Daily Archives: Հունիս 19, 2017

Հայ-ռուսական միացյալ զորախմբի համաձայնագիրն ուղարկվել է ՌԴ նախագահի վավերացմանը

Ռուսաստանի ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը զորավարժության ժամանակ Հունիս 19, 2017 19:19 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 19-ին, Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին դեռևս 2016թ. նոյեմբերին ստորագրված համաձայնագրին և ուղարկել է ՌԴ նախագահի վավերացմանը: Continue reading

Թուրքիայում զինուժի շուրջ 700 զինծառայողի թունավորման համար ձերբակալվել է 24 մարդ

Թուրքիայի Մանիսա նահանգում տեղակայված ԶՈւ ստարաբաժանումներից մեկում 1 ամսվա ընթացքում սննդից թունավորման 2 դեպք է արձանագրվել Հունիս 19, 2017 18:36 | RAZM.INFO - Հունիսի 17-ին Թուրքիայի զինուժի՝ արևմտյան Մանիսա նահանգում տեղակայված 1-ին հետևակային բրիգադի զորանոցներից մեկում 731 զինծառայող մոտ սննդային թունավորման դեպք է արձանագրվել:  Continue reading

Ադրբեջանում մեկնարկել է խոշորամասշտաբ զորավարժություն

Ադրբեջանում մեկնարկել է խոշորամասշտաբ զորավարժություն 06/19/2017 Հունիս 19, 2017 18:33 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 19-ին, Ադրբեջանում մեկնարկել է խոշորամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժություն, որին ներգրավվել է շուրջ 23 հազար զինծառայողի: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը: Continue reading

Իրանի և Չինաստանի ՌԾՈւ զորավարժությանը ներգրավվել է երկու երկրների 1400 զինծառայող

Իրանական «Ալբորզ» ռազմանավը զորավարժության ժամանակ Հունիս 19, 2017 18:26 | RAZM.INFO - Հունիսի 18-ին Հորմուզի նեղուցում և Օմանի ծոցում Իրանի բանակի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություն են անցկացրել բարեկամական այցով Իրան ժամանած չինական նավախմբի հետ Continue reading

Միջազգային կոալիցիայի օդուժը խոցել է Սիրիայի ՌՕՈւ Սու-22 ինքնաթիռ

Հունիս 19, 2017 18:25 | RAZM.INFO - Հունիսի 18-ին ԱՄՆ օդուժի F-18E կործանիչը Սիրիայի Տաբկայի շրջանում խոցել է Սիրիայի կառավարական ուժերին պատկանող Սու-22 կործանիչ-ռմբակոծիչ: Տաբկայի հարավային շրջաններում ցամաքային բախումներ են եղել նաև Սիրիայի կառավարական ուժերի և  ԱՄՆ աջակցությամբ գործող «Սիրիայի դեմակրատական ուժերի» (SDF) միջև: Continue reading

Մահացել է Ադրբեջանի ԶՈւ հետախույզ զինծառայող

հերթական կորուստը ադրբեջանական բանակում Հունիս 19, 2017 17:50 | RAZM.INFO - Հունիսի 17-ին մահացել է Ադրբեջանի Աղդամի շրջանի զորամասերից մեկի զինծառայող, հետախույզ 32-ամյա Օջախվերդիև Ռուսլան Իլհամ օղլուն (Ocaxverdiyev Ruslan İlham oğlu): Continue reading

Արցախից Երևան է տեղափոխվել վիրավոր զինծառայող

Հունիս 19, 2017 16:46 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 19-ին, Երևան է տեղափոխվել Արցախի շփման գծում հունիսի 17-ին վիրավորված ժամկետային զինծառայող Յուրի Զաքարյանը: Այս մասին լրագրողներին հայտնել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գայանե Հովհաննիսյանը: Continue reading

Իրանը հրթիռակոծել է Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերը

Իրանը «Զոլֆաղար» հրթիռ է արձակում ԻՊ դիրքերի ուղղությամբ Հունիս 19, 2017 14:03 | RAZM.INFO - Հունիսի 18-ի երեկոյան Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) 6 միավոր մակերևույթ-մակերևույթ դասի, միջին հեռահարության «Զոլֆաղար» հրթիռ է արձակել Դեր Զորում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ։  Continue reading

Սիրիայի և Իրաքի մարտերի քաղաքացիական զոհերի 70 տոկոսը քաղաքաբնակ է. ԿԽՄԿ

ԿԽՄԿ-ի և Սիրիայի կարմիր խաչի ներկայացուցիչները Հալեպում. (Նոյեմբեր, 2016 թ.): Լուսանկարը՝ ԿՄԽԿ կայքից Հունիս 19, 2017 12:31 | RAZM.INFO - Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի զեկույցում նշված է, որ Սիրիայում և Իրաքում քաղաքացիականների շրջանում զոհերը քաղաքներում 5 անգամ գերազանցում են այլ մարտերում քաղաքացիականների զոհերի թիվը: Continue reading

Հունիսի 8-15-ը թուրք-քրդական բախումներում սպանվել է Թուրքիայի 7 ուժային

Թուրքական ուժայինները Շրնաքի Իդիլ գավառում՝ 2016-ի փետրվար Հունիս 19, 2017 12:09 | RAZM.INFO - Հունիսի 8-15-ը Թուրքիայի արևելյան և հարավարևելյան մի քանի նահանգներում Թուրքիայի ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների  բախումներում սպանվել է Թուրքիայի ուժային կառույցների 7 զինծառայող, ևս 19 զինծառայող վիրավորվել է:  Continue reading