Daily Archives: Հոկտեմբեր 20, 2017

ԻՊ պարագլուխները «վերջին գումարները» տալիս են Սիրիայից Թուրքիա «արտագաղթելու» համար

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ Հոկտեմբեր 20, 2017 19:17 | RAZM.INFO - Սիրիայում պարտությունների շարքից «հիասթափված» «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տասնյակ դաշտային հրամանատարներ, արտասահմանցի ահաբեկիչներ հազարավոր դոլարներ են վճարում Թուրքիայի տարածք անցնելու համար: Նման պնդում տարածել է Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» (Syrian Observatory for Human Rights) կազմակերպությունը՝ փոխանցելով սեփական աղբյուրներից ստացած տեղեկությունները: Continue reading

ՊԲ-ում ամփոփել են հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքները

ՊԲ հրամանատարաշտաբային զորավարժությունից. 17.10.2017 թ. Հոկտեմբեր 20, 2017 18:23 | RAZM.INFO - Հոկտեմբերի 20-ին պաշտպանության բանակի շտաբի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հոկտեմբերի 17-20-ը անցկացված բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքների ամփոփման վերաբերյալ խորհրդակցություն: Continue reading

Իրաքյան Քրդստանի հարևանությամբ շարունակվում են թուրք-իրաքյան համատեղ վարժանքները

Թուրք-իրաքյան վարժանքների ընթացքում խաղարկվել են հատուկ տեխնիկայի միջոցով նոր խրամատներ փորելու և դրանցում զինտեխնիկա տեղակայելու գործողություններ Հոկտեմբեր 20, 2017 17:55 | RAZM.INFO - Հոկտեմբերի 20-ին Թուրքիայի և Իրաքի զինված ուժերը շարունակել են իրենց վարժանքները անմիջապես Իրաքյան Քրդստանի վերահսկած տարածքների սահմանին: Վարժանքների ընթացքում խաղարկվել են հատուկ տեխնիկայի միջոցով նոր խրամատներ փորելու և դրանցում զինտեխնիկա տեղակայելու գործողություններ:  Continue reading

Իսրայելի բանակը ոչնչացրել է Սիրիայի ԶՈւ 130 մմ-ոց հրանոթ

Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողներ Հոկտեմբեր 20, 2017 16:40 | RAZM.INFO - Հոկտեմբերի 19-ին Իսրայելի բանակը կրակել է Սիրիայի Կունեյտրա քաղաքի շրջանում սիրիական զորքերի դիրքերի ուղղությամբ՝ ի պատասխան Սիրիայի տարածքից Գոլանի բարձրունքների իսրայելական հատվածի վրա արձակված արկի։ Պատասխան կրակի հետևանքով ոչնչացվել է 130 մմ-ոց հրանոթ։  Continue reading

Վիգեն Սարգսյանը հանդիպել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին

Վիգեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին Հոկտեմբեր 20, 2017 15:52 | RAZM.INFO - Հոկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին: Continue reading

Թուրքիան շարունակում է զինտեխնիկա կուտակել Սիրիայի հետ սահմանին

Թուրքիան շարունակում է զինտեխնիկա կուտակել Սիրիայի հետ սահմանային նահանգներում Հոկտեմբեր 20, 2017 15:24 | RAZM.INFO - Հոկտեմբերի 20-ին Թուրքիայի զինուժը շարունակել է երկրի տարբեր նահանգներից թուրք-սիրիական սահման՝ անմիջապես Իդլիբ նահանգին հարակից շրջաններ ուղարկել զինտեխնիկայի նոր խմբաքանակ:  Continue reading

Քիրքուքից հյուսիս բախումներ են ընթանում Իրաքի բանակի և «Փեշմերգայի» միջև

Իրաքի զինուժը Քիրքուքի շրջանում. հոկտեմբերի 16 2017 թ.. Աղբյուրը՝ RT Հոկտեմբեր 20, 2017 14:43 | RAZM.INFO - Հոկտեմբերի 20-ի վաղ առավոտյան Իրաքի խոշոր նավթային կենտրոն Քիրքուք քաղաքի հյուսիս ընկած շրջաններում բախումներ են սկսել Իրաքի կառավարական բանակի, նրանց աջակցող շիայական ջոկատների և քրդական «Փեշմերգայի» միջև: Continue reading

Ադրբեջանի ռազմական բյուջեն նախատեսվում է ավելացնել 3,7 տոկոսով. Նախագիծ

«Սմերչ» ՀԿՌՀ Նախիջևանում անցկացված զորահանդեսին Հոկտեմբեր 20, 2017 14:06 | RAZM.INFO - Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը հոկտեմբերի 20-ին հրապարակել է 2018 թ. պետբյուջեի նախնական տարբերակը, համաձայն որի, Ադրբեջանի ռազմական բյուջեն նախատեսվում է ավելացնել 3,7 տոկոսով (96,6 մլն մանաթ): Ռազմական ծախսերին նախատեսվող հատկացումները կազմում են շուրջ 2,739 մլրդ մանաթ (հոկտեմբերի 20-ի փոխարժեքով՝ շուրջ 1,612 միլիարդ ԱՄՆ դոլար): Continue reading

ՌԴ ԶՈւ հատուկջոկատայինները հնգօրյա վարժանքներ են անում Ռոստովում

ՌԴ ԶՈւ հատուկջոկատայինները վարժանքներ են անում Ռոստովում Հոկտեմբեր 20, 2017 14:00 | RAZM.INFO - Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Ռոստովում տեղակայված հատուկ նշանակության ստորաբաժանումները «Կադամովսկիյ» զորավարժարանում հնգօրյա վարժանքներ են անցկացնում։ Վարժանքներին ներգրավվել են ավելի քան 250 զինծառայող, 50 միավոր զինտեխնիկա։ Continue reading

ՌԴ օդուժը մեկ շաբաթում ոչնչացրել է ահաբեկիչների շուրջ 1200 թիրախ. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի ԶՈւ Տու-95 ռազմավարական ռմբակոծիչների ավիահարվածը Սիրիայում ԻՊ դիրքերին Հոկտեմբեր 20, 2017 12:20 | RAZM.INFO - Մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստանի ԶՈւ օդատիեզերական ուժերը Սիրիայում շուրջ 400 մարտական թռիչք են իրականացրել, որոնց ընթացքում ոչնչացվել է տարբեր ահաբեկչական խմբավորումների շուրջ 1200 օբյեկտ:  Continue reading