Daily Archives: Հոկտեմբեր 25, 2017

Իրաքյան Քրդստանը սառեցրել է անկախության հանրաքվեի արդյունքները

Կ1 բազա, Քիրքուք Հոկտեմբեր 25, 2017 12:21 | RAZM.INFO - Հոկտեմբերի 24-ին Իրաքյան Քրդստանի կառավարությունն առաջարկել, իսկ ավելի ուշ խորհրդարանն ընդունել է սեպտեմբերի 25-ի անկախության հանրաքվեի արդյունքները սառեցնելու որոշումը: էրբիլը պարտությունների ֆոնին ցանկանում է բանակցություններ սկսել Բաղդադի հետ: Continue reading

Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը

Ցուցադրական պարապմունք՝ ՀՀ ԶՈւ հետախույզի օրվա առթիվ Հոկտեմբեր 25, 2017 11:50 | RAZM.INFO - Հոկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Օրինագիծը խորհրդարանում ներկայացնում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Քննարկումները դեռևս շարունակվում են: Continue reading

Հոկտեմբերի 24-ին Ադրբեջանն Արցախի ուղղությամբ կիրառել է 60 մմ ականանետ

Բակո Սահակյանը ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ այցելել է առաջնագիծ. Լուսանկարը՝ Արցախի ղեկավարի կայքից Հոկտեմբեր 25, 2017 11:31 | RAZM.INFO - Հոկտեմբերի 24-ի կեսօրից հետո Արցախի շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը կրկին դրսևորել է ակտիվություն՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաև 60 մմ ականանետներ: Continue reading

Պաշտպանության բանակի հրամանատարն ընդունել է Անջեյ Կասպշիկին

ՊԲ հրամանատարը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը Հոկտեմբեր 25, 2017 11:20 | RAZM.INFO - Հոկտեմբերի 24-ին Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: ՊԲ հրամանատարը ներկայացրել է վերջին օրերին Ադրբեջանի սադրիչ գործողությունների ապացույցներ: Continue reading

Իրաքի բանակը փորձում է անմիջական ցամաքային կապ հաստատել Թուրքիայի հետ

Իրաքի զինուժը Քիրքուքի շրջանում. հոկտեմբերի 16 2017 թ.. Աղբյուրը՝ RT Հոկտեմբեր 25, 2017 9:53 | RAZM.INFO - Իրաքի կառավարությանը հարող զինված ջոկատները շարունակում են ռազմական գործողությունները Իրաքյան Քրդստանի՝ Թուրքիային սահմանակից հատվածում՝ նպատակ ունենալով վերահսկողության տակ վերցնել Թուրքիա գնացող նավթամուղը: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: Continue reading

Իդլիբում գործողությունը գրեթե ավարտված է, հերթն Աֆրինինն է. Թուրքիայի նախագահ

Թուրքիայի ԶՈւ 122 մմ «Սաքարյա» ՀԿՌՀ-ներ՝ Սիրիայի Իդլիբում Հոկտեմբեր 25, 2017 9:25 | RAZM.INFO - Հոկտեմբերի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ներկայում Սիրիայի Իդլիբ նահանգում գործողությունը մեծամասամբ ավարտվել է և օրակարգում Աֆրինի հարցն է: էրդողանը կրկին սպառնացել է ռազմական գործողություններ սկսել Սիրիայի քրդերի դեմ: Continue reading