Daily Archives: Փետրվար 12, 2018

Ինչ ենք իմանում ադրբեջանական ձախողված դիվերսիաների մասին վիրավորների պատմածներից

Զաքիր Հասանովը պարգևներ է հանձնում Ադրբեջանի հատուկ նշանակության բրիգադի զինծառայողներին Փետրվար 12, 2018 20:59 | RAZM.INFO - Ադրբեջանում ապրիլյան մարտերից հետո զինվորական հաշմանդամներին (հիմնականում նախկին հատուկջոկատայիններին) ակտիվորեն օգտագործում են քարոզչական նպատակներով: Հիվանդանոցներից դուրս գրվելուց հետո նրանք սկսել են «աստղային» ճանապարհ. պարբերաբար հարցազրույցներ են տալիս, այցելում են զորամասեր, մասնակցում ռազմահայրենասիրական միջոցառումներին: Continue reading

23 օրում Աֆրինում թուրքական բանակի 31 սպանված և 143 վիրավոր. Թուրքիայի ԶՈւ ԳՇ

Թուրքական զինուժը ռմբակոծում Սիրիայի քրդերի Աֆրին շրջանը Փետրվար 12, 2018 19:55 | RAZM.INFO - Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը իր կորուստների և վիրավորների մասին տվյալներ է հրապարակել: Ըստ պաշտոնական տվյալների՝ հունվարի 20-ից մինչև փետրվարի 11-ը թուրքական բանակը Աֆրինում  կորցրել է 31 զինծառայող և 143 վիրավոր:  Continue reading

Թուրքիան 26 միավոր ACV-15 ՀՄՄ-ի նոր խմբաքանակ է ուղարկել Աֆրին

Թուրքիայի ԶՈւ ACV-15 ՀՄՄ-ների խմբաքանակն ուղևորվում է Աֆրին. 11.02.2018 Փետրվար 12, 2018 18:59 | RAZM.INFO - Փետրվարի 11-ին թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Հաթայ նահանգից Սիրիայի Աֆրին ուղարկվել է «զրահամեքենաների, տանկերի» նոր խմբաքանակ: Հրապարակած լուսանկարներում երևում է 26 միավոր ACV-15 հետևակի մարտական մեքենա:  Continue reading

Քրդերն Աֆրինում Թուրքիայի ԶՈւ Bayraktar հարվածային ԱԹՍ են խոցել

Աֆրինում քրդերը Թուրքիայի ԶՈւ Bayraktar հարվածային ԱԹՍ են խոցել. 12.02.2018 Փետրվար 12, 2018 18:15 | RAZM.INFO - Այսօր՝ փետրվարի 12-ին, Սիրիայի քրդերի «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» (YPG) հրապարակել են թուրքական Bayraktar տեսակի անօդաչու բեկորների լուսանկար՝ նշելով, որ խոցել են այդ անօդաչուի հարվածային տարբերակներից: Continue reading

Հայաստանում ՌԴ բազայի օդաչուները «ոչնչացրել են» պայմանական հակառակորդի աերոդրոմ

ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչներ Փետրվար 12, 2018 16:23 | RAZM.INFO - Հայաստանում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի ավիախմբի օդաչուները վարժանքների ընթացքում «ոչնչացրել են» պայմանական հակառակորդի օդանավակայանը: Ներգրավվել են ՄիԳ-29 կործանիչներ, Մի-24Պ հարվածային և Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռներ: Continue reading

Կորյուն Նահապետյանը և Մեծ Բրիտանիայի դեսպանը քննարկել են համագործակցության հարցեր

Փետրվար 12, 2018 15:17 | RAZM.INFO - Փետրվարի 9-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնուորթին: Continue reading

Սիրիայի զինուժն ազատագրել է Համայում «Իսլամական պետության» «անկլավը»

Սիրիայի զինուժի՝ Համայում ԻՊ-ից վերցված սպառազինություն Փետրվար 12, 2018 12:58 | RAZM.INFO - Փետրվարի 1-ից 11-ը շարունակված մարտերի ընթացքում Սիրիայի կառավարական ուժերը կարողացել են «Իսլամական պոտություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից մաքրել Համայում նրանց վերահսկած խոշոր շրջանը: Իսլամիստների մնացորդները շարժվել են դեպի Իդլիբ:  Continue reading

Սիրիայում սպանվել է ևս մեկ ադրբեջանցի զինյալ

Սիրիայում սպանված ադրբեջանցի զինյալ Սաիդ Ազերին Փետրվար 12, 2018 12:16 | RAZM.INFO - Փետրվարի 12-ին հայտնի է դարձել, որ Սիրիայում սպանվել է հերթական ադրբեջանցի զինյալը՝ Սաիդ Ազերին: Այս մասին տեղեկությունը տարածել են Սիրիայում կռվող ադրբեջանցի զինյալները:  Continue reading

Վերջին 2 օրում Թուրքիայի բանակը Աֆրինում կորցրել է 13 զինծառայող

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներն ու զինտեխնիկան Սիրիայի Աֆրին շրջանում Փետրվար 12, 2018 11:08 | RAZM.INFO - Փետրվարի 10-11-ին Սիրիայի Աֆրին շրջանում քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունների ընթացքում Թուրքիայի զինված ուժերը կորցրել է 13 զինծառայող, ևս 11-ը զինծառայող վիրավորվել է:  Continue reading