Daily Archives: Նոյեմբեր 23, 2017

Թբիլիսում հակաահաբեկչական գործողության ընթացքում սպանվել է 3 ահաբեկիչ, ձերբակալվել է 1-ը

Թբիլիսիիում սպանված ահաբեկիչը. լուսանկարը «Իմեդի» հեռուստաընկերությունից: Նոյեմբեր 23, 2017 12:18 | RAZM.INFO - Նոյեմբերի 22-ին Թբիլիսիում մոտ 20 ժամ հակաահաբեկչական գործողություն է իրականացվել: Քաղաքի բնակարաններից մեկում շրջապատվել էր ահաբեկիչների խումբ, որը մարտեր էր մղում իրավապահ մարմինների դեմ ամբողջ օրվա ընթացքում: Գործողության արդյունքում ոչնչացվել է 3 ահաբեկիչ, ձերբակալվել է ևս 1-ը: Continue reading

Սիրիայի բանակը շարունակում է գործողությունները «Իսլամական պետության» դեմ երկրի արևելքում

Սիրիայի բանակը՝ Դեր Զորում Նոյեմբեր 23, 2017 11:14 | RAZM.INFO - Սիրիայի Աբու Քամալ քաղաքի ազատագրումից հետո կառավարական բանակը շարունակում է ռազմական գործողությունները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Դեր Զոր նահանգում՝ մասնավորապես Եփրատի գետի շրջանում:   Continue reading

ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմում հակաահաբեկչական վարժանքներ են անցկացվել

ՌԴ Կասպյան նավատորմիղի ծովային հետևակի զինծառայողներ Նոյեմբեր 23, 2017 10:26 | RAZM.INFO - ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմի նավերը և ծովային հետևակը հակաահաբեկչական վարժանքներ են անցկացրել Աստրախանում, Մախաչկալում և Կասպիյսկում։ Վարժանքներին ներգրավվել են ավելի քան 500 զինծառայող, շուրջ 20 նավ և ավելի քան 20 միավոր զինտեխնիկա։ Continue reading

Թուրքիայի բանակում առկա տեղական հարվածային և հետախուզական ԱԹՍ-ների քանակը

Թուրքական արտադրության «Անքա» և «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ-ներ Նոյեմբեր 23, 2017 9:56 | RAZM.INFO - Թուրքիայի զինված ուժերի սպառազինությունը մինչ օրս հանձնվել է տեղական արտադրության 5 միավոր «Անքա» խոշոր ԱԹՍ, որից 2-ը՝ հարվածային: Բացի այդ, թուրքական զինուժը ստացել է տեղական մեկ այլ՝ «Բայրաքթար» միջին ԱԹՍ-ից 38 միավոր, այդ թվում 15-ը հարվածային: Continue reading

Թուրքիայի ՊՆ. Հեղաշրջման փորձից հետո հեռացված և ընդունված զինվորականների ընդհանուր քանակը

Ռազմական հեղաշրջման փորձի համար ձերբակալված թուրք գեներալներ Նոյեմբեր 23, 2017 9:14 | RAZM.INFO - Նոյեմբերի 22-ին Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ 2016 թ. հուլիսի ռազմական հեղաշրջման փորձից հետո բանակից հեռացվել է 8750 գեներալ, սպաներ, ենթասպաներ, քաղաքացիական աշխատողներ: Հեղաշրջման փորձից հետո ընդունվել է 14389 զինծառայող և քաղաքացիական: Continue reading