Daily Archives: Փետրվար 1, 2018

Փետրվարի 1-ին դանակահարվել է ՀՀ ԶՈւ ավիացիայի փոխգնդապետ

Փետրվար 1, 2018 20:26 | RAZM.INFO - Այսօր՝ փետրվարի մեկին, Երևանում քաղաքացին դանակահարել է ՀՀ ԶՈւ ավիացիայի փոխգնդապետի։ Վերջինս այժմ վերակենդանացման բաժանմունքում է։ Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Continue reading

Մոսկվայում կայացել է ՀԱՊԿ անդամ երկրների ԶՈւ ներկայացուցիչների նիստ

Փետրվար 1, 2018 20:01 | RAZM.INFO - Հունվարի 30-31-ին Մոսկվայում ՀԱՊԿ անդամ երկրների ԶՈւ ներկայացուցիչները քննարկել են 2018 թ. համատեղ գործողությունների ծրագիրը, այդ թվում՝ «Մարտական եղբայրություն-2018» պայմանական անվանումով զորավարժությունների շարքը: Continue reading

PKK-ն Իրաքից հարվածել է թուրք ուժայիններին. 1-ը սպանվել է, 5-ը՝ վիրավորվել

Թուրք-քրդական բախումներ Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում. արխիվ Փետրվար 1, 2018 19:57 | RAZM.INFO - Փետրվարի 1-ին «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները Իրաքի հյուսիսային շրջաններից հարձակվել են Թուրքիայի Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառի սահմանային բազաներից մեկի վրա. արդյունքում սպանվել է 1 թուրք զինծառայող, ևս 5-ը վիրավորվել է:  Continue reading

[Թարմացված] Գարնանը Հայաստանում կանցկացվի Saber Guardian միջազգային զորավարժությունը

ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները Noble Partner զորավարժության բացման արարողության ժամանակ Փետրվար 1, 2018 17:20 | RAZM.INFO - Մայիսի 14-ից 25-ը Հայաստանում կանցկացվի Saber Guardian 2018 հրամանատարաշտաբային զորավարժությունը, որը կազմակերպում է Միացյալ Նահանգները: Այս մասին հայտնի է դարձել ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցական ուժերի բարձրագույն հրամանատարության կայքում հրապարակված վարժանքների ցուցակից: Continue reading

Իտալիայի ՆԳՆ-ն հերքում է Թունիսից ԻՊ 50 ահաբեկչի տեղակայումն Իտալիայում

«Իսլամական պետության» ահաբեկիչներ. (արխիվ) Փետրվար 1, 2018 14:01 | RAZM.INFO - Հունվարի 31-ին The Guardian պարբերականը հայտնել էր, որ, Ինտերպոլը կասկածում է, թե Թունիսից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 50 անդամ նավակներով հասել են Իտալիա՝ այնտեղից Եվրոպական այլ երկրներ տեղափոխվելու նպատակով: Իտալիայի ՆԳՆ-ն հերքում է այս տեղեկությունը:  Continue reading

ՌԴ ՊՆ-ի դուստր ձեռնարկությունը «թանկ է նստել» Ռոսօբորոնէքսպորտի վրա. ≈35 մլն դոլարի յուրացում

Իլ-76 բեռնատար ինքնաթիռ. ՌԴ ՌՕՈւ Փետրվար 1, 2018 13:38 | RAZM.INFO - ՌԴ ՊՆ-ին կից գործող «224-րդ թռիչքային ջոկատը» Սիրիա և այլ երկրներ զենքի փոխադրման համար մի քանի անգամ ավել գումարներ է «պոկել» Ռոսօբորոնէքսպորտից: Նույն պետական ընկերությունը նաև զբաղվում է Ռուսաստանի պետական առաջին այրերի համար լոգիստիկ ավիափոխադրումներով: Continue reading

Անցկացվել են Հայաստանում ՌԴ բազայի ինժեներական և մոտոհրաձգային ստորաբաժանումների վարժանքներ

Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ ռազմաբազայի մոտոհրաձիգների վարժանքներից. 01.02.2018 Փետրվար 1, 2018 12:59 | RAZM.INFO - Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մարտավարական վաշտային խմբի մարտավարամասնագիտական մեկշաբաթյա վարժանքների ընթացքում մոտոհրաձիգները հետ են մղել պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի հարձակումը:  Անցկացվել են նաև ինժեներական ստորաբաժանումների վարժանքներ:  Continue reading

Ինչքա՞ն են կազմել 2018 թվականի պաշտպանական ոլորտի ընթացիկ ծախսերը. (հունվար)

ԱԿՄ ավտոմատներ, հրազեն Փետրվար 1, 2018 12:39 | RAZM.INFO - 2018 թվականի ընթացիկ մեկ ամսում Հայաստանի պաշտպանական բյուջեից ծախսվել է 10 մլրդ ՀՀ դրամ: Այս մասին պարզ է դառնում e-gov.am կայքի «ինտերակտիվ բյուջե» բաժնից: Continue reading

Թուրքիայում քննարկվել են 9,4 մլրդ դոլարի պաշտպանական նոր նախագծեր

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստ Էրդողանի գլխավորությամբ. 31.01.2018թ. Փետրվար 1, 2018 12:17 | RAZM.INFO - Հունվարի 31-ին Թուրքիայում անցկացվել է պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստ, որի ընթացքում քննարկվել են ընդհանուր առմամբ 9,4 միլիարդ դոլար արժողությամբ պաշտպանական 55 նոր նախագիծ:   Continue reading

Դերսիմում «անվտանգության հատուկ գոտին» երկարաձգվում է մինչև 2018-ի սեպտեմբեր

Թուրքիայի Թունջելի նահանգում երկարացվել է «անվտանգության հատուկ գոտու» ռեժիմը. նոյեմբեր 2017 թ. Փետրվար 1, 2018 10:55 | RAZM.INFO - Թուրքիայի Թունջելի նահանգի (նախկին Դերսիմ) վարչական կենտրոնը և 4 գավառների մի շարք շրջաններ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ գործողություններ իրականացնելու նպատակով հայտարարվել է «անվտանգության հատ ուկ գոտի»:  Continue reading