Daily Archives: Նոյեմբեր 22, 2017

Նոյեմբերի 22-ին Պակիստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը կայցելի Ադրբեջան

Ադրբեջանը և Պակիստանը ստորագրում են 2014-ի ռազմական համագործակցության համաձայնագիր Նոյեմբեր 22, 2017 13:31 | RAZM.INFO - Պակիստանի զինված ուժերի միացյալ շտաբի կոմիտեի ղեկավարը նոյեմբերի 22-24-ը Ադրբեջանում մի շարք հանդիպումներ կանցկացնի այդ երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ: Continue reading

[Թարմացվող] Թբիլիսիիում հատուկ գործողություն է ընթանում․ շրջապատված ահաբեկիչները կրակում են

Հակաահաբեկչական գործողություն Վրաստանում Նոյեմբեր 22, 2017 10:57 | RAZM.INFO - Նոեյմբերի 22-ի լույս գիշերը Թբիլիսիի փողոցներից մեկում ահաբեկիչների ձերբակալման հատուկ գործողություն է սկսվել։ Շենքը, որտեղ ենթադրաբար տեղակայվել է երկու ահաբեկիչ, շրջապատվել է, այնտեղից մարդիկ տարհանվել են։ Առավոտյան Վրաստանի ազգային անվտանգության ուժերը գրոհել են շենքը, լսվել են կրակոցներ և պայթյուններ։ Continue reading

Թուրքիայի ոստիկանության հատուկջոկատայինները Ստամբուլում վարժանքներ են արել

Թուրքիայի ոստիկանության հատուկջոկատայինները վարժանքներ են անցկացրել Նոյեմբեր 22, 2017 10:57 | RAZM.INFO - Ստամբուլում անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) հատուկ նշանակության ուժերը վարժանքներն են անցկացրել: Ներգրավվել են նաև թուրքական արտադրության «Կոբրա» և «Էժդեր» զրահամեքենաներ, ամերիկյան Sikorsky ուղղաթիռներ:  Continue reading

Թուրքիան շարունակում է ցամաքային սահմանի երկայնքով պատի կառուցումը

Թուրքիան սկսել է պատի կառուցումը թուրք-իրանական սահմանին Նոյեմբեր 22, 2017 10:27 | RAZM.INFO - Թուրքիան շարունակում է պատի և փշալարերի կառուցումը Իրանի հետ սահմանին, մասնավորապես՝ Աղրըի (Արարատ) և Իգդիրի նահանգներում: Ըստ Թուրքիայի ներիքն գործերի նախարարի՝ հիմնականում այս հատվածներով են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները ներթափանցում Արարատ և Թոնդրակ լեռների շրջաններ:  Continue reading

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ

Իրանի ԶՈւ զորահանդես. 22/9/2017 Նոյեմբեր 22, 2017 9:54 | RAZM.INFO - Նոյեմբերի 20-ին ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանմանը աջակցելու մեղադրանքով պատժամիջոցներ է սահմանել 2 ֆիզիկական անձի և 4 ընկերության նկատմամբ, որոնցից երկուսը գործում են Գերմանիայում։ Continue reading

[Լրացված] Նոյեմբերի 21-ին ականի պայթյունից զոհվել է ՊԲ 3 զինծառայող, կա վիրավոր

Նոյեմբեր 22, 2017 9:49 | RAZM.INFO - Նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականի պայթյունից մահացել են ՊԲ զինծառայողներ 1995թ․ ծնված Գեղամ Կորյունի Զաքարյանը, 1998թ ծնված Սարգիս Գուրգենի Աբրահամյանը  և 1997թ ծնված Սարգիս Մհերի Մելիքյանը: Continue reading

Թուրքիան հարվածային ԱԹՍ-ներ է տվել նաև ոստիկանությանը

Թուրքական արտադրության Bayraktar Taktik Block B (Բայրաքթար) հարվածային ԱԹՍ Նոյեմբեր 22, 2017 9:24 | RAZM.INFO - Թուրքիայի ներքին գործերի նախարարը խորհրդարանում ներկայացրել է ՆԳՆ ենթակայության տակ գտնվող ժանդարմերիայում, ոստիկանությունում և առափնյա անվտանգության հրամանատարությունում առկա հարվածային ու հետախուզական անօդաչու թռչող սարքերի թվաքանակի վերաբերյալ տվյալներ: Continue reading