Daily Archives: Հունիս 29, 2017

Կատարը շրջափակած երկրների ներկայացրած պահանջները զուրկ են որևէ հիմքից. Կատարի ԱԳՆ

Կատարի ԱԳ նախարարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարին. հունիսի 27, 2017թ. Հունիս 29, 2017 12:10 | RAZM.INFO - Հունիսի 27-ին Կատարի արտգործնախարար Շեյխ Մոհամադ բին Աբդուլռահման ալ-Սանին ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ արաբական երկրների պահանջները պետք է լինեն իրատեսական և կիրառելի, ցանկացած այլ տիպի պահանջ կմերժվի:  Continue reading

ՌԴ Սևծովյան նավատորմը կհամալրվի «Կալիբր» հրթիռներ կրող ևս մեկ նավով

ՌԴ Սևծովյան նավատորմի «Ադմիրալ Մարկով» ֆրեգատը Հունիս 29, 2017 11:44 | RAZM.INFO - Ռուսաստանի ԶՈւ Սևծովյան նավատորմը մոտակա օրերս կհամալրվի «11356 նախագծի» արդեն երրորդ՝ «Ադմիրալ Մարկով» ֆրեգատով: Այս մասին հայտնել է ՌԴ ՌԾՈւ սպառազինության գծով հրամանատար Վիկտոր Բուրսուկը: Continue reading

Թուրք-քրդական բախումներում սպանվել է ժանդարմերիայի 3 զինծառայող և 1 ոստիկան

Թուրքական ուժայինները երկրի հարավարևելյան Շրնաք նահանգում գործողություններ են իրականացնում քրդերի դեմ. արխիվ Հունիս 29, 2017 11:36 | RAZM.INFO - Հունիսի 27-ին Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Ուլուդերե գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները կրակել են ժանդարմերիայի զինծառայողների վրա: Արդյունքում վիրավորվել, այնուհետև հիվանդանոցում մահացել է 3 զինծառայող:  Continue reading

Թուրքիայի զինուժը հրետակոծել է քրդերի դիրքերը Սիրիայի հյուսիսում

Թուրքիայի ԶՈւ T-155 Fırtına հաուբիցներ Հունիս 29, 2017 11:02 | RAZM.INFO - Հունիսի 27-ին Թուրքիայի զինուժը հրետանիով կրակել է Սիրիայի հյուսիսային, անմիջապես Թուրքիային սահմանակից Աֆրինի շրջանում քրդական PYD և դրա ռազմական թև համարվող YPG խմբավորումների դիրքերին:  Continue reading

Թուրքիայի և ԱՄՆ պաշտպանության նախարարները քննարկել են Սիրիայի քրդերի հարցը

Թուրքիայի և ԱՄՆ պաշտպանության նախարարների հանդիպումը Բրյուսելում Հունիս 29, 2017 11:00 | RAZM.INFO - Հունիսի 29-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների պաշտպանության նախարարների գագաթնաժողովից առաջ առանձին հանդիպում են անցկացրել Թուրքիայի և ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները: Նրնանք, ի թիվս այլ խնդիրների, քննարկել են նաև Սիրիայի քրդերի հարցը: Continue reading

Ռուսաստանի օդուժը և ՀՕՊ զորքերը զորավարժություն են անցկացնում

Հունիս 29, 2017 10:44 | RAZM.INFO - Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում բանակի ռազմաօդային ուժերի 4-րդ բանակի ավիացիայի և հարավային  ռազմական շրջանի ՀՕՊ ստորաբաժանումների հետ համատեղ  սկսվել է  թռիչքային-մարտավարական պատրաստության զորավարժություն:  Continue reading

Մոսուլի հին քաղաքի 70 տոկոսը ազատագրված է. Իրաքի ոստիկանական ուժերի հրամանատար

Մոսուլի արևմտյան հատվածը. կանաչով ներկված են կառավարական ուժերի վերահսկած թաղամասերը (21.06.2017) Հունիս 29, 2017 10:27 | RAZM.INFO - Մոսուլի հին քաղաքի 70 տոկոսը ազատագրվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից։ Այս մասին հայտարարել է Իրաքի ոստիկանական ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Շաքեր Ջավդաթը։ Continue reading

Թուրքիան պատրաստ է նոր գործողություններ սկսել Սիրիայի հյուսիսում. Էրդողան

Թուրքիայի զինուժը Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում։ Հունիս 29, 2017 10:10 | RAZM.INFO - Թուրքիան անհրաժեշտության դեպքում պատրաստ է նոր խոշորամասշտաբ գործողություններ սկսել Սիրիայի հյուսիսում և իր վերահսկության տակ վերցնել Մանբիջն ու Ռաքքան, որպեսզի թույլ չտա այնտեղ քրդական պետության ստեղծումը:  Continue reading