Daily Archives: Հունիս 21, 2017

Քրդական ուժերը շարունակում են առաջխաղացումը Ռաքքայում

արաբաքրդական ուժերը Ռաքքա քաղաքի մատույցներում Հունիս 21, 2017 11:44 | RAZM.INFO - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից սիրիական Ռաքքա քաղաքի ազատագրման գործողություններում քրդական ուժերը շարունակում են առաջխաղացումը տարբեր ուղղություններով: Continue reading

Հյուսիսային Կովկասում մեկնարկել է ՌԴ ԶՈւ 58-րդ բանակի վաշտերի հրամանատարների հավաք

Տ-72Բ3 տանկը Ռուսաստանի Ալաբինո զորավարժարանում Հունիս 21, 2017 11:20 | RAZM.INFO - ՌԴ ԶՈւ Հյուսիսային Կովկասում տեղակայված զորավարժարաններում մեկնարկել են 58-րդ համազորային բանակի վաշտերի հրամանատարների և նրանց տեղակալների հավաքները։ Հավաքներին ներգրավվել է ավելի քան 400 սպա։ Continue reading

Գերու մասին Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն ապատեղեկատվություն է․ Արծրուն Հովհաննիսյան

Ղազախի բնակիչ Խամիս Մասիմովի հաղորդագրությունը Հունիս 21, 2017 10:48 | RAZM.INFO - Հունիսի 21-ին՝ ժամը 08։26, Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ «հունիսի 20-ի երեկոյան կանխել են Հայաստանի ԶՈւ դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձ, հայկական ուժերը նահանջել են, սակայն ադրբեջանական կողմը մեկին գերի է վերցրել»։  ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրել է, որ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել։ Continue reading

Թուրքիայի Ժանդարմերիայի 38 զինծառայող թունավորվել է սննդամթերքից

Մեկ ամսում Թուրքիայի զինված ուժերում արձանագրվել է սննդային թունավորման 3 դեպք Հունիս 21, 2017 10:35 | RAZM.INFO - Հունիսի 19-ին Թուրքիայի ժանդարմերիայի՝ հյուսիսային Կաստամոնու նահանգում տեղակայված 5-րդ ուսումնական գնդի գումարտակներից մեկի 38 զինծառայողի մոտ արձանագրվել է սննդային թունավորում:  Continue reading

Իրանի հյուսիսում «Իսլամական պետության» 40 զինյալ է ձերբակալվել

Իրանի Հորմոզգան նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 4 զինյալներից առգրավված զինամթերքը Հունիս 21, 2017 10:07 | RAZM.INFO - Իրանի Արևմտյան Ազարբայջան նահանգի տարբեր քաղաքներում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 40 անդամ։ Continue reading