Monthly Archives: Հունվար 2018

ԱՄՆ զինուժը մտադիր չէ հեռանալ Սիրիայի Մանբիջից. ԱՄՆ CENTCOM

Սիրիայի քրդերը՝ ԱՄՆ տրամադրած զինտեխնիկայով Հունվար 29, 2018 16:08 | RAZM.INFO - Հունվարի 29-ին ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, գեներալ Ջոզեֆ Վոթելը CNN-ին հայտնել է, որ ամերիկյան զինուժը չի հեռանան Սիրիայի Մանբիջ քաղաքի: Մանբիջը ներկայում վերահսկում են քրդական ուժերը, իսկ Թուրքիան սպառնում է այդ ուղղությամբ հարձակում սկսել: Continue reading

Գյումրիում ՀՀ ԶՈւ-ն ցուցադրել է «Կորնետ-Է» հակատանկային հրթիռային համալիր

«Կորնետ« հակատանկային հրթիռային համալիր Գյումրիում. Աղբյուրը՝ «Ազատություն» ՌԿ Հունվար 29, 2018 14:48 | RAZM.INFO - Հունվարի 28-ին Գյումրիում անցկացվել է ՀՀ Բանակի կազմավորման օրվան նվիրված միջոցառում, որի ընթացքում հրապարակում ՀՀ ԶՈւ զինծառայողները ցուցադրել են ռուսաստանյան արտադրության «Կորնետ-Է» հակատանկային հրթիռային համալիր: Continue reading

Թուրքիան Աֆրինում քրդերից կարևոր բարձունք է գրավել

Թուրքական ուժերը Բուրսեյա բլրի վրա Հունվար 29, 2018 13:36 | RAZM.INFO - Ավելի քան մեկ շաբաթ շարունակվող գործողության արդյունքում Թուրքիայի զինուժը և Անկարայի օգնությամբ գործող զինյալները ի վերջո կարողացել են գրավել Սիրիայի Աֆրինի շրջանի Բուրսեյա բլուրը, ինչպես նաև հարակից մեկ գյուղ: Քրդական կողմը պնդում է, որ բլուրը դեռ իրենցն է, սակայն տեսանյութերն ու լուսանկարները այլ բան են փաստում: Continue reading

Թուրքիայի օդուժը հարվածել է PKK-ի դիրքերին Իրաքի հյուսիսային շրջաններում

Թուրքիայի օդուժը շարունակում է հարվածել PKK-ի դիրքերին ինչպես Իրաքում, այնպես էլ իր տարածքում Հունվար 29, 2018 13:17 | RAZM.INFO - Հունվարի 29-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերին Իրաքի հյուսիսային շրջաններում՝ Քանդիլ և Ասոս լեռների շրջանում տեղակայված ճամբարներին:  Continue reading

Իրանի «Դամավանդ» ֆրեգատը վթարից շաբաթներ անց սուզվել է Կասպից ծովում

Հունվար 29, 2018 13:16 | RAZM.INFO - Հունվարի 28-ին Իրանի բանակի ռազմածովային ուժերի «Դամավանդ» ֆրեգատը սուզվել է Կասպից ծովը. ֆրեգատը 18 օր առաջ փոթորկի հետևանքով նետվել էր Բանդար է Էնզելի նավահանգստի ափ: Նախքան սուզվելը նավի վրայից Իրանի ՌԾՈւ-ն հասցրել է հեռացնել ռադարները, հրետանային կայանքը, հրթիռների արձակման կայանները և այլ կարևոր համակարգեր: Continue reading

Սիրիայի «Ազգային դիալոգ» Սոչիում. Չեն մասնակցի քրդական կարևորագույն ուժը և ընդդիմադիրներ

«Սիրիայի ազգային երկխոսության» միջոցառման դահլիճը Սոչիում Հունվար 29, 2018 12:54 | RAZM.INFO - Հունվարի 30-ին ՌԴ Սոչի քաղաքում կմեկնարկի «Սիրիայի ազգային երկխոսություն» միջոցառումը, որին կմասնակցի նաև Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան: Թեև ասվում է, որ միջոցառմանը կան քրդեր, բայց չկա քրդական հիմնական ուժը՝ «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD): Continue reading

Հունաստանի պաշտպանության նախարարն այցելել է Իմիա/Քարդաք կղզի՝ չնայած թուրքերի «արգելքին»

Միջադեպ Հունաստանի ՊՆ և Թուրքիայի ՆԳՆ նավերի միջև Էգեյան ծովում. 28.01.2018 Հունվար 29, 2018 12:06 | RAZM.INFO - Հունվարի 28-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտարարել էր, որ իրենց նավը Հունաստանի ՊՆ ղեկավարի նավին արգելել է մոտենալ «Էգեյան ծովում թուրքական կղզիների»: Հունական կողմը տարածել է տեսանյութ, որտեղ երևում է, որ հույն նախարարը իր ցանկացած կղզին հասել է: Continue reading

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը ստացել է գեներալ-գնդապետի ուսադիրները

ՀՀ նախագահը ԶՈւ ԳՇ պետին հանձնում է գեներալ-գնդապետի ուսադիրները. 28.01.2018 Հունվար 29, 2018 11:29 | RAZM.INFO - Նախագահ Սերժ Սարգսյանը Բանակի օրվա առթիվ hայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած նվիրումի և խիզախության, ինչպես նաև մատուցած նշանակալի ծառայությունների համար մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների պարգևատրել է ՀՀ բարձր պարգևներով, շքանշաններով ու մեդալներով, շնորհել նաև բարձրագույն զինվորական կոչումներ: Continue reading

Ընդունվել է բանակի արդիականացման 7-ամյա ծրագիրը. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Եռաբլուրում. 28.01.2018 Հունվար 29, 2018 11:20 | RAZM.INFO - Հունվարի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԶՈւ, ՊՆ ղեկավար կազմը Բանակի օրվա առթիվ այցելել են Եռաբլուր: Նախագահը հայտարարել է, որ բանակի մարտունակության բարձրացման նպատակով ընդունվել է 7-ամյա զարգացման ծրագիրը:  Continue reading

[Լրացված]. Հունվարի 27-ին մահացել է ՊԲ զինծառայող

Հունվար 29, 2018 11:08 | RAZM.INFO - ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, մահացել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հովսեփ Կարենի Գրիգորյանը: Continue reading