Daily Archives: Հունիս 22, 2017

Արցախի կառավարությունը կմարի զինծառայողների՝ բնակարանի գնման հիպոտեկային վարկի տոկոսները

Արցախի վարչապետը սպաներից մեկին է հանձնում բնակարանի բանալիները Հունիս 22, 2017 21:38 | RAZM.INFO - Արցախի կառավարության այսօրվա՝ հունիսի 22-ի որոշումներից մեկով զինված ուժերի սպայական կազմի և մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողներին կտրվի պետական ֆինանսական աջակցություն՝ հիպոտեկային վարկի տոկոսագումարի սուբսիդավորման ձևով: Continue reading

ՊԲ-ն կանխել է Ադրբեջանի ԶՈւ դիվերսիայի փորձը

Հունիս 22, 2017 19:10 | RAZM.INFO - Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից հակամարտ զորքերի շփման գծում ձեռնարկվել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Հայտնում է ՊԲ կայքը: Continue reading

Հավաքներ են անցկացնում ՊԲ ինժեներա-սակրավորային զորքերը

ՊԲ ինժեներա-սակրավորային ստորաբաժանումների ճամբարային հավաքների ժամանակ իրականացվում են ականապատման ու ականազերծման աշխատանքներ Հունիս 22, 2017 17:35 | RAZM.INFO - Պաշտպանության բանակի ինժեներա-սակրավորային ստորաբաժանումների ճամբարային հավաքների ժամանակ իրականացվում են ականապատման ու ականազերծման աշխատանքներ, բացվում են անցումներ, կառուցվում է արգելափակոցների համակարգ: Continue reading

ԻՊ զինյալները պայթեցրել են Մոսուլ քաղաքի գլխավոր մզկիթը

ԻՊ զինյալները պայթեցրել են Մոսուլի գլխավոր մզկիթը և մինարեթը Հունիս 22, 2017 16:31 | RAZM.INFO - Հունիսի 21-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները պայթեցրել են Մոսուլ քաղաքի գլխավոր Ալ-Նուրի մզկիթը և Ալ-Հադբա մինարեթը։ Զինյալները պայթեցրել են մզկիթը, երբ Իրաքի կառավարական ուժերը հասել են դեպի հին քաղաքի խորքերը։ Continue reading

Թուրք-քրդական բախումներում սպանվել է Թուրքիայի 2 ուժային

Բիթլիսում հատուկ գործողություն։ Նկարը՝ Անադոլու լրատական գործակալության. (արխիվ) Հունիս 22, 2017 15:59 | RAZM.INFO - Հունիսի 22-ին Թուրքիայի արևելյան Բիթլիս նահանգի Տատվան գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ Թուրքիայի ԶՈւ գործողություններում վիրավորված 2 ուժայինները ավելի ուշ մահացել են հիվանդոցում:  Continue reading

Բալթիկ ծովում Ռուսաստանի պաշտպանության նախարարի ինքնաթիռին է մոտեցել ՆԱՏՕ կործանիչ. ՌԴ ՊՆ

Բալթիկ ծովի օդային տարածքում միջադեպ է գրանցվել լեհական Ֆ-16-ի և ռուսաստանյան Սու-27-ի մասնակցությամբ Հունիս 22, 2017 15:57 | RAZM.INFO - Բալթիկ ծովում ՌԴ ռազմաօդային ուժերի Սու-27 կործանիչը մոտեցել է ՆԱՏՕ-ի ՌՕՈւ Ֆ-16 կործանիչին: Ռուսաստանյան կողմը միջադեպը պարզաբանում է նրանով, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրի կործանիչը մոտեցել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի ինքնաթիռին, որը թռչում էր Կալինինգրադ: Continue reading

Ադրբեջանում անցկացվել է զորավարժության մարտական կրակով փուլը. Ֆոտո

Ադրբեջանի ԶՈւ Տ-72Ա տանկեր Հունիս 22, 2017 14:20 | RAZM.INFO - Հունիսի 22-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է հունիսի 19-ից մեկնարկած զորավարժության մարտական կրակով փուլի անցկացման մասին: Վարժանքներին ներգրավվել է հրետանի, հրթիռային տեխնիկա, ավիացիա, ՀՕՊ ստորաբաժանումներ: Continue reading

ՌԴ ռազմաբազան կմնա ղրղզական տարածքում. Ռուսաստանը մարում է Ղրղզստանի պարտքերը

Կանտ ավիաբազայի Սու-25 գրոհիչները Հունիս 22, 2017 12:42 | RAZM.INFO - Հունիսի 20-ին Մոսկվայում Ռուսաստանի և Ղրղզստանի նախագահների հանդիպման ընթացքում ստորագրվել են մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ ռազմատեխնիկական և ֆինանսական համագործակցության մասին: Ըստ ձեռքբերված պայմանավորվածությունների՝ Ռուսաստանը չեղյալ է հայտարարում Ղրղզստանի պետական պարտքի մնացորդը, ռուսաստանյան ռազմաբազան շարունակում է մնալ Ղրղզստանի տարածքում: Continue reading

Սիրիայում հրադադարին միացած բնակավայրերի թիվը հասել է շուրջ 1800-ի

Հալեպի համայնապատկեր. Լուսանկարը՝ Reuters գործակալության Հունիս 22, 2017 12:40 | RAZM.INFO - Սիրիայի Հալեպ նահանգում մեկ օրվա ընթացքում հրադադարին միանալու վերաբերյալ Սիրիայի իշխանությունների և զինյալների միջև 100 համաձայնություն է կնքվել: Դրանց համաձայն՝ Հալեպ նահանգի շուրջ 1950 բնակիչ և զինյալ միացել է հրադադարին:  Continue reading

Բելառուսը Ռուսաստանից Սու-30ՍՄ կործանիչներ կգնի

ՌԴ ԶՈւ Սու-30ՍՄ կործանիչ Հունիս 22, 2017 12:05 | RAZM.INFO - Ռուսաստանը և Բելառուսը ստորագրել են պայմանագիր Բելառուսին 12 միավոր Սու-30ՍՄ կործանիչներ վաճառելու մասին։ Այս մասին հայտարարել է Բելառուսի ՊՆ պաշտոնյան։ Continue reading