Monthly Archives: Հունվար 2019

ԱՄՆ գլխավորած կոալիցիան ոչնչացրել է մզկիթում գտնվող ԻՊ շտաբ․ Պենտագոն

ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածները ԻՄ դիրքերին Քոբանիում։ Նկարը՝ ASSOCIATED PRESS-ի Հունվար 25, 2019 14:41 | RAZM.INFO -

Հունվարի 24–ին Սիրիայում ԱՄՆ գլխավորած կոալիցիան ավիահարվածներով ոչնչացրել է սիրիական մզկիթ, որը, ամերիկյան կողմի պնդմամբ, «Իսլամական պետության» (ԻՊ) զինյալները դարձրել են իրենց հրամանտարական կետ։

Continue reading

Արցախում Բակո Սահակյանի մասնակցությամբ ամփոփել են բանակային 2018-ը

Հունվար 24, 2019 18:34 | RAZM.INFO -

Հունվարի 24-ին, Արցախի ղեկավար Բակո Սահակյանը անցկացրել է ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ, որի ընթացքում ամփոփվել են ՊԲ-ի միավորումների և զորամասերի 2018 թվականի ուսումնական տարվա արդյունքները:

Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։

Continue reading

«Իսկանդեր–Մ»–ի նոր թևավոր հրթիռ ու արձակման մեքենա է ներկայացվել

9Մ729 թևավոր հրթիռներ Հունվար 24, 2019 18:22 | RAZM.INFO -

Ռուսաստանյան արտադրության «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը նոր հրթիռ ունի՝ 9Մ729 ինդեքսով։ Նշվում է, որ այն թույլ է տալիս թիրախները խոցել ավելի ճշգրիտ քան դրա «նախատիպը»։ Համալիրի համար մշակվել է նաև նոր արձակման մեքենայով, որը նախկին 2 հրթիռի փոխարեն, «տեղավորում է» 4–ը։

Continue reading

Հիփոթեքային ծրագիրը վիճելի կետեր ունի․ զորացրված սպա

Զինծառայողների համար կառուցված բազմաբնակարան շենք Աջափնյակում. 29.01.2018 Հունվար 24, 2019 17:14 | RAZM.INFO -

ՀՀ ՊՆ–ն որոշման նախագիծ է հրապարակել, որի ընդունման դեպքում ՀՀ ՊՆ և այլ ուժային կառույցների սպաները կկարողանան բնակարան գնել՝ 20 տարով հիփոթեքային արտոնյալ վարկ ձևակերպելով։ Բնակարանի համար 10% կանխավճարը կվճարի պետությունը:

Continue reading

Ռուսաստանը ավիապարկը կթարմացնի տեղական 1-ին արտադրության 5-րդ սերնդի կործանիչներով․ «ՏԱՍՍ»

Սու-57 (Տ-50) կործանիչ Հունվար 24, 2019 12:30 | RAZM.INFO -

Ռուսաստանի ՊՆ–ն և տեղի «Միավորված ավիաշինական կորպորացիան» («ОАК») 13 միավոր Սու–57 կործանիչների գնման պայմանագիր կկնքեն 2020 թվականին։ Սա նման երկրորդ պայմանագիրն է, առաջինը կնքվել էր նախորդ տարի։

Continue reading

Հայաստանը Ռուսաստանից 50 միավոր ԱԿ–12 է գնում

5,45mm_AK-12 Հունվար 24, 2019 11:22 | RAZM.INFO -

Հայաստանը և Ռուսաստանը (5,45/7,62 տրամաչափի) ԱԿ-12 ինքնաձիգների պայմանագիր են կնքել, առաջին խմբաքանակը հաշվարկվում է շուրջ 50 միավոր։ Այս մասին հայտարարել է Կալաշնիկով կոնցերնի գլխավոր տնօրենը։

Continue reading

Էրդողան–Պուտին հանդիպումը․ հիմնական հայտարարությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Հունվար 23, 2019 23:09 | RAZM.INFO -

Հունվարի 23–ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում փակ ձևաչափով հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հանդիպման ավարտին երկու երկրների նախագահները ներկայացան համատեղ մամուլի ասուլիսով։

Continue reading

Քննարկվել է Ադրբեջանի և Սաուդյան Արաբիայի ռազմական համագործակցությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Ադրբեջանում Սաուդյան Արաբիայի նորանշանակ դեսպան Համադ բին Աբդուլլա Սաուդ բին Խուբեյրը Հունվար 23, 2019 20:20 | RAZM.INFO -

Հունվարի 23–ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ–գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Ադրբեջանում Սաուդյան Արաբիայի նորանշանակ դեսպան Համադ բին Աբդուլլա Սաուդ բին Խուբեյրի հետ ու քննարկել Ադրբեջանի և Սաուդյան Արաբիայի միջև ռազմական համագործակցության զարգացման հարցերը։ 

Continue reading

Ադրբեջանը առաջին անգամ խաղաղապահներ է ուղարկել Հվ. Սուդան

Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահների հերթական խումբը վերադարձել է Աֆղանստանից. հոկտեմբեր 2017թ. Հունվար 23, 2019 19:56 | RAZM.INFO -

Հունվարի 23–ին Ադրբեջանը Ազգային ժողովի 2018թ. նոյեմբերի 30–ին ընդունած որոշման համաձայն Հարավային Սուդան է ուղարկել 4 զինծառայողից կազմված խաղաղապահների խումբ։ 

Continue reading

Ադրբեջանը ռազմական արտադրանք է արտահանում Իրաք, Հվ. Կորեա և այլ երկրներ. Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ

«Ռեվոլվեր» տիպի MSGL ձեռքի նռնականետի նռնակների արտադրության գործարան. Ադրբեջան Հունվար 23, 2019 17:52 | RAZM.INFO -

Ադրբեջանի զինված ուժերի ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովը հարզազրույցներից մեկում հայտարարել է, որ իրենք ռազմական արտադրանք են արտահանում Մերձավոր Արևելքի, Հարավարևելյան Ասիայի, Աֆրիկայի և Եվրոպայի ընդհանուր 10–ից ավելի երկրներ:

Continue reading