Daily Archives: Հոկտեմբեր 18, 2017

Կանցկացվի ռուս-հնդկական զորավարժություն՝ բոլոր զորատեսակների ներգրավմամբ

Հնդկաստանի ԶՈւ զինծառայողները «Ինդրա-2015» զորավարժության բացմանը։ Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի Հոկտեմբեր 18, 2017 10:37 | RAZM.INFO - Հոկտեմբերի 19-29-ը Ռուսաստանում կանցկացվի ռուս-հնդկական ամենամյա «Ինդրա-2017» զորավարժությունը։ Այս տարի կանցկացվեն կոպլեքս վարժանքներ՝ «Ինդրայի» օդային՝ «Ավիա-Ինդրա» և ծովային՝ «Ինդրա-Նևի» փուլերի համատեղությամբ, որոնք նախորդ տարիներին անցկացվում էին առանձին։ Continue reading

Թուրքիայում ձերբակալվել է ևս 15 գործող զինվորական

Թուրքիայում 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո ուժայինների ձերբակալություներ Հոկտեմբեր 18, 2017 10:30 | RAZM.INFO - Հոկտեմբերի 16-ին Թուրքիայի 12 նահանգներում անցկացված հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է զինված ուժերի ևս 15 գործող զինվորական:  Continue reading

Սիրիայում Իրանը ևս մեկ գեներալ է կորցրել

ԻՀՊԿ Հոկտեմբեր 18, 2017 10:28 | RAZM.INFO - Սիրիայում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ, իրան-իրաքյան պատերազմի վետերան Աբադոլլահ Խոսրավին։ Այս մասին հոկտեմբերի 15-ին տեղեկացնում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը։ Continue reading

Ադրբեջանի ԱԻՆ զինծառայողը ինքնասպանության փորձ է արել

Ադրբեջանի ԱԻՆ Հոկտեմբեր 18, 2017 10:27 | RAZM.INFO - Հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության զորամասերից մեկում զինծառայող Ալիև Էլշադ Մարդան օղլուն (Əliyev Elşad Mərdan oğlu) որովայնի շրջանում դանակի 4 հարված է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց: Continue reading

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը մեկնելու է Սիրիա

Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին Հոկտեմբեր 18, 2017 10:23 | RAZM.INFO - Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին «շուտով» մեկնելու է Սիրիա։ Այցի ընթացքում նա հանդիպելու է Սիրիայի ԶՈւ ԳՇ պետի, պաշտպանության նախարարի, ինչպես նաև նախագահի հետ։ Continue reading

Իրանում ցուցադրել են ամերիկյան M114 հաուբիցի արդիականացված ինքնագնաց տարբերակ

Իրանական արտադրության «Աշուրա» 155 մմ հրանոթը Հոկտեմբեր 18, 2017 10:01 | RAZM.INFO - Հոկտեմբերի 15-ին Իրանի բանակի ցամաքային ուժերը ներկայացրել են  155մմ «Աշուրա» հրանոթը։ Դատելով լուսանկարներից՝ այն ամերիկյան արտադրության M114/39 հաուբիցի հիմքի վրա ստեղծված HM 41 հաուբիցն է, որը տեղակայվել է բեռնատար մեքենայի շասսի վրա։ Continue reading

Թուրքիան կրկին զրոյից է սկսում «Ալթայ» տանկի շարժիչի նախագծման փորձերը

Թուրքական արտադրության «Ալթայ» մարտական տանկի նախատիպ Հոկտեմբեր 18, 2017 9:26 | RAZM.INFO - Հոկտեմբերի 17-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ) «Ալթայ» տանկի շարժիչի համար նոր մրցույթ է հայտարարել: Մրցույթը շահողը պարտավոր է հենվել միայն տեղական ընկերությունների վրա և չաշխատել արտասահմանյանների հետ: Continue reading