Daily Archives: Հունիս 22, 2017

Իրանի հրթիռակոծումից սպանվել է Սիրիայում «Իսլամական պետության» ավելի քան 170 զինյալ. ԻՀՊԿ

Իրանը «Զոլֆաղար» հրթիռ է արձակում ԻՊ դիրքերի ուղղությամբ Հունիս 22, 2017 11:51 | RAZM.INFO - Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը  (ԻՀՊԿ) նոր մանրամասներ է ներկայացրել հունիսի 18-ին Դեր Զորում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի հրթիռակոծումից։ ԻՀՊԿ հաղորդած տվյալների համաձայն՝ հրթիռակոծումից սպանվել են ավելի քան 170 ԻՊ զինյալ՝ ներառյալ խմբավորման հրամանատարներ։ Continue reading

Բալթիկ ծովի օդային տարածքում միջադեպ է եղել ՌԴ և ԱՄՆ ռազմական ինքնաթիռների միջև

ՌԴ ԶՈւ Սու-27 կործանիչներ Հունիս 22, 2017 11:40 | RAZM.INFO - Հունիսի 19-ին Ռուսաստանի ԶՈւ Սու-27 կործանիչի և ամերիկյան Boeing RC-135 հետախուզական ինքնաթիռի միջև միջադեպ է տեղի ունեցել Բալթիկ ծովի միջազգային օդային տարածքում: Continue reading

Քրդական ուժերի հարձակման արդյունքում սպանվել է թուրք զինծառայող

Թուրքիայի ժամնդարմերիայի և ոստիկանների հատուկ նշանակության ուժերից կազմված «Քարմա թիմ» Հունիս 22, 2017 11:27 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 22-ին, Սիիրթի (Սղերթ) Էրուհ գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) մարտիկները հարձակվել են ճանապարհին հսկողություն իրականացնող թուրքական ուժայինների զրահամեքենայի վրա. Սպանվել է 1 թուրք ուժային: Continue reading

Ռուսաստանի հարավում «Իսկանդեր-Մ» համալիրներով վարժանքներ են անցկացնում

ՌԴ ԶՈւ Իսկանդեր-Մ ՕՄՀՀ-ները հրթիռների համաժամանակյա արձակման ժամանակ Հունիս 22, 2017 11:23 | RAZM.INFO - ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի 58-րդ համազորային բանակի հրթիռային ստորաբաժանումները Ստավրոպոլի շրջանի զորավարժարաններից մեկում «Իսկանդեր-Մ» oպերատիվ-մարտավարական համալիրներով վարժանքներ են անցկացնում։ Continue reading

Պաշտպանության բանակը անօդաչու թռչող սարք չի կորցրել. Սենոր Հասրաթյան

Ադրբեջանի հաղորդագրությունում իբրև «խոցված հայկական ԱԹՍ» ներկայացվող կվադրոկոպտեր Հունիս 22, 2017 11:02 | RAZM.INFO - Հունիսի 22-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ադրբեջանաակնս տորաբաժանումները Տերտերի (Թարթառ) շրջանում խոցել են «Հայաստանի զինված ուժերի ԱԹՍ»: Պաշտպանոթւյան բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը Ռազմինֆոյի հետ զրույցում հայտնեց, որ ՊԲ-ն անօդաչու թռչող սարք չի կորցրել: Continue reading

«Կալաշնիկովը» սերիական արտադրության է դրել նոր ԱԹՍ

Zala Aero ընկերություն ZALA 421-16Е ԱԹՍ Հունիս 22, 2017 10:58 | RAZM.INFO - Ռուսաստանյան  ռազմարդյունաբերական «Կալաշնիկով» ընկերությունում մեկնարկել է հետախուզական նոր ZALA 421-16Е2 անօդաչու թռչող սարքի սերիական արտադրությունը: Սարքներն արդեն փոխանցվել են պատվիրատուներին: Continue reading

ՀՀ ՊՆ պատվիրակները Բելառուսի ՊՆ-ում հանդիպումների կմասնակցեն

Հայաստանի և Բելառուսի դրոշները Հունիս 22, 2017 10:23 | RAZM.INFO - Հունիսի 21-ից 23-ը ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը Մինսկում կմասնակցի Հայաստանի և Բելառուսի ՊՆ-ների երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված աշխատանքային հանդիպմանը: Continue reading

Թուրքիան շարունակում է զինտեխնիկա և զորքեր կուտակել Սիրիայի հետ սահմանին

Թուրքիայի զինուժը հրետանային համակարգեր և հրետանային մարտկոցներ է ուղարկել անմիջապես Սիրիայի սահման Հունիս 22, 2017 10:09 | RAZM.INFO - Հունիսի 21-ին Թուրքիայի զինուժը երկրի արևմտյան նահանգներից զինտեխնիկա և զորքեր է ուղարկել Թուրքիայի հարավարևելյան Քիլիս նահանգի՝ անմիջապես Սիրիայի Աֆրին շրջանին սահմանակից ԶՈւ ստորաբաժանումներ:  Continue reading