Monthly Archives: Նոյեմբեր 2017

Ադրբեջանում մոտոհրաձգային գումարտակի հրամանատարները վարժանքներ են արել

մոտոհրաձգային ստորաբաժանման հրամանատարների վարժանքներ Ադրբեջանում. 30.11.2017 Նոյեմբեր 30, 2017 11:59 | RAZM.INFO - Ադրբեջանում անցկացրել են «մոտոհրաձգային գումարտակի լավագույն հրամանատար» թեմայով զորավարժություն-մրցույթ: Վարժանքներն անցկացվել են Ադրբեջանի պաշտպանության նախարարի հրամանով՝ համաձայն նախօրոք մշակված պլանի: Continue reading

Թուրքիայում ևս 11 զինվորական է ձերբակալվել

Թուրքիայի ԶՈւ՝ Մալաթիայում տեղակայված 2-րդ բանակում ձերբակալություններ Նոյեմբեր 30, 2017 11:02 | RAZM.INFO - Նոյեմբերի 29-ին Թուրքիայի Մուղլա նահանգի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանություն) ստորաբաժանումները ձերբակալել են երկրի զինված ուժերի 10 գործող զինծառայողի և զինուժից հեռացված ևս 1 նախկին զինվորականի:  Continue reading

Սիրիայից զորքերը հանելուց հետո Ռուսաստանն այնտեղ կթողնի հիմնական զինատեսակները և ինքնաթիռները

ՌԴ ԶՈւ Սու-30ՍՄ կործանիչը Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայում Նոյեմբեր 30, 2017 10:27 | RAZM.INFO - Սիրիայից Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ստորաբաժանումների դուրս բերելուց հետո այնտեղ, այնուամենայնիվ, կշարունակեն մնալ հիմնական զինատեսակները՝ ինքնաթիռները, զրահատեխնիկան, ՀՕՊ համակարգերը, այդ թվում՝ Ս-400 համալիրները:  Continue reading

Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարները վարժանքներ են անցկացնում Նախիջևանում

Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարները վարժանքներ են անցկացնում Նախիջևանում Նոյեմբեր 30, 2017 9:54 | RAZM.INFO - 2017 թվականի մարտական պատրաստության ծրագրի համաձայն  Ադրբեջանի ԶՈւ Նախիջևանի առանձին համազորային բանակում անցկացվում են դիպուկահարների հավաքներ։ Continue reading

Թուրքիան քրդերի դեմ խոշոր գործողություն է իրականացնում Թոնդրակ և Արարատ լեռների շրջանում

PKK-ի դեմ գործողություններին ներգրավվել են «Աթաք» ուղղաթիռներ Նոյեմբեր 30, 2017 9:24 | RAZM.INFO - Նոյեմբերի 26-ից Թուրքիայի ժանդարմերիայի հատուկ նշանակության ուժերը ռազմական գործողություններ են սկսել «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» (PKK) զինյալների դեմ Աղրը (Արարատ) և Թոնդրակ լեռների շրջանում: Կիրառվում են 155 մմ տրամաչափի ինքնագնաց հաուբիցներ և հարվածային ուղղաթիռներ:  Continue reading

ՀՀ նախագահը Մինսկում կմասնակցի ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նստաշրջանին

Նոյեմբեր 29, 2017 18:45 | RAZM.INFO - Նոյեմբերի 30-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Բելառուս՝ մասնակցելու Մինսկում կայանալիք ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: Continue reading

Վիգեն Սարգսյանը Բելառուսում այցելել է ռազմաուսումնական հաստատություններ

Նոյեմբեր 29, 2017 16:42 | RAZM.INFO - Նոյեմբերի 28-ին ՀՀ ՊՆ պատվիրակությունը այցելել է Բելառուսի ռազմական ակադեմիա և ուսումնարան: Կրթական հաստատություններում նախարար Վիգեն Սարգսյանին ներկայացվել է դրանց կառուցվածքը, ուսումնառության գործընթացը։ Continue reading

Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարն այցելել է Ադրբեջան

TURAZ Şahini 2016 զորավարժությանը մասնակից թուրքական և ադրբեջանական ստորաբաժանումներ Նոյեմբեր 29, 2017 15:12 | RAZM.INFO - Նոյեմբերի 29-ին Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Հասան Քյուչուքյավուզն այցելել է Ադրբեջան: Մինչև դեկտեմբերի 1-ը շարունակվող այցի շրջանակներում Քյուչուքյավուզը Ադրբեջանի ՊՆ-ում կանցկացնի մի շարք հանդիպումներ:   Continue reading

Վրաստանի ԶՈւ խաղաղապահները վարժանքներ են արել Աֆղանստանի Բագրամ ավիաբազայում

Վրաստանի ԶՈւ խաղաղապահ գումարտակը վարժանքներ է անում Աֆղանստանի Բագրամ ավիաբազայում Նոյեմբեր 29, 2017 14:59 | RAZM.INFO - Նոյեմբերի 28-ին Աֆղանստանի Բագրամ ավիաբազայում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում ծառայող Վրաստանի զինված ուժերի 1 գումարտակ պլանային վարժանքներ է անցկացրել:  Continue reading

Հայաստանում ՌԴ բազայի զինծառայողները ավարտել են պատրաստության «էքստրեմալ» կուրսը

Հայաստանում ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները պարապմունքների ընթացքում Նոյեմբեր 29, 2017 14:57 | RAZM.INFO - Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները բարձրլեռնային «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում անցկացրել են պատրաստության ինտենսիվ մեկամսյա կուրս: Continue reading