Monthly Archives: Մայիս 2018

Սիրիայում սպանվել է 4, վիրավորվել` 3 ռուս զինծառայող

Մայիս 27, 2018 18:19 | RAZM.INFO - Մայիսի լույս 27-ի գիշերը Սիրիայի Դեր Զոր նահանգում ահաբեկիչները հարձակվել են այդ երկրի կառավարական ուժերի հրետանային մարտկոցի դիրքերի վրա։ Մարտերի ընթացքում և ստացած վնասվածքներից մահացել է ՌԴ ԶՈւ 4 զինծառայող, ևս 3-ը վիրավորվել են։ Continue reading

Մայիսի 26-ին մահացել է ՀՀ ՊՆ զինծառայող

Մայիս 27, 2018 10:43 | RAZM.INFO - Մայիսի 26-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի կապի վաշտի ննջարանում՝ կրծքավանդակի շրջանում ստացած միջանցիկ հրազենային վնասվածքով հայտնաբերվել է կապիտան Հմայակ Հակոբի Հակոբյանի դին: Հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն: Continue reading

ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղի ՀՕՊ ուժերը ոչնչացրել են պայմանական անօդաչու թռչող սարքեր

«Պալմա» զենիթահրետանային կայան Մայիս 25, 2018 15:54 | RAZM.INFO - Մայիսի 24-ին Ռուսաստանի զինված ուժերի Կասպյան նավատորմիղում պայմանական հակառակորդի անօդաչու թռչող սարքերը հայտնաբերելու և ոչնչացնելու թեմայով վարժանքներ են անցկացվել Դաղստանում։ Վարժանքներին ներգրավվել են «Թաթարստան», «Դաղստան» հրթիռային և «Վելիկիյ Ուստյուգ» փոքր հրթիռային նավերը։ Continue reading

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել իրանական և թուրքական ավիաընկերությունների նկատմամբ

Իրանական Mahan Air ավիաընկերության ինքնաթիռ Մայիս 25, 2018 14:31 | RAZM.INFO - Մայիսի 24-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել իրանական 2 և թուրքական 4 ավիաընկերությունների նկատմամբ։ Ավիաընկերությունները մեղադրվում են իրանական Meraj Air և  Mahan Air ավիաընկերություններին նյութատեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեջ։   Continue reading

Պայթյուն Թուրքիայի խոշոր ռազմարդյունաբերական գործարաններից մեկում. կա մեկ զոհ

Թուրքիայի պաշտպանության նախարարն այցելել է MKEK ընկերության պայթած արտադրամաս. 24.05.2018 Մայիս 25, 2018 13:44 | RAZM.INFO - Թուրքիայում պայթյուն է գրանցվել խոշոր ռազմարդյունաբերական MKE ընկերությանը պատկանող հրթիռային վառելիքի և պայթուցիկ նյութերի արտադրության գործարաններից մեկում: Պայթյունի հետևանքով մահացել է մեկ աշխատակից, ևս 4-ը՝ վիրավորվել: Continue reading

ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ՏՏ ոլորտում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ

ՀՀ ԶՈւ կիբերանվտանգության մասնագետ զինծառայողներ Մայիս 25, 2018 12:50 | RAZM.INFO - ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարում է մրցույթ: Continue reading

Իրանի հոգևոր առաջնորդը Միջուկային համաձայնագրի պահպանման համար պահանջներ է ներկայացրել Եվրոպային

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին և նախագահ Հասան Ռոհանին Մայիս 25, 2018 10:30 | RAZM.INFO - Մայիսի 23-ին Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ Գերմանիային, Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային է ներկայացրել այն պահանջները, որոնց կատարման դեպքում Միջուկային համաձայնագիրը կարող է պահպանվել։ Continue reading

Մովսես Հակոբյանը՝ գլխավոր ռազմական տեսուչ

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը Մայիս 24, 2018 22:14 | RAZM.INFO - ՀՀ վարչապետի որոշմամբ՝ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնում։ Continue reading

Գեներալ-մայոր Արտակ Դավթյանը՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ

գեներալ-մայոր Արտակ Դավթյանը Մայիս 24, 2018 22:04 | RAZM.INFO - ՀՀ նախագահի հրամանագրով և ՀՀ վարչապետի առաջարկությամբ 5 տարով ՀՀ զինված ուժերի շտաբի պետ է նշանակվել գեներալ-մայոր Արտակ Դավթյանը։  Continue reading

ԿԳՆ-ն առաջարկում է մեղմացնել գիտնականներին տարկետում տալու չափորոշիչները

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Մայիս 24, 2018 21:19 | RAZM.INFO - Կրթության և գիտության նախարարությունը առաջարկում է գիտության ոլորտում նվաճումներ ունեցած զորակոչիկներին տարկետում տրամադրելու չափանիշները մեղմացնել: ԿԳՆ-ն նաև արդիական է համարում հայրենադարձության նպատակով դրսում բնակվող և իրենց հաշվին լավագույն բուհերում սովորող ՀՀ քաղաքացիներին տարկետում տալու հարցը: Continue reading