Daily Archives: Փետրվար 21, 2018

Փետրվարի 12-ին մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող

Փետրվար 21, 2018 16:53 | RAZM.INFO - Փետրվարի 12-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, զինհոսպիտալում մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող Ստեփան Ստեփանյանը: Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Continue reading

Լավրովը Դամասկոսին քրդերի հետ երկխոսության կոչ է անում

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրով Փետրվար 21, 2018 16:45 | RAZM.INFO - Այսօր՝ փետրվարի 21-ին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունները պետք է երկխոսություն սկսեն այս կամ այն էթնիկ և կրոնական խմբերի հետ, ներառյալ՝ քրդերի: Continue reading

Թուրք-իրաքյան սահմանին պայթյունի արդյունքում սպանվել է 2 թուրք զինծառայող

Թուրքիայի ուժայինները Իրաքի հյուսիսում. (արխիվ) Փետրվար 21, 2018 16:28 | RAZM.INFO - Փետրվարի 21-ին Թուրքիայի հարավարևելյան՝ Իրաքին սահմանակից, Հաքքարի նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ գործողությունների ժամանակ սպանվել է 2 թուրք զինծառայող, վիրավորվել է ևս 1 զինծառայող:  Continue reading

Թուրքիայի ժանդարմերիայի և ոստիկանության հատուկջոկատայինները ուղարկվել են Աֆրին

Թուրքիայի ժանդարմերիայից 1200 հատուկջոկատային ուղարկվել է Սիրիայի Աֆրին Փետրվար 21, 2018 15:30 | RAZM.INFO - Փետրվարի 20-ին Թուրքիան նոր ուժեր է ուղարկել Սիրիայի Աֆրին ռազմական գործողություններին մասնակցելու համար: Իզմիր նահանգի Բորնովա գավառի ժանդարմերիայի հատուկ նշանակության բրիգադի հրամանատարությունից 1200 հատուկջոկատային ներգրավվել է «Ձիթենու ճյուղ» գործողությանը:  Continue reading

ԵԱՀԿ դիտարկում Ղազախ շրջանի ուղղությամբ

ԵԱՀԿ մշտադիտարկում Փետրվար 21, 2018 14:37 | RAZM.INFO - Փետրվարի 21-ին Տավուշի մարզպետարանում անցկացվել է ԵԱՀԿ հերթական բրիֆինգը՝ սահմանին անցկացված դիտարկումից հետո: ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացրել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը:  Continue reading

Ադրբեջանի նախագահն ընդունել է Իրանի պաշտպանության նախարարին

Իրանի ՊՆ Ամիր Հաթամին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում. 21.02.2018 Փետրվար 21, 2018 13:48 | RAZM.INFO - Այսօր՝ փետրվարի 21-ին, Ադրբեջան է այցելել Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ամիր Հաթամին: Նույն օրը Հաթամիին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Կողմերն անդրադարձել են ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության հարցերի: Continue reading

Թուրքիան և Հորդանանը ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Հորդանանի ու Թուրքիայի մասնակցությամբ զորավարժություն Փետրվար 21, 2018 13:23 | RAZM.INFO - Փետրվարի 20-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը այցելել է Հորդանան, հանդիպել է այդ երկրի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մահմուդ Ֆրեիհաթին: Ըստ թուրքական կողմի՝ հանդիպմանը կնքվել է ռազմական համագործակցության համաձայնագիր:  Continue reading

Թուրքիան Կարսում զորավարժություն կանի փետրվարի 24-ից մինչև մարտ և ապրիլից մինչև հունիս

Թուրքական զինուժի վարժանքներ Կարսում. 14-16 փետրվարի 2017 թ. Փետրվար 21, 2018 12:43 | RAZM.INFO - Ընթացիկ տարվա փետրվարի 24-ից մինչև մարտի 5-ը և ապրիլի 2-ից մինչև հունիսի 13-ը Թուրքիայի զինուժը վարժանքներ կանցկացնի Կարսի Աքբաբա զորավարժարանում: «Աքբաբայում», հարակից տարածքներում, այդ թվում նաև՝ օդային տարածքում մուտքի արգելք է սահմանվել:  Continue reading

Թուրքիան պնդում է Աֆրինից պրոասադական ուժերի հեռանալու մասին. սիրիական կողմը հերքում է

Թուրքական զինուժը ռմբակոծում Սիրիայի քրդերի Աֆրին շրջանը Փետրվար 21, 2018 11:40 | RAZM.INFO - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 20-ին հայտարարել է, որ Սիրիայի կառավարական բանակի կողմից կռվող «ժողովրդական ուժերը» Աֆրինում որոշակի առաջխաղացումից հետո ենթարկվել են հրետանային կրակի, ինչից հետո հեռացել են Աֆրինից:  Continue reading

Թուրքիայի Հաքքարի նահանգը «անվտանգության հատուկ գոտի» է հայտարարվում

Հաքքարի նահանգի մի քանի գավառներ հայտարարվել են անվտանգության հատուկ գոտիներ. (արխիվ) Փետրվար 21, 2018 10:35 | RAZM.INFO - Թուրքիայի Հաքքարի նահանգապետարանը որոշել է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ գործողություններ իրականացնելու նպատակով նահանգի վարչական կնետրոնը և մի քանի գավառներ «անվտանգության հատուկ գոտի» հայտարարել:  Continue reading