Daily Archives: Դեկտեմբեր 19, 2017

Թուրքիան Սիրիայի հետ սահմանային պատն ամբողջությամբ կավարտի 2018 թ. գարնանը. «Հյուրիեթ»

Թուրք-սիրիական սահմանին կառուցված պատի մի հատված Դեկտեմբեր 19, 2017 18:40 | RAZM.INFO - Թուրքկան Huriyet Daily News պարբերականի կայքը հայտնում է, որ Սիրիայի հետ 911 երկարությամբ սահմանին կառուցվող պատն ամբողջությամբ պատրաստ կլինի 2018 թ. գարնանը: Պատի զգալի հատվածն արդեն իսկ պատրաստ է: Continue reading

Թուրքիայում հատուկ նշանակության ուժերը փորձարկում են տեղական փոքր մահապարտ ԱԹՍ-ներ

Թուրքական արտադրության «Ալփագու» (Alpagu) մահապարտ ԱԹՍ Դեկտեմբեր 19, 2017 18:01 | RAZM.INFO - Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ուժերին ուսումնական պատականերով և փորձարկումների համար տեղական արտադրության «Ալփագու» և «Քարգու» փոքր մահապարտ ԱԹՍ-ներ են տրամադրել:  Continue reading

Ռուսաստանը ՀՀ ԱԻՆ-ին 16 մլն դոլարին համարժեք հատուկ տեխնիկա, այլ օգնություն է տրամադրել

Ռուսաստանի՝ ՀՀ ԱԻՆ-ին տրամադրած առաջին օգնության փրկարարական մեքենա. 19.12.2017թ. Դեկտեմբեր 19, 2017 17:13 | RAZM.INFO - Դեկտեմբերի 19-ին ՀՀ ԱԻ փոխնախարար Էնրիկո Ապրիամովը մասնակցել է Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում ռուսական փրկարարական գույքի հերթական խմբաքանակի հանձնման արարողությանը: Այս անգամ ՀՀ ԱԻՆ քաղաքային ստորաբաժանումներին տրամադրվել է 11 միավոր «Գազել» մակնիշի առաջին օգնության փրկարարական մեքենա: Continue reading

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է Անջեյ Կասպրշիկին

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը և Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը. 03.11.2017 թ. Դեկտեմբեր 19, 2017 16:56 | RAZM.INFO - Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է ԵԱՀՄ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Continue reading

Թուրքիան չի դադարում զենք-զինամթերք կուտակել Սիրիայի սահմանին

Սիրիայի սահման ուղարկվող թուրքական հետևակի մարտական մեքենա Դեկտեմբեր 19, 2017 16:37 | RAZM.INFO - Դեկտեմբերի 19-ին Թուրքիայի զինված ուժերի զինտեխնիկայի հերթական խմբաքանակը հասել է Սիրիային սահմանակից Հաթայ նահանգ (Ալեքսանդրեթ): Շարասյունն ընդգրկում է թուրքական զինուժի զրահափոխադրիչներ, ինքնագնաց հրետանային համակարգեր: Continue reading

2017-ին Ռուսաստանը Տաջիկստանին 122 մլն դոլարի զենք է նվիրել

ԲՏՌ-80 զրահափոխադրիչ.ՌԴ ԶՈւ Դեկտեմբեր 19, 2017 16:10 | RAZM.INFO - Ռուսաստանը Տաջիկստանի զինված ուժերին «ահաբեկչական սպառնալիքին դիմակայելու, աֆղանա-տաջիկական սահմանի անվտանգությանը ապահովելու» համար ռազմատեխնիկայի նոր խմբաքանակ է անհատույց մատակարարել։ Ընդհանուր առմամբ 2017թ. Տաջիկստանին անհատույց տրամադրվել է 122 մլն դոլարի սպառազինություն։ Continue reading

ՀՀ ԱԱԾ տնօրենը մասնակցել է ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին

Դեկտեմբեր 19, 2017 16:03 | RAZM.INFO - Դեկտեմբերի 19-ին Մոսկվայում ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը՝ ԱԱԾ տնօրենի գլխավորությամբ: Continue reading

ՀՀ և ՌԴ ռազմական սուրհանդակային փոստային կապի համաձայնագրում փոփոխություններ կլինեն

Հայաստանի և Ռուսաստանի դրոշները Դեկտեմբեր 19, 2017 16:02 | RAZM.INFO - Դեկտեմբերի 19-ից 22-ը Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ռազմական սուրհանդակային փոստային կապի բնագավառում համագործակցության համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագծի վերջնական քննարկման նպատակով Հայաստան կայցելի ՌԴ պաշտպանության նախարարության փորձագետների աշխատանքային խումբը: Continue reading

Ուկրաինայում վիրավորվել է «Վրացական լեգիոնի» 8 մարտիկ

Միխեիլ Սաակաշվիլին վրաստանցի կամավորականների հետ Դեկտեմբեր 19, 2017 14:59 | RAZM.INFO - Դեկտեմբերի 18-ին Ուկրաինայի Սվետլոդարսկ քաղաքում հրետանային կրակից տուժել են «Վրացական լեգիոնի» մարտիկներ։ Վիրավորվել է ութ վրաստանցի մարտիկ, որոնցից վեցը Վրաստանի քաղաքացի են, երկուսը՝ Ուկրաինայի։ Continue reading

Զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնը կբացվի 2018-ի հունվարի 28-ին

Զինվորական հաշմանդամների վերականգնողական կենտրոն. Էկրանի պատկերը՝ «Շողակաթ» հեռուստաընկերության ռեպորտաժից Դեկտեմբեր 19, 2017 13:09 | RAZM.INFO - ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 18-ին այցելել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տարածքում վիրավոր և հաշմանդամ զինծառայողների համար կառուցվող վերականգնողական կենտրոն, որի բացումը նախատեսված է 2018 թվականի հունվարի 28-ին: Continue reading