Daily Archives: Հուլիս 18, 2017

Իրաքի ՆԳ նախարարությունը հերքել է ալ-Բաղդադիի մահվան լուրերը

ԻՊ առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադին Հուլիս 18, 2017 11:55 | RAZM.INFO - Իրաքի ՆԳՆ հետախուզության և հակաահաբեկչական ծառայության ղեկավար Աբու Ալի Բասրին հերքել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահվան մասին տեղեկությունները՝ հայտարարելով, որ նա ողջ է և գտնվում է Սիրիայում։ Continue reading

Իրանա-պակիստանյան սահմանին ահաբեկիչների հարձակման հետևանքով 2 իրանցի է զոհվել

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինծառայողները Մազանդարանում անցկացվող զորավարժության ժամանակ, (արխիվ) Հուլիս 18, 2017 11:39 | RAZM.INFO - Հուլիսի 15-ին փոխհրաձգություն է եղել իրանա-պակիստանյան սահմանին։ Պակիստանից գործող ահաբեկչական խումբը կրակ է բացել Իրանի հարավարևմտյան Սիսթան և Բելուջիսթան նահանգի Սարավան շրջանի ուղղությամբ, ինչի հետևանքով 2 իրանցի զոհվել է։ Continue reading

Սպանվել է Աֆղանստանում ԻՊ «առաջնորդը». Պենտագոն

Հինգերորդ սերնդի Ֆ-35 կործանիչ Հուլիս 18, 2017 11:20 | RAZM.INFO - Հուլիսի 11-ին ԱՄՆ-ի զինված ուժերը հարվածել են զինյալների՝ Աֆղանստանի Քունար շրջանում տեղակայված շտաբին, ինչի արդյունքում սպանվել է Աֆղանստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Սայեդը: Continue reading

Սիրիայի Հոմս նահանգում շուրջ 150 զինյալ վայր է դրել զենքը

Սիրիայի կառավարական ուժերը Հոմս քաղաքի արվարձանում Հուլիս 18, 2017 10:56 | RAZM.INFO - Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում շուրջ 150 զինյալ որոշել է զենքը վայր դնել և միանալ ժողովրդական հաշտեցման ծրագրին: Սիրիայի իշխանությունները զենք վայր դրած զինյալներին համաներում են շնորհել:  Continue reading

Իրանը հերքել է ԱՄՆ ուղղաթիռի վրա լազերային ճառագայթ արձակելու մասին ԱՄՆ հայտարարությունը

Հուլիս 18, 2017 10:47 | RAZM.INFO - Հուլիսի 16-ին Իրանի բանակի ՌԾՈւ 1-ին տարածաշրջանի հրամանատարը հերքել է հունիսի 13-ին Պենտագոնի տարածած հայտարարությունը այն մասին, որ Հորմուզի նեղուցում Իրանի ռազմանավը լազերային ճառագայթ է արձակել ամերիկյան 3 նավերին ուղեկցող CH-53E ուղղաթիռի ուղղությամբ։ Continue reading

Թուրքիան շարունակում է զինտեխնիկա կուտակել Սիրիայի հետ սահմանին

Թուրքիայի զինուժը զինտեխնիկայի նոր խմբաքանակ է տեղակայել Սիրիայի հետ սահմանին Հուլիս 18, 2017 10:39 | RAZM.INFO - Հուլիսի 14-ին Թուրքիայի զինուժը հարավարևելյան Քիլիս նահանգի՝ անմիջապես Սիրիայի հետ սահմանին տեղակայված ստորաբաժանումները համալրել են նոր զինտեխնիկայով: Ռազմական շարասյունը կազմված է եղել 8 մեքենայից, որից 6-ի վրա տեղափոխվել են ինքնագնաց հրետանային կայանքներ:  Continue reading

Տավուշի մարզում քաղպաշտպանության 10 հենակետ է բացվել

Հուլիս 18, 2017 10:11 | RAZM.INFO - Տավուշի մարզում տեղակայվել և գործում են քաղաքացիական պաշտպանության հենակետեր՝ Ազատամուտ, Չինարի, Ներքին Կարմիր Աղբյուր, Այգեպար, Մովսես, Պառավաքար, Ոսկեվան, Սարիգյուղ, Բերդավան և Կոթի սահմանամերձ համայնքներում: Continue reading