Daily Archives: Սեպտեմբեր 25, 2017

ՌԴ ՊՆ-ն նախատեսում է «Թայֆուն» զրահամեքենաներով սպառազինվել 2018 թ.

ԿամԱԶ-63968 «Թայֆուն» զրահափոխադրիչը Սեպտեմբեր 25, 2017 12:58 | RAZM.INFO - Ռուսաստանի զինուժը նախատեսում է 2018 թ. սպառազինությունը համալրել «Թայֆուն» ընտանիքի զրահամեքենաներով. նման տեղեկություն հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պետական պաշտպանության պատվերների իրագործման վարչության պետ, գնդապետ Միխայիլ Օսիկոն:  Continue reading

Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը կխաղարկեն բազմազգ բրիգադի շտաբի ստեղծման առաջադրանք

Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչը՝ Eternity-2017 զորավարժությանը Սեպտեմբեր 25, 2017 12:47 | RAZM.INFO - Սեպտեմբերի 25-ին Վրաստանում այդ երկրի և ՆԱՏՕ-ի համատեղ ուսւոմնական կենտրոնում (JTEC) մեկնարկել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինված ուժերի Eternity-2017 համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունը: Նպատակը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի անվտանգության ապահովման գործողությունների մշակումն է: Continue reading

Թուրքիայի և Իրաքյան Քրդստանի Հաբուր անցակետը չի փակվել. թուրք նախարար

Թուրքիա-Իրաք Հաբուր անցակետ Սեպտեմբեր 25, 2017 12:29 | RAZM.INFO - Թուրքիայի մաքսային և առևտրի հարցերով նախարար Բյուլենթ Թուֆենքչին հայտարարել է, որ Իրաքի քրդական ինքավար շրջանի հետ Հաբուր մաքսային անցակետը շարունակում է գործել: Նա հերքել է քրդերի հետ անցակետը փակելու մաիսն լուրերը: Continue reading

5 տարում Ադրբեջանի ավելի քան 900 քաղաքացի միացել է «Իսլամական պետությանը»

Իրաքում սպանված ադրբեջանցի զինյալ Սեպտեմբեր 25, 2017 11:58 | RAZM.INFO - Վերջին 5 տարվա ընթացքում Սիրիայում և Իրաքում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամագրվել է Ադրբեջանի ավելի քան 900 քաղաքացի. Նման տեղեկություն տրամադրել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մադաթ Գուլիևը: Continue reading

Թուրքական օդուժը կրկին հարվածել է Իրաքի հյուսիսում քրդական PKK-ի դիրքերին

Թուրքիայի ԶՈւ F-16 կործանիչ Սեպտեմբեր 25, 2017 11:46 | RAZM.INFO - Սեպտեմբերի 25-ին Թուրքիայի զինված ուժերի ՌՕՈւ կործանիչները ռմբակոծել են Իրաքի հյուսիսային լեռնոտ շրջաններում տեղակայված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) ճամբարները: Continue reading

PKK-ի հետ բախումներում սպանվել է 1 թուրք զինծառայող, վիրավորվել 2-ը

Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում «փողոց դուրս գալու» արգելք է հայտարարվել. արխիվ Սեպտեմբեր 25, 2017 10:38 | RAZM.INFO - Սեպտեմբերի 23-ին Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները կրակել են Թուրքիայի ուժայինների վրա, սպանվել է 1 թուրք զինծառայող, ևս 2-ը՝ վիրավորվել է:  Continue reading

Իրանի բանակն ու ԻՀՊԿ-ն զորավարժություններ են անցկացնում Իրաքյան Քրդստանի հետ սահմանին

Իրանի ԶՈւ զորահանդես. 22/9/2017 Սեպտեմբեր 25, 2017 10:38 | RAZM.INFO - Սեպտեմբերի 24-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) ու բանակը զորավարժություն են մեկնարկել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Իրաքյան Քրդստանին սահմանակից շրջաններում: Continue reading

Իրանը փակել է իր օդային սահմանը Իրաքյան Քրդստանի համար

Իրաքի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Անվար Ամինը և Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն Սեպտեմբեր 25, 2017 10:35 | RAZM.INFO - Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի նախօրեին՝ սեպտեմբերի 24-ին, Իրանը Իրաքի կենտրոնական իշխանությունների խնդրանքով փակել է իր օդային սահմանը Իրաքյան Քրդստանի համար: Այս մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի խոսնակ Քեյվան Խոսրավին: Continue reading