Daily Archives: Ապրիլ 18, 2018

ԵԱՀԿ դիտարկում Հադրութի հյուսիսարևելյան ուղղությամբ

ԵԱՀԿ մշտադիտարկում. Աղբյուրը՝ @tbalayan Ապրիլ 18, 2018 13:48 | RAZM.INFO - Ապրիլի 18-ին, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել  Արցախի շփման գծում՝ Հադրութի շրջանի հյուսիսարևելյան ուղղությամբ: Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Continue reading

Ապրիլի 17-ին զոհվել է ՊԲ զինծառայող

Ապրիլ 18, 2018 10:51 | RAZM.INFO - Ապրիլի 17-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականի պայթյունից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Ռուսլան Զորիկոյի Մանուկյանը: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Տարվա կեսից Վրաստանի Ազգային գվարդիան կսկսի ակտիվ պահեստազոր հավաքել

Վրաստանի Ազգային գվարդիայի զինծառայողներ Ապրիլ 18, 2018 10:26 | RAZM.INFO - 2018 թվականի երկրորդ կեսից, պահեստազորի նոր հայեցակարգի շրջանակներում, Վրաստանի Ազգային գվարդիայի ստորաբաժանումներում սկսվում է ակտիվ պահեստազորի առաջին խմբի հավաքը։ Այս մասին Վրաստանի Ազգային գվարդիայի 20-րդ կադրային բրիգադի տեղակայման վայր այցելելիս հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Լևան Իզորիան։ Continue reading

Իրանի հարավ-արևելքում ՝ Պակիստանի մոտ, ուժայինները 3 ահաբեկչի են վնասազերծել

ԻՀՊԿ զինծառայողներ Ապրիլ 18, 2018 10:03 | RAZM.INFO - Ապրիլի 17-ին Իրանի հարավարևելյան՝ Պակիստանին սահմանակից Սիստան և Բելուջիստան նահանգի Միրջավեհ շրջանում սահմանապահ ծառայության պահակակետերից մեկի վրա ահաբեկչական խումբ է հարձակվել։ Բախումների արդյունքում սպանվել է 3 ահաբեկիչ, մի մասը փախուստի է դիմել։ Continue reading