Daily Archives: Հունիս 12, 2017

Սիրիայի հետ սահմանին կառուցվող պատի աշխատանքներն ավարտվելու են 2017-ի հուլիսին. Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարարն այցելել է թուրք-սիրիական սահման Հունիս 12, 2017 13:11 | RAZM.INFO - Հունիսի 11-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը այցելել է երկրի հարավարևելյան Մարդին նահանգում տեղակայված զինված ուժերի ստորաբաժանումներ և այդտեղից հետևել թուրք-սիրիական սահմանին կառուցվող պատի աշխատանքներին:  Continue reading

2016 թ. Ուկրաինան Ադրբեջանին 4 մլն դոլարի զենք է վաճառել. Report.az

Ծաղրանկարը՝ Regnum գործակալության Հունիս 12, 2017 12:56 | RAZM.INFO - Հունիսի 12-ին ադրբեջանական «Ռիփորթ» գործակալությունը հայտնել է, որ «Ուկրօբորոնպրոմից ստացած տեղեկության համաձայն»՝ 2016 թ. ընթացքում Ուկրաինան Ադրբեջանին տրամադրել է ավելի քան 4 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ սպառազինություն, զինամթերք: Continue reading

Քրդական ուժերը ԻՊ-ից ազատագրել են Սիրիայի Ռաքքա քաղաքի թաղամասերից մեկը

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը սկսել է Ռաքքա քաղաքը ազատագրելու գործողությունը: Հունիս 12, 2017 12:19 | RAZM.INFO - Հունիսի 11-ին ԱՄՆ օժանդակությամբ գործող արաբներից և հիմնականում քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրել է Սիրիայի Ռաքքա քաղաքի արևմտյան թաղամասերից մեկը:  Continue reading

ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ՏՏ ոլորտում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ

ՀՀ ՊՆ-ն «Հայտեք» կենտրոնի հետ հայտարարում է համատեղ մրցույթ Հունիս 12, 2017 11:48 | RAZM.INFO - Մրցույթին կարող են մասնակցել 2017թ. ամառային զորակոչին ենթակա, տեղեկատվական և հաղորդակցական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու գործնական հմտություններ ունեցող զորակոչիկները՝ հետևյալ մասնագիտություններով՝ ծրագրավորում, ցանցեր, կիբեռանվտանգություն:  Continue reading

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը գումար է փոխանցել ևս երեք զինծառայողի ընտանիքի

Մարտի 23-ին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 5-րդ բանակային զորամիավորման մի շարք ստորաբաժանումներում: Հունիս 12, 2017 11:20 | RAZM.INFO - Հունիսի 9-ին որոշվել է երկու զոհված և մեկ 1-ին խմբի զինհաշմանդամ զինծառայողի ընտանիքներին փոխանցել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամով» նախատեսված միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում տրամադրել ամսական 200 000 ՀՀ դրամ: Continue reading

Նախիջևանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական վարժանքները

Թուրք-ադրբեջանական զորավարժությունը Նախիջևանում Հունիս 12, 2017 11:02 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 12-ին, Նախիջևանում մեկնարկել է Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ զորավարժության հերթական փուլը: Թուրքիայից վարժանքներին ներգրավվել է հետևակային 1 դասակ:  Continue reading

ՀՀ նախագահն ու ՊՆ ղեկավարը ընդունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

ՀՀ նախագահն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահներին Հունիս 12, 2017 10:51 | RAZM.INFO - Հունիսի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռիչարդ Հոգլանդին, Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին: Continue reading

Քրդերի հետ բախումներում վերջին 3 օրում սպանվել է առնվազն 3 թուրք զինծառայող

Շրնաքի հիվանդանոց. տեղափոխել են քրդերի հետ բախումներում վիրավորված զինծառայողների Հունիս 12, 2017 10:36 | RAZM.INFO - Հունիսի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի տարբեր հատվածներում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հետ բախումներում սպանվել է առնվազն 3, վիրավորվել՝ շուրջ 10 թուրք զինծառայող: Continue reading