Daily Archives: Հոկտեմբեր 24, 2017

Ոչ ոք իրավունք չունի խառնվել Իրաքի գործերին. Բաղդադի պատասխանը ԱՄՆ Պետքարտուղարին

Իրաքի շիայական «Հաշդ ալ-Շաաբի» խմբավորման մարտիկներ Հոկտեմբեր 24, 2017 12:05 | RAZM.INFO - Հոկտեմբերի 23-ին  ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել էր, որ ժամանակն է, որ Իրաքում Իրանի հովանավորությամբ կռվող աշխարհազորայինները («Հաշդ ալ Շաաբի» զորաջոկատները՝ խմբ.) հեռանան այդ երկրից: Ի պատասխան այս հայտարարության՝ Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին հայտարարել է, որ «Հաշդ ալ Շաաբի» մարտիկները իրաքցիներ են ու ենթարկվում են Բաղդադին, ու ոչ ոք իրավունք չունի խառնվել իրենց գործերին: Continue reading

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայում սպանվել է 2 զինծառայող

Գյումրիում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազա Հոկտեմբեր 24, 2017 11:12 | RAZM.INFO - Հոկտեմբերի 23-ին Հայաստանում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայողը կրակել է մեկ այլ պայմանագրային զինծառայողի, ինչի հետևանքով ծառայակիցը մահացել է: Պայմանագրային զինծառայողը այնուհետև ինքնասպան է եղել: Continue reading

Թուրքիայի և Իրաքի բանակները մոտ մեկ ամիս է՝ վարժանքներ են անում Իրաքյան Քրդստանի հարևանությամբ

Թուրքիայի և Իրաքի բանակների համատեղ վարժանքների թուրք-իրաքյան սահմանին Հոկտեմբեր 24, 2017 11:07 | RAZM.INFO - Հոկտեմբերի 23-ին Թուրքիայի և Իրաքի զինված ուժերը շարունակել են վարժանքները Իրաքյան Քրդստանին անմիջապես սահմանակից շրջաններում: Վարժանքների ընթացքում թուրք-իրաքյան համատեղ ստորաբաժանումները խաղարկել են զրահատեխնիկայով մանևրելու գործողություններ:  Continue reading

Պակիստանում անցկացվում է Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հետ համատեղ ՌՕՈւ զորավարժություն

Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի օդաչուները Պակիստանում. 2017 թ. հոկտեմբեր Հոկտեմբեր 24, 2017 10:34 | RAZM.INFO - Հոկտեմբերի 15-29-ին Պակիստանում անցկացվում է այդ երկրի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի համատեղ ACES Meet զորավարժությունը: Թուրքիայից ներգրավվել է 3 միավոր F-16 կործանիչ:  Continue reading

Թուրք-իրաքյան սահմանին պայթյունի արդյունքում սպանվել է 1 թուրք զինծառայող

Հաքքարի նահանգի մի քանի գավառներ հայտարարվել են անվտանգության հատուկ գոտիներ. (արխիվ) Հոկտեմբեր 24, 2017 10:17 | RAZM.INFO - Հոկտեմբերի 23-ին Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում՝ Իրաքին ամիջապես սահմանակից շրջանում, զինվորական մեքենայի պայթեցման արդյունքում սպանվել է 1 թուրք զինծառայող:  Continue reading

Սիրիան և Իրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր ռազմական համագործակցության զարգացման շուրջ

Հոկտեմբեր 24, 2017 9:50 | RAZM.INFO - Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին և Սիրիայի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Ալի Այուբը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ երկու երկրների զինված ուժերի համագործակցության վերաբերյալ։ Continue reading

Զորակոչի անցկացման լիազորությունը նախատեսվում է փոխանցել ՀՀ ՊՆ-ին

Հոկտեմբեր 24, 2017 9:20 | RAZM.INFO - «Պաշտպանության մասին» առաջարկվող  օրենքով նախատեսվում է զինկոմիսարիատների թվի կրճատում, խոշորացում, հնարավորությունների ավելացում, ինչպես նաև նախատեսվում է զորակոչի անցկացման լիազորության փոխանցում ՀՀ ՊՆ-ին։ Continue reading