Daily Archives: Նոյեմբեր 29, 2017

Նախագահը ստորագրել է զինծառայության և պաշտպանության մասին օրենքները

Նոյեմբեր 29, 2017 12:12 | RAZM.INFO - Նոյեմբերի 29-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Պաշտպանության մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները: Continue reading

ԱՄՆ-ն «ճշգրտումներ կանի» Սիրիայի քրդերին մատակարարվող սպառազինությունում. Պենտագոնի խոսնակ

Սիրիայի քրդական ուժերին ԱՄՆ-ի կողմից ուղարկված Oshkosh M-ATV զրահամեքենա Նոյեմբեր 29, 2017 10:47 | RAZM.INFO - Միացյալ Նահանգները «ճշգրտումներ կանի» Սիրիայի քրդական ուժերին տրամադրվող ռազմական աջակցության հարցում: Սակայն ԱՄՆ-ն շարունակելու է աջակցությունը մինչև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջնական ոչնչացումը:  Continue reading

Սիրիայի բանակը Դեր Զոր նահանգում ԻՊ-ից ևս մի քանի բնակավայր է ազատագրել

Սիրիայի կառավարական բանակի մարտիկներ Նոյեմբեր 29, 2017 10:22 | RAZM.INFO - Նոյեմբերի 28-ին Սիրիայի կառավարական բանակը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրել են Դեր Զոր նահանգի Ալ Աշարահ քաղաքը և մի քանի այլ բնակավայրեր: Continue reading

Իրանում միջազգային ավիացուցահանդես է անցկացվում

Իրանի ավիացիոն և տիեզերական արտադրանքների 7-րդ միջազգային ցուցահանդեսին ներկայացված ԱԹՍ Նոյեմբեր 29, 2017 10:12 | RAZM.INFO - Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը Թեհրանում անցկացվելու է Իրանի ավիացիոն և տիեզերական արտադրանքերի 8-րդ միջազգային ցուցահանդես։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Դեֆապռես» լրատվակայքը։ Continue reading

PKK-ի դեմ գործողությունների ժամանակ սպանվել է 1 թուրք զինծառայող

Հաքքարի նահանգի մի քանի գավառներ հայտարարվել են անվտանգության հատուկ գոտիներ. (արխիվ) Նոյեմբեր 29, 2017 9:57 | RAZM.INFO - Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառի լեռներում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ գործողությունների ժամանակ թուրք զինծառայողը ընկել է բարձրությունից և մահացել:  Continue reading

Իրանի «Քարրար» տանկը պատրաստ է մատակարարման. Իրանի ՊՆ ղեկավար

Իրանական արտադրության «Քարրար» տանկը Նոյեմբեր 29, 2017 9:22 | RAZM.INFO - Իրանական արտադրության «Քարրար» տանկը արդեն պատրաստ է մատակարարվել Իրանի զինված ուժերին։ Այս մասին իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին։ Continue reading