Daily Archives: Նոյեմբեր 23, 2017

Սիրիայի Աբու Քամալ քաղաքում ևս մեկ իրանցի զինծառայող է սպանվել

ԻՀՊԿ Նոյեմբեր 23, 2017 20:15 | RAZM.INFO - Սիրիայի Աբու Քամալ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մղած մարտերում զոհվել է իրանցի զինծառայող Համիդ Զիայեին։ Այս մասին նոյեբերի 21-ին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։ Continue reading

Իրաքի բանակը ԻՊ զինյալներից մաքրում է Սիրիային սահմանակից տարածքները

Իրաքի կառավարական ուժերը՝ Թալ Աֆարի գրոհի ընթացքում Նոյեմբեր 23, 2017 20:13 | RAZM.INFO - Նոյեմբերի 23-ին Իրաքի կառավարական բանակը նոր գործողություն է սկսել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Սիրիային սահմանակից անապատային տարածքները ազատագրելու համար:  Continue reading

ՊԲ ստորաբաժանումները զորավարժության սցենարով վերականգնել են առաջնագիծը

ՊԲ զորավարժությանը մասնակցել է ուժեղացված տանկային ստորաբաժանում Նոյեմբեր 23, 2017 18:52 | RAZM.INFO - Նոյեմբերի 20-23-ը Պաշտպանության բանակում անցկացվել են գումարտակային մարտավարական զորավարժություններ, որոնց ներգրավվել են կենտրոնական ենթակայության համազորային ու տանկային զորամասերի մի շարք ստորաբաժանումներ: Continue reading

Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է մահացած զինծառայողի մասին ՀՀ ՊՆ տրամադրած տեղեկությունը

Նոյեմբեր 23, 2017 17:49 | RAZM.INFO - Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Նախիջևանի Օդրուբադի շրջանի դիմաց՝ Հայաստանի սահմանի մոտ հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Ջալիբեյլի Բահրուզ Փարվիզ օղլուի (Cəlilbəyli Bəhrüz Pərviz oğlu) դին: Նա զորամասում գործած ռազմական հանցագործությունից հետո փախուստի էր դիմել: Continue reading

Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է Պակիստանի ԶՈւ ԳՇ պետին

Ադրբեջանի պաշտպանության նախարարի և Պակիստանի ԶՈՒ ԳՇ պետի հանդիպումից. 23.11.2017 Նոյեմբեր 23, 2017 17:24 | RAZM.INFO - Նոյեմբերի 23-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդունել է Պակիստանի զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Զյուբայիր Մահմուդ Հայաթին: Կողմերը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության հարցեր: Continue reading

ՀՀ ԶՈւ զինծառայողները միջդիրքային գոտում ադրբեջանցի զինծառայողի դիակ են հայտնաբերել

Սուլեյմանովի հուղարկավորությունը Նոյեմբեր 23, 2017 15:38 | RAZM.INFO - Նոյեմբերի 23-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց՝ միջդիրքային տարածքում, ՀՀ ԶՈւ զինծառայողները հայտնաբերել են Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողի դիակ: Նախնական տվյալներով՝ մահացածը կապիտան է: Continue reading

Ադրբեջանը կավելացնի զորքերի թիվն Աֆղանստանում. Ալիև–Ստոլտենբերգ հանդիպում ՆԱՏՕ-ի շտաբում

Բրյուսելում հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և Ադրբեջանի նախագահը. 23.11.2017 Նոյեմբեր 23, 2017 14:58 | RAZM.INFO - Նոյեմբերի 23-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Կողմերը նշել են, որ Բաքուն կավելացնի Աֆղանստանում Հյուսիսատլանտյան Դաշինքի և գործընկեր պետությունների առաքելությանը մասնակից ստորաբաժանման թվաքանակը: Continue reading

Աֆղանստանում վիրավորվել է Վրաստանի ԶՈւ 3 զինծառայող

Վրաստանի ԶՈւ զինծառայողները Աֆղանստան մեկնելուց առաջ Նոյեմբեր 23, 2017 14:18 | RAZM.INFO - Նոյեմբերի 22-ի երեկոյան Աֆղանստանի Բաղրամ ավիաբազայի տարածքում հերթապահություն իրականացնելու ժամանակ վիրավորվել է Վրաստանի ԶՈւ 3 զինծառայող: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, նրանք տեղափոխվել են ավիաբազայի զինվորական հոսպիտալ:  Continue reading

Այս պահին Թուրքիայի կառավարության օրակարգում չկա «վճար ծառայության դիմաց» ծրագիրը. Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ Նոյեմբեր 23, 2017 13:35 | RAZM.INFO - Նոյեմբերի 22-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին խորհրդարանում բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարել է, որ կառավարությունը այս պահին չի քննարկում «վճար ծառայության դիմաց» ծրագիրը:  Continue reading

ՌԴ ԶՈւ զենիթահրթիռային ստորաբաժանումները խոցել են պայմանական օդային թիրախներ

Հակաօդային պաշտպանության «Տոռ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ Նոյեմբեր 23, 2017 12:50 | RAZM.INFO - ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Վոլգոգրադում տեղակայված  զենիթահրթիռային ստորաբաժանումները պայմանական հակառակորդի օդային հարձակումը կանխելու սցենարով վարժանքներ են անցկացրել։ Continue reading