Daily Archives: Նոյեմբեր 4, 2017

Ադրբեջանում հայտնում են հերթական պետական դավաճանի ձերբակալման մասին

Ադրբեջանի պետանվտանգության ծառայության հատուկ ջոկատայինները ձերբակալում են զինյալների. (արխիվ) Նոյեմբեր 4, 2017 17:41 | RAZM.INFO - Նոյմբերի 4-ին Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը հայտնել է, որ «պետական դավաճանության, օտարերկրյա հատուկ ծառայություններին ֆինանսի դիմաց տեղեկությունների փոխանցման» կասկածանքով ձերբակալել են այդ երկրի քաղաքացի Սոլթանով Միրյուսիֆ Միրմահմուդ օղլուին (Soltanov Miryusif Mirmahmud oğlu): Continue reading

[Լրացված] Նոյեմբերի 4-ին ՊԲ զորամասերից մեկում նռնակի պայթյունից զինծառայող է մահացել

Նոյեմբեր 4, 2017 17:07 | RAZM.INFO - Նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունից մահացել է ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը: Զինծառայողներ Գևորգ Վլադիսլավի Հյուսնունցը և Սերգեյ Սևադայի Ալումյանը ստացել են տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ: Continue reading

Թուրքիայում ավտովթարում մայոր է մահացել

Թուրքիայում ավտովթարում մայոր է մահացել Նոյեմբեր 4, 2017 16:17 | RAZM.INFO - Նոյեմբերի 4-ին Թուրքիայի Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում զինված ուժերի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և հարվածել սյանը, ինչի հետևանքով մահացել է Թուրքիայի ԶՈւ մեկ մայոր, ևս երկու զինծառայող վիրավորվել է: Continue reading

Անցնող շաբաթ շփման գծում հարաբերական հանգիստ է եղել. ՊԲ

ՊԲ դիպուկահար Նոյեմբեր 4, 2017 15:11 | RAZM.INFO - Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում Արցախի շփման գծում հարաբերական հանգիստ իրադրություն է տիրել. հայտնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը: Continue reading

Թուրք-իրանական սահմանին սպանվել է 8 իրանցի սահմանապահ

Քրդական «Փեժակ» խմբավորման զինյալներ Նոյեմբեր 4, 2017 15:05 | RAZM.INFO - Նոյեմբերի 3-ին Իրանի  հյուսիսարևմտյան Արևմտյան Ադրբեջան (Ատրպատական) նահանգում զինյալների հետ բախումների հետևանքով սպանվել է Իրանի սահմանապահ ծառայության 8 զինծառայող:  Continue reading

Ադրբեջանի բանակի մոտոհրաձիգները մարտական կրակով վարժանքներ են արել

Ադրբեջանում ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում վարժանքներ են արվել. 04.11.2017 Նոյեմբեր 4, 2017 14:42 | RAZM.INFO - Ադրբեջանի զինված ուժերի զորամասերից մեկում մարտական կրակով զորավարժությունն արվել է ՆԱՏՕ-ի «Օպերատիվ հնարավորությունների կոնցեպցիայի » ծրագրի շրջանակներում: Ստուգվել է մոտոհրաձգային ստորաբաժանումների պատրաստականության աստիճանը:  Continue reading

Վրացի հրետանավորները մարտական կրակով վարժանքներ են արել

Վրաստանի ԶՈւ «Դանա» ինքնագնաց հրետանին կրակային վարժանքների ընթացքում Նոյեմբեր 4, 2017 14:16 | RAZM.INFO - Նոյեմբերի 3-ին Վրաստանում՝ Թբիլիսիի մոտ տեղակայված Վազիանի զորավարժարանում, ավարտվել է այդ երկրի զինված ուժերի երեքշաբաթյա հրետանային վարժանքների մարտական կրակով փուլը: Զորավարժությանը ներգրավվել էր «Դանա» ինքնագնաց հաուբիցների դիվիզիոն:  Continue reading

Սիրիայում սպանվել է ևս մեկ իրանցի զինծառայող

ԻՀՊԿ Նոյեմբեր 4, 2017 11:47 | RAZM.INFO - Հոկտեմբերի 26-ին Սիրիայի Դեր Զոր նահանգի ալ-Մայադին քաղաքում ահաբեկիչների դեմ մղած մարտերում սպանվել է իրանցի զինծառայող 42 ամյա Մոհսեն Ջամալին, ով 4-րդ անգամ էր ուղարկվել էր Սիրիա։ Continue reading

ՌԴ ԶՈւ հետախույզները Հյուսիսային Օսիայում վնասազերծել են պայմանական ահաբեկիչներին

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հետախույզները վարժանքներ են անցկացրել Հյուսիսային Օսիայում (արխիվ) Նոյեմբեր 4, 2017 11:25 | RAZM.INFO - Ռուսաստանի զինված ուժերի՝ Հյուսիսային Օսիայում տեղակայված հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները «Դարյալ» լեռնային զորավարժարանում անցկացվող վարժանքների շրջանակներում հայտնաբերել և ոչնչացրել են պայմանական անօրինական զինված խմբավորումներին։ Continue reading

Իրաքն ազատագրել է իսլամիստների վերջին խոշոր հենակետը և դուրս եկել Սիրիայի սահման

Իրաքյան զորքերը Ալ-Կաիմի մերձակայքում: Լուսանկարը՝ AFP լրատվական գործակալության Նոյեմբեր 4, 2017 10:37 | RAZM.INFO - Իրաքի կառավարական ուժերը մտել են երկրում «Իսլամական պետության» վերջին խոշոր հենակետ Ալ-Կաիմ քաղաք և կարողացել են իրենց վերահսկողության տակ վերցնել դեպի Սիրիա տանող ճանապարհի և անցակետի հատվածը: Continue reading