Daily Archives: Հոկտեմբեր 9, 2017

Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի բանակում

Ադրբեջանի բանակի զինծառայող Իսաև Սալեհ Վալեհ օղլուն (Saleh Valeh oğlu İsayev) Հոկտեմբեր 9, 2017 23:19 | RAZM.INFO - Հոկտեմբերի 9-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Աղդամ շրջանի զորամասերից մեկում սպանվել է զինված ուժերի զինծառայող Իսաև Սալեհ Վալեհ օղլուն (Saleh Valeh oğlu İsayev): Նախնական տվյալներով՝ սպանել է ծառայակիցը:  Continue reading

Թուրքիայի զինուժը զրահատեխնիկայի նոր խմբաքանակ է տեղակայել թուրք-սիրիական սահմանին

Թուրքիայի ԶՈւ զրահափոխադրիչները թուրք-սիրիական սահմանին Հոկտեմբեր 9, 2017 18:24 | RAZM.INFO - Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի զինված ուժերը թրթուրավոր զրահափոխադրիչների և զրահամեքենաների նոր խմբաքանակ է տեղակայել երկրի հարավային Հաթայ նահանգի Ռեյհանլը գավառի սահմանապահ ստորաբաժանումներում՝ անմիջապես թուրք-սիրիական սահմանին: Continue reading

Հայաստանում ՀԱՊԿ վարժանքներին ներգրավված են ավելի քան 2500 զինծառայող և 500 զինտեխնիկա

«Փոխգործակցություն-2017» զորավարժության բացման արարողությունից Հոկտեմբեր 9, 2017 18:22 | RAZM.INFO - «Փոխգործակցություն – 2017» պլանային զորավարժությանը ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներից ներգրավվել են ավելի քան 2500 զինծառայող և շուրջ 500 միավոր զինտեխնիկա, այդ թվում` 25 ավիացիոն միջոցներ և թռչող սարքեր: Continue reading

Ադրբեջանի և Բելառուսի ՊՆ-ները ստորագրել են 2018 թ. համագործակցության ծրագիրը

Ադրբեջանի և Բելառուսի պաշտպանության նախարարները Մինսկում. 09.10.2017 թ. Հոկտեմբեր 9, 2017 16:40 | RAZM.INFO - Հոկտեմբերի 9-ին Մինսկում հանդիպել են Ադրբեջանի և Բելառուսի պաշտպանության նախարարները: Կողմերը ստորագրել են 2018 թ. համագործակցության ծրագիրը: Continue reading

Թուրքիայում անցկացնում են «ռազմական լրագրության» դասընթաց արտասահմանյան լրագրողների համար

Թուրքիայում «ռազմական լրագրության» դասընթաց՝ միջազգային լրագրողների համար Հոկտեմբեր 9, 2017 15:24 | RAZM.INFO - Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության, «թուրքական  համագործակցության ու համակարգման գործակալության» (TİKA) և ոստիկանության ակադեմիան անցկացնում են «ռազմական լրագրության» 13-րդ դասընթաց-վարժանքները: Continue reading

Եթե ռուսները կողմ չլինեն՝ այլ երկրի հետ կպայմանավորվենք. Թուրքիայի ԱԳՆ-ն Ս-400-ների արտադրության մասին

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ Հոկտեմբեր 9, 2017 14:57 | RAZM.INFO - Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ, եթե ռուսները չհամաձայնեն Ս-400-ների արտադրական տեխնոլոգիաներ տրամադրել, ապա իրենք այլ երկրի հետ կպայմանավորվեն: «Սակայն Ռուսաստանից բացասական պատասխան չի եղել», – նշել է Չավուշօղլուն: Continue reading

Թմրանյութի օգտագործման համար 2016-17 թթ. Վրաստանի զինուժից 70 անձ է հեռացվել

Վրաստանի ԶՈւ 23-րդ գումարտակի զինծառայողները «Վազիանի» զորավարժարանում՝ Թբիլիսիի շրջակայքում. (արխիվ) Հոկտեմբեր 9, 2017 13:53 | RAZM.INFO - 2016-2017 թթ. ընթացքում Վրաստանի զինված ուժերից և պաշտպանության նախարարությունից թմրանյութերի օգտագործման և ազարտային խաղերի համար 70 մարդ է հեռացվել: Continue reading

Լուկաշենկոն և Ադրբեջանի ՊՆ ղեկավարը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը Հոկտեմբեր 9, 2017 13:33 | RAZM.INFO - Հոկտեմբերի 9-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ադրբեջանի ՊՆ ղեկավար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը քննարկել են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հեռանկարները: Հասանովն այցելել է Բելառուս այդ երկրի պաշտպանության նախարարի հրավերով: Continue reading

Հետախուզում ներխուժումից առաջ. Թուրքիան պատրաստվում է զորք մտցնել Սիրիայի Իդլիբ նահանգ

CNN Turk. Թուրքիան սիրիայի սահմանին կուտակած զինտեխնիկան պահում է պատրաստ վիճակում Հոկտեմբեր 9, 2017 13:21 | RAZM.INFO - Հոկտեմբերի 8-ին Թուրքիայի զինված ուժերը հետախուզական գործողություններ է սկսել Սիրիայի Իդլիբ նահանգի տարածքում: Թուրքական զինուժը պատրաստվում է ցամաքային ստորաբաժանումներ ուղարկել սիրիական նահանգի տարածք:  Continue reading

Ադրբեջանի ՌԾՈւ պատվիրակությունը հանդիպել է Իրանի Գիլան նահանգի ղեկավարին

Ադրբեջանի ՌԾՈւ պատվիրակությունը հանդիպել է Իրանի Գիլան նահանգի ղեկավարին Հոկտեմբեր 9, 2017 12:58 | RAZM.INFO - Բարեկամական այցով Իրանում գտնվող Ադրբեջանի ՌԾՈւ նավախմբի պատվիրակությունը հանդիպել է այդ երկրի մերձկասպյան Գիլան նահանգի (օսթան) ղեկավար Մուսթաֆա Սալարիին: Continue reading