Daily Archives: Նոյեմբեր 15, 2017

Ռուսաստանը հայտնում է Դեր Զորն ամբողջությամբ ականազերծելու մասին

ՌԴ ԶՈւ սակրավորներ Նոյեմբեր 15, 2017 13:27 | RAZM.INFO - Նոյեմբերի 14-ին Սիրիայում ՌԴ ԶՈւ «Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնից» հայտնել են, որ Դեր Զորն ամբողջությամբ ականազերծվել է: Ոչնչացվել է ավելի քան 44500 պայթյունավտանգ առարկա: Միևնույն ժամանակ սիրիացի սակրավորները և ՌԴ զինուժը սկսել են ականազերծել Հալեպի գյուղերից մեկը: Continue reading

Ադրբեջանական Silk Way-ը ռուսաստանյան ռազմական և քաղաքացիական ուղղաթիռներ կվերանորոգի

Ադրբեջանի ԶՈւ Մի-17/8 ուղղաթիռը Թուրքիայում անցկացված «Ըշըք-2016» որոնողափրկարարական վարժանքներին Նոյեմբեր 15, 2017 12:50 | RAZM.INFO - «Ռուսաստանյան ուղղաթիռներ» (Вертолеты России) հոլդինգը ադրբեջանական Silk Way Helicopter Services ընկերությանը տրամադրում է ՌԴ արտադրության բոլոր տեսակի, այդ թվում նաև ռազմական ուղղաթիռների վերանորոգման արտոնագիր: Continue reading

Ռուսաստանը «Իսկանդեր» է վաճառել Հյուսիսային Աֆրիկայի երկրներից մեկին

Հայաստանի զինված ուժերի «Իսկանդեր-Է» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի արձակման կայան Նոյեմբեր 15, 2017 12:09 | RAZM.INFO - Ռուսաստանը Հյուսիսային Աֆրիկայի երկրներից մեկին մատակարարել է «Իսկանդեր Է» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի»-ին հայտնել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ներկայացուցիչը՝ Դուբայում անցկացվող ավիացուցահանդեսի ընթացքում: Continue reading

Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց զինծառայության մասին օրենքի նախագիծը

Նոյեմբեր 15, 2017 10:39 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՊՆ ներկայացրած օրենքի նախագիծը: Օրինագծին կողմ է քվեարկել 86, դեմ՝ 6 պատգամավոր։ Continue reading

Երկրաշարժի հետևանքով զոհվել են նաև Իրանի բանակի զինծառայողներ

ԻՀՊԿ Նոյեմբեր 15, 2017 10:02 | RAZM.INFO - Նոյեմբերի 12-ին Իրանի Քերմանշահ նահանգի՝ Իրաքին սահմանակից շրջաններում տեղի ունեցած 7.3 բալ ուժգնությամբ  երկրաշարժի հետևանքով զոհվել են նաև Իրանի բանակի զինծառայողներ։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի հրամանատար Աբդոլռահիմ Մոսավին։ Continue reading

Թուրքիայում ձերբակալվել է զինված ուժերի ևս 10 գործող և թոշակառու զինվորական

Թուրքիայում գործող զինվորականների են ձերբակալել՝ «գյուլենականության» մեղադրանքով. (արխիվ) Նոյեմբեր 15, 2017 9:49 | RAZM.INFO - Նոյեմբերի 14-ին Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) ստորաբաժանումները «գյուլենականների հետ կապ ունենալու մեղադրանքով» ձերբակալել են զինված ուժերի 10 գործող և թոշակառու զինվորականի:  Continue reading

Իրաքյան Քրդստանը հարգում է Իրաքից անբաժան լինելու մասին գերագույն դատարանի հայտարարությունը

Իրաքյան Քրդստանում անցկացված անկախության հանրաքվե. սեպտեմբեր 2017թ. Նոյեմբեր 15, 2017 9:24 | RAZM.INFO -

Նոյեմբերի 14-ին Իրաքյան Քրդստանի իշխանությունները հայտարարել են, որ ընդունում են Իրաքի գերագույն դաշնային դատարանի՝ երկրի սահմանադրության 1-ին հոդվածի վերաբերյալ բացատրությունը, որով սահմանվում է Իրաքի տարածքային ամբողջականությունը և, որի համաձայն՝ Իրաքից ոչ մի տարածք չի կարող առանձնանալ:  Continue reading