Daily Archives: Փետրվար 12, 2019

Փետրվարի 12-ին սրտի կանգից ՊԲ զինծառայող է մահացել

Փետրվար 12, 2019 22:42 | RAZM.INFO -

Փետրվարի 12-ին` ժամը 18:00-ին, նախնական` լյարդային անբավարարություն, սրտի կանգ ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում Մարտակերտի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ զորամասերից մեկի զինծառայող, 2000թ. ծնված Ֆրունզիկ Վալերիի Թամազյանը: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ ժամը 20:30-ի սահմանում զինծառայողը մահացել է։

Continue reading

Կա-52 հարվածային ուղղաթիռներն արդիականցվում են` ելնելով սիրիական փորձից

Կա-52 Ալիգատոր Փետրվար 12, 2019 19:52 | RAZM.INFO -

Ռուսաստանյան "Вертолеты России" հոլդինգի արտադրության Կա-52
 «Ալիգատոր» հարվածային-հետախուզական ուղղաթիռները կարդականացվեն՝ հաշվի առնելով Սիրիայում նրանց անցած մարտական փորձը։ Մասնավորապես կփոխվեն գեներատորները՝ շատ ավելի մեծ էներգիա ապահովելու համար, և օպտիկաէլեկտրոնային համակարգերը՝ թիրախները ավելի լավ հայտանաբերելու և ճանաչելու համար։ Այս մասին տեղեկացրել է հոլդինգի գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգինսկին։

Continue reading

Եթե պետք լինի`ՀՀ-ն մասնակցի Սիրիայում ռազմական գործողությունների, կանի դա օրենքով. Տոնոյան

ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյան Փետրվար 12, 2019 13:03 | RAZM.INFO -

Սիրիայի հետ մեր համագործակցության վերաբերյալ պաշտոնական լրահոսում եղել է նշված, որ եղել է գրավոր խնդրանք Սիրիայի իշխանություններից, Սիրիայի դե ֆակտո իշխանություններից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Continue reading

Տոնոյան․ չեմ կարծում, որ ծառայության հետ չկապված մահվան դեպքերը միշտ պետք է հայտարարել նախաքննության փուլում

Փետրվար 12, 2019 12:29 | RAZM.INFO -

Պաշտպանության նախարարությունը չի պատրաստվում ոչ ծածկել, ոչ կոծկել զինծառայողների մահվան դեպքերը, ինչպես չի արել տարիներ շարունակ։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Continue reading

ՀՀ-ն և Կիպրոսը պայմանավորվել են Մերձավոր Արևելքի մասին հետախուզական տեղեկություններով փոխանակվել

Փետրվար 12, 2019 12:08 | RAZM.INFO -

Հայաստանը և Կիպրոսը այսուհետ պաշտպանության 13 ոլորտների փոխարեն կհամագործակցեն 15 ոլորտներում։ Նոր են տեղեկատվության փոխանակման ոլորտը (մասնավորապես Մերձավոր Արևելքում), և ժամկետային զինծառայության կազմակերպման փորձի փոխանակման ոլորտը։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ

Continue reading

2018-ի դեկտեմբերի 31-ին նռնակի պայթունից 3 զինծառայող է վիրավորվել

Փետրվար 12, 2019 11:42 | RAZM.INFO -

 2018 թվականի դեկտեմբերի 31-ին դիրքում նռնակի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորվել են ժամկետային զինծառայողներ Թորոսյանը, Մանուկյանը և Մարաբյանը։

Continue reading