Daily Archives: Հոկտեմբեր 19, 2017

Ադրբեջանի «Ֆավորիտը». որտե՞ղ են ադրբեջանական Ս-300-ները

Ադրբեջանի Ս-300ՊՄՈւ-2 ԶՀՀ-ների դիրքը Սուրախանիում. Արբանյակային լուսանկարը Google Earth-ի, 3/18/2016 Հոկտեմբեր 19, 2017 20:04 | RAZM.INFO - Առաջին անգամ Ադրբեջանը ցուցադրեց իր Ս-300ՊՄՈւ-2 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համակարգերը 2011թ․ հունիսի 26-ին՝ Բաքվում զորահանդեսին։ Այն ժամանակ ցուցադրվեցին արձակման 5П85ТЕ2 երեք կայաններ, տեղափոխման և լիցքավորման 5Т58 երկու կայաններ ու լուսավորման և ուղղորդման 30Н6Е2 մեկ ռադիոլոկատոր։ Continue reading

Հոկտեմբերի 19-ին հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող

Հոկտեմբեր 19, 2017 19:07 | RAZM.INFO - Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998-ին ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը: Continue reading

Թուրքիայի զինուժը շարունակում է գործողությունները PKK-ի դեմ Իրաքի հյուսիսում

Թուրքիայի զինուժը գործողություններ է իրականացնում Իրաքի հյուսիսում. հոկտեմբեր 2017թ. Հոկտեմբեր 19, 2017 16:41 | RAZM.INFO - Հոկտեմբերի 19-ին Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները օդուժի աջակցությամբ շարունակել են գործողությունները «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ Իրաքի հյուսիսային Զապ շրջանում: Continue reading

Իրանի ՌԾՈւ հրամանատարը Իտալիայում հանդիպել է 7 երկրի իր պաշտոնակիցների հետ

Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլահ Սայարին Հոկտեմբեր 19, 2017 15:34 | RAZM.INFO - Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլահ Սայարին Իտալիայի Վենետիկ քաղաքում անցկացվող Միջերկրական և Սև ծովերի երկրների ռազմածովային ուժերի գիտաժողովի շրջանակներում հանդիպել է 9 երկրի ՌԾՈւ հրամանատարների ու հրամանատարների տեղակալների հետ։ Continue reading

Թուրքիայի ԶՈւ զինտեխնիկայի նոր խմբաքանակը հասել է թուրք-սիրիական սահման

Թուրքիայի զինուժը զրահատեխնիկայի նոր խմբաքանակը տեղակայվել է թուրք-սիրիական սահմանին. հոկտեմբեր 2017թ. Հոկտեմբեր 19, 2017 14:37 | RAZM.INFO - Հոկտեմբերի 18-ին Թուրքիայի զինուժը շարունակել է զինտեխնիկա ուղարկել երկրի հարավային Հաթայ նահանգի՝ անմիջապես Սիրիայի Իդլիբ նահանգին սահմանակից տարածքներ:  Continue reading

Ռաքքայից հետո Սիրիայի քրդերը ուժերն ուղում են դեպի Դեր Զորի նահանգ

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման (SDF) մարտիկները Ռաքքայում Հոկտեմբեր 19, 2017 14:05 | RAZM.INFO - Ռաքքան շուրջ 5 ամսվա մարտերում ազատագրելուց հետո ԱՄՆ աջակցությամբ գործող, արաբներից և հիմնականում քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը պայքարը շարունակելու են Սիրիայում ԻՊ վերջին հենակետ Դեր Զորի նահանգում: Continue reading

Թուրքիայի և Իրաքի զինված ուժերը խաղարկել են «հակառակորդի դիրքերը գրավելու» վարժանքներ

Թուրքիայի և Իրաքի ԶՈւ տանկային ստորաբաժանումները մանևրային վարժանքներ են արել Հոկտեմբեր 19, 2017 13:50 | RAZM.INFO - Հոկտեմբերի 18-ին Թուրքիայի և Իրաքի զինված ուժերը թուրք-իրաքյան սահմանին անցկացվող վարժանքների ընթացքում հերթական անգամ խաղարկել են «հակառակորդի դիրքերը գրավելու» առաջադրանքներ:  Continue reading

102-րդ ռազմաբազայի տանկիստները վարժանքներ են անցկացնում «Ալագյազ» զորավարժարանում

Ռուսաստանի զինված ուժերի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի Տ-72 տանկերը վարժանքների ժամանակ Հոկտեմբեր 19, 2017 13:22 | RAZM.INFO - Հայաստանում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայի տանկային ստորաբաժանումները «Ալագյազ» զորավարժարանում անցկացնում են մարտական կրակով վարժանքներ: Դրանք արվում են 2017-ի ամառային ուսումնական փուլի շրջանի արդյունքների ստուգման շրջանակներում:   Continue reading

Ռուսաստանը Սաուդյան Արաբիային Ս-400-ների արտադրական տեխնոլոգիաներ չի տրամադրելու

Ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ Հոկտեմբեր 19, 2017 13:10 | RAZM.INFO - Ռուսաստանը Սաուդյան Արաբիային Ս-400-ների արտադրական տեխնոլոգիաներ չի տրամադրելու։ Զենիթահրթիռային համակարգերի մատակարարման շուրջ պայմանագիը պատրաստ է, իսկ մատակարարումները կլինեն այն ժամանակ, երբ Սաուդյան Արաբիան որոշում ընդունի պայմանագրի գործարկման մասին։  Continue reading

Ահաբեկչության հետևանքով զոհվել է Աֆղանստանի ԶՈւ 40 զինծառայող

Հոկտեմբեր 19, 2017 12:00 | RAZM.INFO - Հոկտեմբերի 18-ի ուշ երեկոյան երկու ահաբեկիչ հարձակվել է Աֆղանստանի Կանդահարի շրջանում տեղակայված ռազմաբազայի վրա: Հարձակման հետևանքով զոհվել է Աֆղանստանի ԶՈւ 40 զինծառայող, ևս 9-ը վիրավորվել է: Continue reading