Daily Archives: Սեպտեմբեր 8, 2017

Կայացել է Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դսվիթ Փախչանյանը և ՌԴ «Ռոսոբորոնէքսպոր» ԲԸ տնօրենի տեղակալ Վլադիմիր Դրոժժովը Սեպտեմբեր 8, 2017 19:41 | RAZM.INFO - ՀՀ ՊՆ-ում փոխնախարար-ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը և ՌԴ «Ռոսոբորոնէքսպորտ» ԲԸ տնօրենի տեղակալ Վլադիմիր Դրոժժովի ղեկավարությամբ անցկացվել է Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստը:  Continue reading

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Արցախի ականազերծմանը աջակցող նախագծին

«ՀԱԼՕ Թրաստ» կազմակերպության ականազերծող խումբը դաշտային աշխատանքների ժամանակ Սեպտեմբեր 8, 2017 14:31 | RAZM.INFO - Սեպտեմբերի 7-ին ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Արցախի ականազերծման համար «Հալո Թրասթ» կազմակերպությունը  1,5 մլն ԱՄՆ դոլարի աջակցության նախագծին: Հատկացումների վերաբերյալ վերջնական փաստաթուղթը քվեարկության կդրվի սեպտեմբերի 8-ին: Continue reading

ՌԴ ԶՈւ օդուժը «Իսլամական պետության» 4 դաշտային հրամանատարի է ոչնչացրել

ՌԴ ԶՈւ ՍՈւ-30ՍՄ կործանիչը Սիրիայում Սեպտեմբեր 8, 2017 14:06 | RAZM.INFO - Ռուսաստանի ԶՈւ օդատիեզերական ուժերի ինքնաթիռները Դեր Զորում հարվածել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին և կապի հանգույցներին, ինչի արդյունքում սպանվել է շուրջ 40 ԻՊ զինյալ և 4 դաշտային հրամանատար։  Continue reading

ՀՀ ՊՆ-ն դրական է գնահատում պայմանագրային զինծառայողներին գույքահարկից ազատելու «Ելքի» առաջարկը. «Արմենպրեսս»

ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զինծառայողները՝՝ «Մարտական ընկերակցություն-2017» զորավարժությանը Սեպտեմբեր 8, 2017 13:59 | RAZM.INFO - ՀՀ պաշտպանության նախարարությունը դրական է վերաբերում ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ներկայացրած՝ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին. առաջարկվում է գույքահարկից ազատել ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում պայմանագրային ծառայություն անցնողներին։ Continue reading

Սահմանամերձ համայնքների աջակցության ծրագիրը կերկարաձգվի մինչ 2021թ. Նախագիծ

Սեպտեմբեր 8, 2017 12:17 | RAZM.INFO - Սեպտեմբերի 7-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագիրը մինչև 2021 թ. երկարաձգելու որոշման նախագծին: «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքը ընդունվել է 2014-ին և գործում է 2015-ի հունվարի մեկից:  Continue reading

Բաքվում կայացել է ՌԴ ԶՈւ ԳՇ պետը և ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարի հանդիպումը

Ռուսաստանի զինուժի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը և ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, գեներալ Պյոտր Պավելը Սեպտեմբեր 8, 2017 12:05 | RAZM.INFO - Սեպտեմբերի 7-ին Ադրբեջանում հանդիպել են Ռուսաստանի զինուժի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը և ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, գեներալ Պյոտր Պավելը: Կողմերը քննարկել են Եվրոպայի, Մերձավոր Արևելքի անվտանգությանը վերաբերող հարցեր:  Continue reading

Ռուսաստանում անցկացվել է ԱՊՀ համատեղ ՀՕՊ զորավարժության հիմնական փուլը

Ս-300/400 ՀՕՊ համակարգ. «Մարտական ընկերակցություն-2017» Սեպտեմբեր 8, 2017 11:54 | RAZM.INFO - Սեպտեմբերի 4-7-ին Ռուսաստանի «Աշուլուկ» զորավարժարանում (Աստրախան) անցկացվել է «Մարտական ընկերակցություն-2017» ՀՕՊ զորավարժության հիմնական փուլը: Զորավարժությանը ներգրավվել և առաջադրանքը գերազանց կատարել են նաև ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության հաշվարկները: Continue reading

ԱՄՆ-ում վթարվել է Իրաքի ՌՕՈւ F-16 կործանիչ

Իրաքի ռազմաօդային ուժերի համար նախատեսված ամերիկյան առաջին F-16 կործանիչը Սեպտեմբեր 8, 2017 11:12 | RAZM.INFO - Սեպտեմբերի 5-ին ԱՄՆ-ում ուսումնական թռիչք իրականացնելիս վթարվել է Իրաքի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչ: Վթարի արդյունքում օդաչուն մահացել է: Continue reading

«Իսլամական պետության» զինյալները Դեր Զորում հարձակվել են իրանցի լրագրողների վրա

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններ Սեպտեմբեր 8, 2017 10:37 | RAZM.INFO - Սեպտեմբերի 6-ին Սիրիայի Դեր Զոր նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են իրանական Press TV և Al-Alam հեռուստաալիքիների լրագրողների վրա։ Continue reading

Իրանի բանակից հերքել են ԶՈւ ուղղաթիռի վթարի մասին լուրերը

Bell-214 ուղղաթիռ. Իրանի ԶՈւ Սեպտեմբեր 8, 2017 10:23 | RAZM.INFO - Սեպտեմբերի 6-ին Իրանի բանակի ցամաքային ուժերի ավիացիայի հրամանատար Յոուսեֆ Ղորբանին հերքել է ավելի վաղ տարածված տեղեկությունները այն մասին, որ Թավրիզում այդ կառույցի ուղղաթիռ է վթարվել։ Continue reading