Daily Archives: Սեպտեմբեր 28, 2017

[Լրացված] Սեպտեմբերի 28-ին հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող

Սեպտեմբեր 28, 2017 18:50 | RAZM.INFO - Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից ստացած հրազենային վիրավորումից մահացել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Սեյրան Մանվելի Սարգսյանը: Continue reading

2018 թվականի պաշտպանական բյուջեն կաճի 37 մլրդ դրամով. նախագիծ

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի փորձը Սեպտեմբեր 28, 2017 17:41 | RAZM.INFO - ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 28-ին հավանություն է տվել ՀՀ 2018 թ. բյուջեի նախագծին, որով  նախատեսվում է պաշտպանության ոլորտի ծախսերին հատկացնել 246 մլրդ 868 մլն դրամ: Պաշտպանական բյուջեից ռազմական պաշտպանությանը կուղղվի 238 մլրդ 227 մլն դրամ: Continue reading

Փոխվել է ՀՀ ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման հրամանատարը

գեներալ-մայոր Արտակ Դավթյանը Սեպտեմբեր 28, 2017 16:42 | RAZM.INFO - ՀՀ նախագահի սեպտեմբերի 28-ի հրամանագրով՝ գեներալ-մայոր Արտակ Դավթյանը նշանակվել ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար` ազատվելով ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի պաշտոնից։ Continue reading

ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության վարչության պետը նշանակվել է խաղաղապահ բրիգադի հրամանատար

ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի հանդիսավոր երթը՝ ՀՀ զինված ուժերի ուսումնական նոր փուլի մեկնարկի կապակցությամբ Սեպտեմբեր 28, 2017 16:27 | RAZM.INFO - Գնդապետ Վաղինակ Սարգսյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար` ազատվելով ԶՈւ ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնից: Նա պայմանագիր է կնքել 2017 թվականի սեպտեմբերի 30-ից՝ մեկ տարի ժամկետով: Continue reading

Թեհրանում հանդիպել են Իրանի և Իրաքի ԶՈւ ԳՇ պետերը

Իրաքի ԶՈւ ԳՇ պետ Օսման Ղանիմին և Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին Սեպտեմբեր 28, 2017 16:13 | RAZM.INFO - Սեպտեմբերի 27-ին Իրաքի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օսման Ղանիմին Իրանում հանդիպել է Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերիին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Իրաքյան Քրդստանի անկախացման հարցը։ Continue reading

Հոկտեմբերին ՀԱՊԿ ուժերը Հայաստանում կխաղարկեն «ռազմական հակամարտության լուծման» առաջադրանքներ

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի դեսանտավորում «Փոխգործակցություն-2015» զորավարժության ակտիվ փուլում Սեպտեմբեր 28, 2017 15:43 | RAZM.INFO - Հոկտեմբերի 3-13-ին Հայաստանի տարածքում կանցկացվեն ՀԱՊԿ անդամ երկրների «Որոնում» և «Փոխգործակցություն» զորավարժությունները: Այս վարժանքները հոկտեմբերի 3-ից նոյեմբերի-20-ը Ռուսաստանի, ՀՀ, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքներում անցկացվելիք խոշոր զորավարժության մաս են կազմում: Continue reading

Թուրքիայի պաշտպանության նախարարին ընդունել են Ադրբեջանի նախագահը և ՊՆ ղեկավարը

Բաքվում հանդիպել են Թուրքիայի ՊՆ ղեկավարը և Ադրբեջանի նախագահը Սեպտեմբեր 28, 2017 15:09 | RAZM.INFO - Սեպտեմբերի 28-ին Ադրբեջան այց շրջանակներում Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեդդին Ջանիքլին հանդիպել է այդ երկրի նախագահին և պաշտպանության նախարարին: Կողմերն անդրադարձել են համատեղ զորավարժություններին, Թուրքիայի սպառազինության գնմանը, այլ թեմաների: Continue reading

Թուրքիայի և Իրաքի զինուժը գիշերային վարժանքներ են արել թուրք-իրաքյան սահմանին

Թուրքիայի և Իրաքի զինուժը գիշերային վարժանքներ են անցկացրել թուրք-իրաքյան սահմանին Սեպտեմբեր 28, 2017 14:52 | RAZM.INFO - Սեպտեմբերի 28-ին Թուրքիայի և Իրաքի զինված ուժերը առաջին անգամ համատեղ գիշերային վարժանքներ են անցկացրել թուրք-իրաքյան սահմանին՝ Իրաքյան Քրդստանի վերահսկողության տակ գտնվող շրջանների դիմաց: Continue reading

Թուրքիայում նախագաhի գլխավորությամբ անվտանգության հարցերով նիստ է անցկացվել

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստ. 27.01.2016 թ. Սեպտեմբեր 28, 2017 13:43 | RAZM.INFO - Սեպտեմբերի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ անվտանգության հարցերով նիստ է անցկացվել նախագահի նստավայրում:  Continue reading

Իրաքի խորհրդարանը երկրի վարչապետին լիազորել է ուժեր ուղարկել Քիրքուք

Իրաքի կառավարական ուժերը Մոսուլ քաղաքում. (արխիվ) Սեպտեմբեր 28, 2017 12:45 | RAZM.INFO - Սեպտեմբերի 27-ի անցկացված նիստում Իրաքի խորհրդարանը երկրի վարչապետին լիազորել է զորքել ուղարկել Քիրքուք, որը նույնպես մասնակցել էր քրդական անկախության հանրաքվեին: Continue reading