Daily Archives: Հոկտեմբեր 5, 2017

Թուրքիան շարունակում է զինտեխնիկա կուտակել թուրք-սիրիական սահմանին

Թուրքիայի զինուժը զինտեխնիկայի նոր խմբաքանակ է տեղակայել թուրք-սիրիական սահմանին Հոկտեմբեր 5, 2017 16:09 | RAZM.INFO - Հոկտեմբերի 4-ին Թուրքիայի զինուժը հաուբիցների և զրահափոխադրիչների նոր խմբաքանակ է ուղարկել երկրի հարավարևելյան Գազիանթեփ նահանգ՝ անմիջապես թուրք-սիրիական սահման:  Continue reading

Իրանը Սիրիայում կորցրել է ևս մեկ զինծառայող

ԻՀՊԿ Հոկտեմբեր 5, 2017 16:07 | RAZM.INFO - Սիրիայում ահաբեկիչների դեմ մղած մարտերում զոհվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից հովանավորվող, աֆղանցիներից կազմված «Ֆաթեմյուն» ջոկատի զինծառայող Մոջթաբա Էբրահիմին։ Continue reading

Արցախում ստուգվել է ԱԻ և քաղաքաշինության գերատեսչության պատրաստվածությունը պատերազմի դեպքում

Հոկտեմբեր 5, 2017 16:06 | RAZM.INFO - Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության պատասխանատուներն շտաբային ուսումնական զորավարժություն են անցկացրել քաղաքաշինության գերատեսչությունում: Continue reading

Թուրք-իրաքյան սահմանին շարունակվում է Թուրքիայի և Իրաքի ԶՈւ զորավարժությունը

Թուրքիայի և Իրաքի զինված ուժերը հերթական գիշերային վարժանքներն են անցկացրել Հոկտեմբեր 5, 2017 15:16 | RAZM.INFO - Հոկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը Թուրքիայի և Իրաքի զինված ուժերը հերթական գիշերային վարժանքներն են անցկացրել թուրք-իրաքյան սահմանին՝ անմիջապես Իրաքյան Քրդստանին սահմանակից տարածքներում:  Continue reading

Վրաստան է այցելել Գերմանիայի պաշտպանության նախարարը

Գերմանիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպում Հոկտեմբեր 5, 2017 15:15 | RAZM.INFO - Հոկտեմբերի 5-ին մեկօրյա պաշտոնական այցով Վրաստան է ժամանել Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Այցի շրջանակներում նա հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիային: Continue reading

ՊԲ հրամանատարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահին

ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը և ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը Հոկտեմբեր 5, 2017 14:05 | RAZM.INFO - Հոկտեմբերի 4-ին Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերին: Ամերիկացի համանախագահին նույն օրն ընդունել է նաև Արցախի ղեկավար Բակո Սահակյանը: Continue reading

Թուրքիայի օդուժը կրկին հարվածել է PKK-ի դիրքերին Իրաքի հյուսիսում

Թուրքիայի օդուժը շարունակում է հարվածել PKK-ի դիրքերին ինչպես Իրաքում, այնպես էլ իր տարածքում Հոկտեմբեր 5, 2017 13:50 | RAZM.INFO - Հոկտեմբերի 4-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը հերթական անգամ հարվածել են Իրաքի հյուսիսային շրջաններում տեղակայված «Քրդստանի աշխատվորական կուսակցության» (PKK) դիրքերին:  Continue reading

Սիրիայի Իդլիբ նահանգի «ոչ բախումային գոտում» տեղակայվելու են Թուրքիայի զինված ուժեր. Էրդողան

Իրադրությունը Սիրիայում 2017-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հոկտեմբեր 5, 2017 13:43 | RAZM.INFO - Սիրիայի Իդլիբ նահանգում ձևավորված «ոչ բախումային կամ ապաէսկալացման գոտու» ներսում ծառայություն են իրականացնելու Թուրքիայի զինված ուժերը, իսկ դրա սահմաններից դուրս՝ Ռուսաստանի ԶՈւ ստորաբաժանումները:  Continue reading

ՀՀ ԱԺ-ն վավերացրել է Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը

Հայաստանի և Ռուսաստանի ՊՆ պատվիրակությունները՝ միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը ստորագրելիս. 30.11.2016 Հոկտեմբեր 5, 2017 12:56 | RAZM.INFO - Հոկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովը 87 «կողմ» և 7 «դեմ» հարաբերակցությամբ վավերացրել է Հայաստանի զինված ուժերի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը: Այն ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի կողմից համաձայնագրի վավերացման մասին օրենքի ստորագրելուց և հրապարակվելուց հետո: Continue reading

Ռուսաստանում ավարտվել է ռուս-պակիստանյան համատեղ զորավարժության ակտիվ փուլը

Ռուս-պակիստանյան «Բարեկամություն-2017» զորավարժություն Հոկտեմբեր 5, 2017 12:25 | RAZM.INFO - Հոկտեմբերի 4-ին Ռուսաստանում ավարտվել է «Բարեկամություն-2017» ռուս-պակիստանյան համատեղ զորավարժության ակտիվ փուլը։ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի զինծառայողները և Պակիստանի զինուժը խաղարկել են պայմանական անօրինական զինված խմբավորման զինտեխնիկայի շարասյան ոչնչացման գործողություններ։ Continue reading