Daily Archives: Փետրվար 27, 2018

ՊՆ կենտրոնական ապարատի կառույցները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի

Փետրվար 27, 2018 19:13 | RAZM.INFO - Փետրվարի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն, ՊՆ կենտրոնական ապարատի կառույցների հետ անցկացվել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ: Continue reading

«Հակառակորդը» փորձել է ներխուժել, հայկական ուժերը անցնել են հակահարձակման. զորավարժության սցենար

Փետրվար 27, 2018 19:08 | RAZM.INFO - ՀՀ ՊՆ «Զառ» խաղաղապահ ուսումնական կենտրոնում անցկացվել է զորավարժություն, որի ժամանակ մշակվել են պաշտպանական և հակահարձակման գործողություններ: Continue reading

Չնայած Թուրքիայի «կոչերին»՝ Չեխիան ազատ է արձակել Սիրիայի քրդերի առաջնորդ Սալիհ Մյուսլիմին

Չեխ ոստիկաններն ուղեկցում են քրդական PYD-ի համանախագահ Սալիհ Մյուսլիմին Փետրվար 27, 2018 15:04 | RAZM.INFO - Չեխական դատարանի որոշմամբ օրերս Պրահայում ձերբակալված քուրդ գործիչ Սալիհ Մյուսլիմն ազատ է արձակվել՝ Չնայած Թուրքիայի «սպառնալիք-կոչերին»: Անկարան պահանջում էր արտահանձնել քուրդ գործչին՝ սպառնալով, որ, եթե նրան ազատեն, դա հավասարազոր կլինի «ահաբեկչությանը սատարելուն»:  Continue reading

Ռուսաստանը Նիկարագուային երկու Ան-26 ինքնաթիռ է նվիրել

ՌԴ ԶՈւ Ան-26 բեռնատար ինքնաթիռ Փետրվար 27, 2018 14:18 | RAZM.INFO - Ռուսաստանը Նիկարագուայի ռազմաօդային ուժերին երկու միավոր Ան-26 ռազմա-տրանսպորտային ինքնաթիռ է նվիրել: Ինքնաթիռները նախատեսվում է օգտագործել որոնողափրկարարական գործողություններում և ռազմական առաքելություններում: Continue reading

Ուկրաինայում սեփական մահապարտ ԱԹՍ-ն են նախագծել

Ուկրաինական RAM UAV մահապարտ ԱԹՍ Փետրվար 27, 2018 13:45 | RAZM.INFO - Ուկրաինան ԱԲու Դաբիում անցկացված UMEX-2018 ցուցահանդեսի շրջանականերում ներկայացրել է սեփական նախագծման անօդաչու թռչող սարքեր: ԱԹՍ-ների շարքում առանձնանում է RAM UAV մահապարտ («կամիկաձե») անօդաչու թռչող սարքը: Continue reading

Սիրիա. Արևելյան Ղուտայում ժամանակավոր հրադադար է հաստատվել

Արևելյան Ղուտա Փետրվար 27, 2018 13:27 | RAZM.INFO - Փետրվարի 27-ից Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Արևելյան Ղուտա արվարձանում ժամանակավոր հրադադար կհաստատվի: Ռազմական գործողություններում դադարը միայն օրվա որոշ ժամերի կլինի՝ 09:00-ից մինչև 14:00: Նպատակը դադարների ընթացքում խաղաղ բնակչության դուրսբերումն է:  Continue reading

ԱՄՆ-ից Թուրքիային «նախազգուշացում». «Ս-400-ները իրենց հետ պատժամիջոցներ կբերեն». «Հաբերթյուրք»

Ռուսաստանյան արտադրության Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգեր Փետրվար 27, 2018 13:07 | RAZM.INFO - Թուրքական «Հաբերթյուրք» կայքի լրագրողը պնդում է, թե եվրոպացի մի շարք լրագրողների հետ դռնփակ հանդիպման ժամանակ մի ամերիկացի պաշտոնյա ասել է, որ Թուրքիան Ս-400-ների գնման պատճառով կարող է հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տակ: Continue reading

Ռուսաստանը Սերբիային նվիրած ՄիԳ-29-ների հետ նաև 2 մլն եվրո կնվիրի

ՌԴ ԶՈւ ՄիԳ-29 կործանիչներ Փետրվար 27, 2018 12:45 | RAZM.INFO - Մինչ այս արդեն հայտնի էր, որ Ռուսաստանը Սերբիային անհատույց նվիրել է 6 միավոր ՄիԳ-29 կործանիչ, որից երկուսը՝ ուսումնական: Այժմ էլ Մոսկվան պատրաստվում է Բելգրադին հատկացնել 2 մլն եվրո՝ կործանիչների օդաչուներ պատրաստելու համար: Continue reading

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետն այցելել է թուրք-սիրիական սահմանի ստորաբաժանումներ

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը այցելել է թուրք-սիրիական սահմանի ստորաբաժանումներ Փետրվար 27, 2018 11:35 | RAZM.INFO - Փետրվարի 26-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը հերթական ստուգայցն է կատարել երկրի հարավային Հաթայ նահանգի՝ թուրք-սիրիական սահմանին տեղակայված զորամասերում, ստորաբաժանումներում:  Continue reading

Թուրքիան շարունակում է նոր ուժեր ուղարկել Սիրիայի Աֆրին շրջան

Թուրքիայի ժանդարմերիայի և ոստիկանության հատուկջոկատայինների հերթական խմբերը ուղարկվել են Աֆրին Փետրվար 27, 2018 11:08 | RAZM.INFO - Փետրվարի 26-ին Թուրքիան ժանդարմերիայի և ոստիկանության հատուկ նշանակության ուժերի հերթական խումբ է ուղարկել թուրք-սիրիական սահման, որտեղից էլ դրանք անցելու են Սիրիայի Աֆրին շրջան և միանալու են քրդական ուժերի դեմ գործողություններին:  Continue reading