Daily Archives: Փետրվար 6, 2018

ՀՀ ՊՆ հոսպիտալի բաժանմունքների մի մասն ամբողջությամբ հիմնանորոգվել է. ՀՀ ՊՆ

Փետրվար 6, 2018 19:39 | RAZM.INFO - Փետրվարի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է Երևանի կայազորային կլինիկական զինվորական հոսպիտալ, շրջել հոսպիտալի բաժանմունքներում: Նա զրուցել է հոսպիտալում բուժվող զինծառայողների հետ, ծանոթացել նրանց բուժման ընթացքին: Continue reading

Աֆրինի քրդերին օգնության են հասել Իրաքի եզդիական ստորաբաժանումներ. Directorate 4

Աֆրինի քրդերին օգնության գնացած եզդիական ուժեր. Աղբյուրը՝ Directorate 4 Փետրվար 6, 2018 19:28 | RAZM.INFO - Փետրվարի 6-ին Աֆրինում թուրքական զինուժի և զինյալների դեմ կռվող քրդական ուժերը ստացել են առաջին խոշոր համալրումը. Քրդերին միացել են Իրաքից եկած եզդիական «Սինջարի դիմադրության ուժերի» (YBS) ստորաբաժանումներ: Continue reading

Լիբանանը պատրաստակամ է ՀՀ հետ պաշտպանական համագործակցությունը բարձր մակարդակի հասցնել. դեսպան

Փետրվար 6, 2018 19:15 | RAZM.INFO - Փետրվարի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀ-ում Լիբանանի դեսպան Մայա Դաղերիի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ներկայիս մակարդակը և փոխադարձ հետքաքրքրություն ներկայացնող ուղղությունները: Continue reading

Ադրբեջան է այցելել Սաուդյան Արաբիայի ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչության պետը

Սաուդյան Արաբիայի ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչության պետը և Ադրբեջանի պաշտպանության նախարարը Փետրվար 6, 2018 17:17 | RAZM.INFO - Փետրվարի 6-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ընդունել է Սաուդյան Արաբիայի ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ, գեներալ-մայոր Ալի բըն Իբրահիմ Ֆավազին: Continue reading

Իդլիբում հարձակում է եղել թուրքական բազայի վրա. սպանվել է 1 զինծառայող, վիրավորվել՝ 5-ը

Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումների հերթական խումբը ուղարկվել է Սիրիայի Իդլիբ նահանգ Փետրվար 6, 2018 14:54 | RAZM.INFO - Փետրվարի 6-ին Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգում ահաբեկչական խմբավորումները նռնականետներով և ականանետներով կրակել են Թուրքիայի զինված ուժերի «դիտարկման կետի» վրա. սպանվել է 1 զինծառայող, ևս 5 զինծառայող և 1 քաղաքացիական ծառայող վիրավորվել են:  Continue reading

ՌԴ ՊՆ-ն Թուրքիային խնդրել է օգնել ստանալ Սիրիայում խոցված Սու-25-ի բեկորները

Սիրիայում խոցված ՌԴ ԶՈւ Սու-25 ինքնաթիռի բեկորները․ Աղբյուրը՝ Sky News Arabia Փետրվար 6, 2018 14:18 | RAZM.INFO - Փետրվարի 6-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Թուրքիա հարցում են ուղարկել՝ խնդրելով համագործակցել իրենց հետ Սիրիայում խոցված Սու-25 գրոհիչի բեկորները ստանալու հարցում: Continue reading

Հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցի զինյալը սպանվել է Իրաքում

Իրաքում սպանվել է ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող ադրբեջանի Անար Մուրադլի Իլհամ օղլուն Փետրվար 6, 2018 14:08 | RAZM.INFO - Փետրվարի 6-ին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցի Անար Մուրադլի Իլհամ օղլուն սպանվել է Իրաքի Մոսուլ քաղաքում:  Continue reading

Սիրիայի զինյալները ՌԴ ավելի քան 1500 քաղաքացու համացանցով են «վերբովկա» արել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ Փետրվար 6, 2018 14:02 | RAZM.INFO - Սիրիացի ուժայինների հաշվարկներով՝ այդ երկրում կռվող տարբեր հակաիշխանական զինյալ խմբավորումները ՌԴ ավելի քան 1500 քաղաքացու հավաքագրել են միայն համացանցի միջոցով. Փետրվարի 6-ին հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստիրկինը: Continue reading

ՌԴ ռազմաբազայի անօդաչու թռչող սարքերի վարժանքներ ՀՀ լեռնային զորավարժարաններում

Հայաստանում ՌԴ ռազմաբազայի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումների վարժանքներից. Աղբյուրը՝ ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայություն Փետրվար 6, 2018 12:28 | RAZM.INFO - Հայաստանում տեղակայված ՌԴ զինուժի հարավային ռազմական շրջանի ռազմաբազայի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումները «Կամխուդ» և «Ալագյազ» լեռնային զորավարժարաններում խաղարկում են մարտի ժամանակ պայմանական հակառակորդի կրակային դիրքերը և ռազմական օբյեկտները լուսա և տեսանկարելու առաջադրանքներ: Continue reading

ԵԱՀԿ դիտարկում Մարտակերտի ուղղությամբ

ԵԱՀԿ մշտադիտարկում Փետրվար 6, 2018 12:22 | RAZM.INFO - Փետրվարի 6-ին ԵԱՀԿ դիտարկում է անցկացվել Արցախի շփման գծում՝  Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում։ Continue reading