Daily Archives: Հունվար 19, 2018

Թուրքիան «քրդերի գլխին» հավաքում է իրեն հավատարիմ զինյալներին

Թուրքիային հավատարիմ ուժերը «Եփրատի վահան»-ի գոտուց տեղափոխվում են Հաթայ. 19.01.2018 Հունվար 19, 2018 18:32 | RAZM.INFO - Թուրքիան Սիրիայի Ազազ շրջանից իր տարածքով դեպի Հաթայ նահանգ է տեղափոխում «Ազատ Սիրիայի բանակի»՝ իրեն հավատարիմ զինյալների խմբեր: Զինյալները տեղակայվում են Սիրիայի Աֆրին շրջանի դիմաց, որը ներկայում քրդերի վերահսկողության տակ է:  Continue reading

Ռուսաստանը Ադրբեջանին է փոխանցել ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչների հերթական խմբաքանակը

Ռուսաստանից ստացած ԲՏՌ-82Ա-երի հերթական խմբաքանակը Բաքվի նավահանգստում Հունվար 19, 2018 18:10 | RAZM.INFO - Հունվարի 19-ին Ռուսաստանը Ադրբեջանին է փոխանցել զրահափոխադրիչների և զինամթերքի հերթական խմբաքանակը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը: Continue reading

Թուրքիան շարունակում է հրետակոծել Աֆրինում քրդական ուժերի դիրքերը

Քրդական ուժերը թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի ԶՈւ տանկ են խոցել. (արխիվ) Հունվար 19, 2018 17:06 | RAZM.INFO - Հունվարի 19-ին Թուրքիայի զինված ուժերի հրետանային ստորաբաժանումները շարունակել են հրետակոծել Սիրիայի հյուսիսային Աֆրին շրջանում քրդական ուժերի դիրքերը:  Continue reading

Հունվարի 19-ին սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող

Ադրբեջանցի զինծառայող է սպանվել: Հունվար 19, 2018 16:36 | RAZM.INFO - Հունվարի 19-ին սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Մանաֆով Իբրահիմ Մյոհսյում օղլուն  (Mənəfov İbrahim Möhsüm oğlu): Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինծառայողը սպանվել է «հայկական կողմի կրակոցից»:  Continue reading

Թուրքիան իրագործելու է Աֆրինի գործողությունը. Թուրքիայի ՊՆ

«Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատները» (YPG) Հունվար 19, 2018 15:54 | RAZM.INFO - Հունվարի 19-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին կրկին հայտարարել է, որ Թուրքիայի զինուժը գործողություններ է իրականացնելու Սիրիայի հյուսիսային Աֆրին շրջանում:  Continue reading

Թուրքիայի և Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետերը քննարկել են սիրիական հարցը

Մոսկավայում Թուրքիայի և ՌԴ ԶՈւ ԳՇ պետերը քննարկել են սիրիական հարցը Հունվար 19, 2018 13:32 | RAZM.INFO - Հունվարի 18-ին Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարը և ազգային հետախուզական կազմակերպության գլխավոր քարտուղար Հաքան Ֆիդանը հանդիպել են ՌԴ ԶՈւ ԳՇ պետ Վալերի Գերասիմովին: Կողմերը քննարկել են Սիրիայում ներկա իրավիճակին, «ապաէսկալացման գոտիներին» և հրադադարի պահպանմանը վերաբերող հարցեր:  Continue reading

Թուրքիայի խորհրդարանը ևս 3 ամսով երկարաձգել է երկրում «արտակարգ դրությունը»

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին. 2016-ի հուլիս Հունվար 19, 2018 11:26 | RAZM.INFO - Հունվարի 18-ին Թուրքիայի խորհրդարանը ընդունել է երկրում «արտակարգ դրությունը» ևս երեք ամսով երկարաձգելու մասին կառավարության ներկայացրած օրինագիծը: Այսպիսով «արտակարգ դրությունը» Թուրքիայում արդեն 6-րդ անգամն է երկարացվում:  Continue reading

ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղում հակադիվերսիոն վարժանքներ են անցկացվել

ՌԴ Կասպյան նավատորմիղը զորավարժություն է անցկացրել Աստրախանում և Մախաչկալայում: Հունվար 19, 2018 10:48 | RAZM.INFO - ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմի նավախմբերի մշտական տեղակայման վայրերից մեկում՝ Աստրախանում, հակաստորջրյա-դիվերսիոն պաշտպանության ուժերի ավելի քան 20 մարտական լողորդի և շուրջ 50 միավոր հատուկ տեխնիկայի ներգրավվածությամբ անցկացվել են վարժանքներ։ Continue reading

«Ալագյազ» զորավարժարանում անցկացվել են ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի հրետանավորների վարժանքներ

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի հրետանավորները «Ալագյազ» զորավարժարանում Հունվար 19, 2018 10:12 | RAZM.INFO - Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հրետանային ստորաբաժանման զինծառայողները մշակել են պայմանական հակառակորդի խմբավորման ուղղությամբ նռնականետերով և ականանետերով կրակի վարման գործողություններ:  Continue reading

Թուրքիայում 2016-ի հեղաշրջման փորձի գործով 320 մարդ ցմահ ազատազրկվել է. Anadolu

Թուրքիայում սկսվել է հեղաշրջման փորձին մասնակցած ժանդարմերիայի ծառայողների դատավարությունը. նոյեմբեր 2017թ. Հունվար 19, 2018 10:03 | RAZM.INFO - Թուրքիայում 2016-ի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու և Ֆեթուլլա Գյուլենի «կառույցի» անդամ լինելու մեղադրանքով շուրջ 320 մարդ ցմահ ազատազրկվել է:  Continue reading