Daily Archives: Նոյեմբեր 29, 2017

ՀՀ նախագահը Մինսկում կմասնակցի ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նստաշրջանին

Նոյեմբեր 29, 2017 18:45 | RAZM.INFO - Նոյեմբերի 30-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Բելառուս՝ մասնակցելու Մինսկում կայանալիք ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: Continue reading

Վիգեն Սարգսյանը Բելառուսում այցելել է ռազմաուսումնական հաստատություններ

Նոյեմբեր 29, 2017 16:42 | RAZM.INFO - Նոյեմբերի 28-ին ՀՀ ՊՆ պատվիրակությունը այցելել է Բելառուսի ռազմական ակադեմիա և ուսումնարան: Կրթական հաստատություններում նախարար Վիգեն Սարգսյանին ներկայացվել է դրանց կառուցվածքը, ուսումնառության գործընթացը։ Continue reading

Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարն այցելել է Ադրբեջան

TURAZ Şahini 2016 զորավարժությանը մասնակից թուրքական և ադրբեջանական ստորաբաժանումներ Նոյեմբեր 29, 2017 15:12 | RAZM.INFO - Նոյեմբերի 29-ին Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Հասան Քյուչուքյավուզն այցելել է Ադրբեջան: Մինչև դեկտեմբերի 1-ը շարունակվող այցի շրջանակներում Քյուչուքյավուզը Ադրբեջանի ՊՆ-ում կանցկացնի մի շարք հանդիպումներ:   Continue reading

Վրաստանի ԶՈւ խաղաղապահները վարժանքներ են արել Աֆղանստանի Բագրամ ավիաբազայում

Վրաստանի ԶՈւ խաղաղապահ գումարտակը վարժանքներ է անում Աֆղանստանի Բագրամ ավիաբազայում Նոյեմբեր 29, 2017 14:59 | RAZM.INFO - Նոյեմբերի 28-ին Աֆղանստանի Բագրամ ավիաբազայում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում ծառայող Վրաստանի զինված ուժերի 1 գումարտակ պլանային վարժանքներ է անցկացրել:  Continue reading

Հայաստանում ՌԴ բազայի զինծառայողները ավարտել են պատրաստության «էքստրեմալ» կուրսը

Հայաստանում ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները պարապմունքների ընթացքում Նոյեմբեր 29, 2017 14:57 | RAZM.INFO - Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները բարձրլեռնային «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում անցկացրել են պատրաստության ինտենսիվ մեկամսյա կուրս: Continue reading

«Էրեբունի» ավիաբազայի ՌԴ ԶՈւ օդաչուները թռիչքներ են կատարում Մի-24 և Մի-8 ուղղաթիռներով

ՌԴ ԶՈւ Մի-24Պ ուղղաթիռը Երևանի «Էրեբունի» օդանավակայանում Նոյեմբեր 29, 2017 14:56 | RAZM.INFO - Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի օդաչուները բարձր լեռնային տեղանքում թռիչքներ են իրականացնում Մի-24 և Մի-8 ուղղաթիռներով։  Continue reading

Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում կրկին Սիրիայի քրդերն են

Թուրքիայի ԱԱԽ նիստից. 28.11.2017 Նոյեմբեր 29, 2017 14:51 | RAZM.INFO - Նոյեմբերի 28-ին Թուրքիայում անցկացվել է Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) հերթական նիստը՝ Թուրքիյի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ: Նիստին ներգրավվել է նաև զինված ուժերի հրամկազմը, որը ներկայում խորհրդում փոքրամասնություն է:  Continue reading

ՀՀ ՊՆ տեղակալը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ ՊՆ խորհրդին առընթեր ռազմատեխնիկական կոմիտեի նիստին

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանը «Բանակ-2017-ում» Նոյեմբեր 29, 2017 14:17 | RAZM.INFO - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ – ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը նոյեմբերի 29-ին Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ՊՆ խորհրդին առընթեր ռազմատեխնիկական կոմիտեի հերթական նիստին: Continue reading

Ստամբուլի դատախազությունը լիազորել է ձերբակալել ևս 333 զինվորականի

Ռազմական հեղաշրջման փորձի համար ձերբակալված թուրք գեներալներ Նոյեմբեր 29, 2017 13:44 | RAZM.INFO - Նոյեմբերի 29-ին Ստամբուլի Հանրապետական դատախազությունը 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձի քննության շրջանակներում ևս 360 անձի ձերբակալման օրդեր է տվել, այդ թվում 333-ը՝ զինվորական: Ըստ որում 333-ից 216-ը տարբեր պաշտոններում գործող զինվորականներ են: Continue reading

ՌԴ նախագահն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նոյեմբեր 29, 2017 12:47 | RAZM.INFO - Նոյեմբերի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ներկայացրել է նոյեմբերի 30-ին կառույցի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները: Continue reading