Daily Archives: Նոյեմբեր 24, 2017

Թուրքիայի համար Ռուսաստանը ՆԱՏՕ-ի այլընտրանք չէ. Չավուշօղլու

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն Նոյեմբեր 24, 2017 19:12 | RAZM.INFO - Նոյեմբերի 23-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանը Թուրքիայի համար ալընտրանք չէ ՆԱՏՕ-ին կամ Արևմուտքին: Continue reading

Սիրիայում ռուսաստանյան զինուժի քանակը զգալիորեն կրճատվելու է. ՌԴ ԶՈւ ԳՇ պետ

ՌԴ ԶՈւ զինծառայողը Սիրիայում Նոյեմբեր 24, 2017 17:22 | RAZM.INFO - Նոյեմբերի 23-ին Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ Սիրիայում ռուսաստանյան զինուժի քանակը զգալիորեն կրճատվելու է:  Continue reading

Իրանն ու Ռուսաստանը հստակեցրել են Սիրիայի Իդլիբ նահանգում դիտորդների տեղակայման վայրերը

Թուրքական ստորաբաժանում Սիրիայի հետ սահմանին. 07 հոկտեմբերի 2017 թ. Նոյեմբեր 24, 2017 16:22 | RAZM.INFO - Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի համակարգման կենտրոնի ռուսաստանյան և իրանական խմբերը հստակեցրել են Սիրիայի Իդլիբ նահանգի «ապաէսկալացման գոտու» այն շրջանները, որտեղ իրենք դիտորդական հենակետեր են տեղակայելու:  Continue reading

Ապրիլյան պատերազմի 375 մասնակից ստացել է ուսման վարձի փոխհատուցում

Արցախի հյուսիս-արևելքը պահող մարտիկները. Լուսանկարը «Պանարմենիան» գործակալության Նոյեմբեր 24, 2017 15:56 | RAZM.INFO - Նոյեմբերի 24-ին ապրիլյան պատերազմի ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած 375 ուսանող ստացել է ուսման վարձի փոխհատուցում։ Փոխհատուցումը կատարել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ ՀՀ կառավարության աջակցությամբ։ Continue reading

Անցկացվել են շտաբային բանակցություներ Թուրքիայի և Ադրբեջանի ՌՕՈւ ներկայացուցիչների միջև

TURAZ-2015 զորավարժությանը մասնակցող թուրքական և ադրբեջանական ստորաբաժանումները Նոյեմբեր 24, 2017 14:39 | RAZM.INFO - Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները: Կողմերը քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող խնդիրներ: Continue reading

ՌԴ օդուժը հարվածել է «Իսլամական պետությանը» Դեր Զոր նահանգում

ՌԴ օդուժը հարվածել է ԻՊ-ի նավթատար մեքենաներին. (արխիվ) Նոյեմբեր 24, 2017 14:04 | RAZM.INFO - Նոյեմբերի 23-ին Ռուսաստանի ԶՈւ Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչները հարվածել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին Սիրիայի Դեր Զոր նահանգում՝ Աբու Քամալ քաղաքի մոտակայքում:  Continue reading

Թուրքիայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի հետ համատեղ հերթական խոշոր ռազմածովային զորավարժությունը

ՆԱՏՕ-ի և Թուրքիայի ՌԾՈւ համատեղ «Արևելյան Միջերկրական-2017» զորավարժությունից. Աղբյուրը՝ «Անադոլու» Նոյեմբեր 24, 2017 13:25 | RAZM.INFO - Նոեյմբերի 24-ից դեկտեմբերի 3-ը Թուրքիայի ջրային տարածքներում՝ Էգեյան ծովի Սարոսի ծոցում, կանցկացվեն Թուրքիայի և ՆԱՏՕ-ի անդամ մի շարք այլ երկրների համատեղ ռազմածովային վարժանքներ: Ադրբեջանը վարժանքներին կներգրավվի որպես դիտորդ:  Continue reading

Թուրքիայում զրահամեքենայի շրջվելու հետևանքով մահացել է 1 թուրք զինծառայող

PKK-ի զինյալները Մուշում պայթեցրել են «Քիրփի» զրահամեքենա. (արխիվ) Նոյեմբեր 24, 2017 12:54 | RAZM.INFO - Նոյեմբերի 23-ին Թուրքիայի արևելյան Բինգյոլ նահանգում՝ Բինգյոլ-Էլազիգ ավտոճանապարհի, վրա շրջվել է ուժայինների տեղափոխող զրահամեքենա, արդյունքում մահացել է 1 թուրք զինծառայող, ևս 2-ը վիրավորվել են:  Continue reading

2018 թ. Թուրքիայում կթողարկեն միջին առաստաղով ԱԹՍ-ների տեղական շարժիչի նախատիպը

Թուրքական արտադրության «Անքա» և «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ-ներ Նոյեմբեր 24, 2017 11:14 | RAZM.INFO - «Թուրքիայի ավիաշինական արդյունաբերություն» ( TAI) շարժիչաշինական ընկերությունը (TEI) ավարտում է  MALE տիպի անօդաչու թռչող սարքերի համար տեղական շարժիչի նախատիպի ստեղծման աշխատանքները: Այն կսկի պետական փորձարկումներ անցնել արդեն 2018 թվականից: Continue reading

ՌԴ զինուժը Հյուսիսային Օսիայում ոչնչացրել է պայմանական ահաբեկիչներին

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հետախույզները վարժանքներ են անցկացրել Հյուսիսային Օսիայում (արխիվ) Նոյեմբեր 24, 2017 10:43 | RAZM.INFO - ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Հյուսիսային Օսիայում տեղակայված հետախուզական ստորաբաժանումները «Դարյալ» լեռնային զորավարժարանում անցկացրել են վարժանքներ՝ անօրինական զինված խմբավորումներին հայտնաբերելու և ոչնչացնելու սցենարով։ Continue reading