Daily Archives: Հոկտեմբեր 27, 2017

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի դիպուկահարները վարժանքներ են անցկացրել «Ալագյազում»

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի դիպուկահարները վարժանքներ են անում «Ալագյազում» Հոկտեմբեր 27, 2017 19:28 | RAZM.INFO - Հայաստանում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայի դիպուկահարների ստորոբաժանումները 2017թ. ամառային ուսումնական փուլի ստուգումների շրջանակներում վարժանքներ են անցկացրել «Ալագյազ» զորավարժարանում: Ամփոփիչ ստուգումներին ներգրավվել է 100-ից ավելի դիպուկահար: Continue reading

Էրբիլը և Բաղդադը բանակցում են հրադադարի շուրջ. ԱՄՆ կոալիցիայի խոսնակ

Իրաքի քրդական ինքնավարության մարտիկները ամերիկյան HMMWV զրահապատ մեքենայով Հոկտեմբեր 27, 2017 19:02 | RAZM.INFO - Իրաքի կառավարական ուժերը և Իրաքյան Քրդստանի զինված ուժերը (Փեշմերգա) բանակցում են ռազմական գործողությունների ճակատով հրադադար հաստատելու շուրջ: Continue reading

Վրաց-աբխազական սահմանին անզգուշության հետևանքով Վրաստանի ՆԳՆ զինծառայող է մահացել

Վրաստանի ՆԳՆ զորակոչիկ-զինծառայողներ Հոկտեմբեր 27, 2017 18:45 | RAZM.INFO - Հոկտեմբերի 26-ին վրաց-աբխազական սահմանին՝ Վրաստանի Ծալենջիխայի շրջանի Մուժավա գյուղում, անզգուշության հետևանքով մահացել է Վրաստանի ՆԳՆ զորակոչիկ-զինծառայող: Continue reading

Հաջորդ շաբաթ տեղի կունենա վերանորոգված «Զառ» ուսումնական կենտրոնի բացման արարողությունը

«Զառ» ռազմական ուսումնական կենտրոնի վերանորոգված հիմնական մասնաշենքը Հոկտեմբեր 27, 2017 18:25 | RAZM.INFO - Հաջորդ շաբաթ տեղի կունենա վերանորոգված «Զառ» ռազմական ուսումնական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: «Զառի» որոշ ուսումնական տեղամասեր արդեն կառուցված են, որոշները դեռ կառուցման փուլում են: Մասնավորապես կառուցման փուլում է «փոքրիկ գյուղը», որտեղ զինծառայողները կարող են մարզվել բնակավայրերում մարտ վարելու տեխնիկային:  Continue reading

2017-ին Ռուսաստանում կանխվել է ահաբեկչական ուղղվածության 43 հանցագործություն

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության զինծառայողներ Հոկտեմբեր 27, 2017 15:35 | RAZM.INFO - 2017 թվականին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները կանխել են ահաբեկչական ուղղվածության 43 հանցագործություն, վնասազերծել ահաբեկչական և ծայրահեղական 66 բջիջ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Continue reading

Թուրքիայի և Իրաքի բանակները խաղարկել են նոր խրամատներ փորելու գործողություններ

Թուրքիայի և Իրաքի զինված ուժերը շարունակում են վարժանքները Իրաքյան Քրդստանին սահմանկից տարածքում. հոկտեմբեր 2017թ. Հոկտեմբեր 27, 2017 14:38 | RAZM.INFO - Թուրքիայի և Իրաքի զինված ուժերը արդեն մեկ ամսից ավել է՝ վարժանքներ են անցկացնում անմիջապես Իրաքյան Քրդստանի հարևանությամբ: Հոկտեմբերի 26-ին թուրք-իրաքյան ստորաբաժանումները խաղարկել են նոր խրամատաներ փորելու գործողություններ:  Continue reading

Թուրքիայի զինուժը Իդլիբում ստեղծել է 2-րդ դիտակետը

Թուրքական ստորաբաժանումները մտնում են Սիրիայի Իդլիբ նահանգ Հոկտեմբեր 27, 2017 14:02 | RAZM.INFO - Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտարարել է, որ հոկտեմբերի 23-ին Սիրիայի Իդլիբ նահանգում ստեղծվել է թուրքական զինուժի թվով երկրորդ դիտակետը, որը վերահսկելու է հրադադարի պահպանում «ոչ բախումային գոտու» տարածքում:  Continue reading

Քրդերը խոցել են Իրաքի բանակի երկրորդ «Աբրամս» տանկը. քրդական ԶԼՄ-ներ

Հոկտեմբեր 27, 2017 13:16 | RAZM.INFO - Իրաքի կառավարական ուժերի և Իրաքյան Քրդստանի զինված ուժերի միջև բախումները շարունակվում են: Քրդական կողմի պնդմամբ՝ խոցվել է Իրաքի կառավարական ուժերի արդեն երկրորդ «Աբրամս» տանկը:  Continue reading

Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգում ահաբեկչական խումբ է վնասազերծվել. ԻՀՊԿ

ԻՀՊԿ ցամաքային ուժերի «Սաբերին» հատուկջոկատայինները Հոկտեմբեր 27, 2017 12:15 | RAZM.INFO - Հոկտեմբերի 25-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) երկրի հյուսիսարևմտյան Արևմտյան Ատրպատական նահանգում ահաբեկիչների 4 հոգանոց խումբ է վնասազերծել: Continue reading

Բաղդադը պահանջում է վերջնականապես չեղարկել Իրաքյան Քրդստանի հանրաքվեի արդյունքները

Իրաքի զինուժը Քիրքուքի շրջանում. հոկտեմբերի 16 2017 թ.. Աղբյուրը՝ RT Հոկտեմբեր 27, 2017 11:38 | RAZM.INFO - Սեպտեմբերի 26-ին Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին, արձագանքելով 8 ամսով անկախության հանրաքվեի արդյունքների սառեցման վերաբերյալ Իրաքյան Քրդստանի որոշմանը, հայտարարել է, որ իրենք պահանջում են հանրաքվեի արդյունքների վերջնական չեղարկում:  Continue reading