 10 տոննա քաշ։ 

Continue reading

Հայաստանում ՌԴ ԶՈւ 102–րդ բազան վարժանքներ է անում

Հայաստանում ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները պարապմունքների ընթացքում Փետրվար 25, 2019 13:46 | RAZM.INFO -

Հայաստանում տեղակայված ռուսական բազայի ռադիոէլեկտրոնային պաշտպանության (ՌԷՊ) զորքերի 1000 զինծառայող մասնակցել է վարժանքների, որոնց ներգրավվել է մոտ 200 միավոր զինտեխնիկա, այդ թվում՝ ՄիԳ–29 կործանիչ, Մի–24Պ և Մի–8ՄՏԲ ուղղաթիռներ ու անօդաչու թռչող սարքեր։

Continue reading